Մեծագույն շոումենը
«Մեծագույն շոումենը» (անգլ.՝ The Greatest Showman), 2017 թվականի ամերիկյան երաժշտական ֆիլմ, որի ռեժիսորն է Մայքլ Գրեյսին, իսկ սցենարիստներն են Ջենի Բիքսը և Բիլ Կոնդոնը։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Հյու Ջեքմանը, Զաք Էֆրոնը, Միշել Ուիլյամսը, Ռեբեկա Ֆերգուսոնը և Զենդայան։
Նկարահանումները սկսվել են 2016 թվականի նոյեմբերին Նյու Յորքում, իսկ ֆիլմի պրեմիերան եղել է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «RMS Queen Mary 2» նավի վրա։ Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին՝ 20th Century Fox-ի կողմից։ Կինոթատրոններում ցուցադրության ժամանակ ֆիլմը հավաքել է 198 միլիոն դոլար։
«Մեծագույն շոումենը» ֆիլմը ստացել է տարբեր քննադատություններ։ Կինոքննադատները գովաբանել են դերասանների խաղը (հատկապես Ջեքմանինը)[3], երաժշտությունը, պրոդյուսերական աշխատանքը, սակայն ֆիլմը քննադատվել է գեղարվեստական պատկերի վերացման համար`որակվելով որպես «քիչ ոգեշնչող և մակերեսային»[4][5]։ 75-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը առաջադրվել է երեք անվանակարգերում`« Լավագույն ֆիլմ։ Մյուզիքլ կամ կատակերգություն», «Լավագույն դերասան։ Մյուզիքլ կամ կատակերգություն» (Հյու Ջեքման) և «Լավագույն երգ» («This Is Me »): Վերջին անվանակարգում ֆիլմը հաղթել է[6]։
Սյուժե
խմբագրելՖինեաս Թեյլոր Բարնում միշտ երազում էր իր տեղն ունենալ պատմության մեջ, բայց նրա բոլոր մասնագիտությունները նրան չէին գոհացնում։ Եվ երբ թվում էր, որ աշխարհը նրանից երես է թեքել, նա որոշում է հետևել իր երազին։ Բարնումը ստեղծում է հետաքրքրիր ներկայացում-սենսացիա, որն էլ դառնում է համաշխարհային շոուբիզնեսի սկիզբը[7]։
Դերակատարներ
խմբագրել- Հյու Ջաքման` Բարնում Թեյլոր. փառասեր շոումեն և գործարար։
- Էլիս Ռուբին՝ երիտասարդ Բարնում Թեյլոր։
- Զիվ Զայիմանը ապահովում է երիտասարդ Բարնում Թեյլորի երաժշտական ձայնը։
- Էլիս Ռուբին՝ երիտասարդ Բարնում Թեյլոր։
- Զաք Էֆրոն` Ֆիլիպ Քարլայլ, դրամատուրգ, ով եղել է Բարնումի գործընկերը։
- Միշել Ուիլյամս` Չարիթի Բարնում, Բարնում Թեյլորի կինը։
- Սկայլար Դան` երիտասարդ Չարիթի։
- Ռեբեկա Ֆերգուսոն` Ջեննի Լինդ. հայտնի շվեդ երգչուհի։
- Լորեն Ալրեդը ապահովում է Լինդի երաժշտական ձայնը[8]։
- Զենդայա` Էն Ուիլեր։
- Քիլա Սեթլ` Լեթի Լուտց։
- Սեմ Հարմֆի` Չարլզ Սթրեթոն։
- Օսթին Ջոնսոն` Քերոլայն Բարնում, Բարնումի դուստրերից մեկը։
- Քամերոն Սիլի` Հելեն Բարնում, Բարնումի դուստրերից մեկը։
- Փոլ Սպարքս` Ջեյմս Գորդոն Բենեթ։
- Յահյա Աբդուլ-Մաթին II` Ուի Դի Ուիլեր։
- Նատաշա Լիու Բորդիձո` Դենգ Յան։
- Էրիկ Անդերսոն` Պարոն Օ'Մոլի։
- Շենոն Հոլցաֆեր` արքայազն Կոնստանտին։
- Լուցիանա Աքունա` Ֆեոդոր Եվտիխիև։
- Դանիալ Սոն` Յուսակի Կոմորի։
- Գայլ Ռանկին` Վիկտորիա թագուհի։
Արտադրություն
խմբագրելՖիլմի նախագծի մասին ասվել 2009 թվականին և Ջեքմանը արդեն ընտրված էր գլխավոր դերը տանելու համար[9]։ 2011 թվականին Մայքլ Գրեյսին ընտրվեց ֆիլմի ռեժիսորը լինելու համար[10]։ 2013 թվականին Fox-ը վարձեց Պասեկին և Փոլին երգեր գրելու համար[11]։
2016 թվականի հունիսի 26-ից բանակցություններ սկսվեցին Զաք Էֆրոնի հետ[12]։ 2016 թվականի հուլիսին դերասանական անձնակազմին միացավ Միշել Ուիլյամսը[13][14][15][16]։
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի փորձերը սկսել են 2016 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում, իսկ նկարահանման շրջանը սկսել է 2016 թվականի նոյեմբերի 22-ին[17][18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «This Rotten Week: Predicting All The Money In The World Reviews». 2017 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Jumanji: Welcome to the Jungle is Certified Fresh». 2017 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «The Greatest Showman review round-up: A "crowd-pleaser" with a "sinister" side». Digital Spy. 2017 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Golden Globe Nominations: Complete List». Variety. 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ https://www.kinopoisk.ru/film/velichayshiy-shoumen-2017-470173/
- ↑ https://www.instagram.com/p/BbcfDdtFikjQTMkqssrczhyJZ4NzVvLKR5Tr4w0/
- ↑ «Michael Gracey To Direct Hugh Jackman Musical 'The Greatest Showman On Earth'». Indiewire. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Michael Gracey to Direct 'The Greatest Showman on Earth'». The Hollywood Reporter. 2011 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The Greatest Showman Songwriters Benj Pasek & Justin Paul On The Revitalization Of The Original Hollywood Musical». Deadline.com. 2017 թ․ նոյեմբերի 17.
- ↑ «Zac Efron in Talks to Join Hugh Jackman's 'Greatest Showman' (EXCLUSIVE)». Variety. 2016 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Michelle Williams in Talks for Hugh Jackman's 'Greatest Showman on Earth'». Variety. 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Michelle Williams and Zac Efron sought for PT Barnum biopic». The Guardian. 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Michelle Williams In Talks To Join 'The Greatest Showman' With Hugh Jackman». Deadline.com. 2016 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Michelle Williams Joins Hugh Jackman in 'The Greatest Showman on Earth'». SlashFilm. 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «'The Greatest Showman', starring Hugh Jackman & Zac Efron, begins filming in NYC soon!». On Location Vacations. 2016 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Hugh Jackman sings happy birthday to good pal Zac Efron». Mail Online. 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մեծագույն շոումենը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծագույն շոումենը» հոդվածին։ |