Գուստաֆ Սկարսգորդ
Գուստաֆ Կասպար Օրմ Սկարսգորդ (շվեդ.՝ Gustaf Caspar Orm Skarsgård /ˈskɑːʂɡoːɖ/, նոյեմբերի 12, 1980[1][2], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ[2]), շվեդական թատրոնի և կինոյի դերասան։
Ծնվել է | նոյեմբերի 12, 1980[1][2] (43 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ[2] |
Կրթություն | Շվեդիայի մնջախաղի և դերասանական գործի ազգային ակադեմիա և Սյոդրա Լատին |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Ստելլան Սկարսգորդ, մայր՝ Մյու Սկարսգորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԳուստաֆ Սկարսգորդը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 12-ին շվեդացի հայտնի դերասան Ստելլան Սկարսգորդի[4] ու բժիշկ Մյու Սկարսգորդի ընտանիքում[5]։ Գուստաֆն ունի չորս եղբայր` Ալեքսանդր Սկարսգորդ (ծնվ. 1976), Բիլլ Սկարսգորդ (ծնվ. 1990), որը նույնպես դերասան է եղել, Սեմ Սկարսգորդ (ծնվ. 1982), Վալտեր Սկարսգորդ (ծնվ. 1995), և մեկ քույր` Էյյա Սկարգորդը (ծնվ. 1992)[5]
Իր առաջին դերը նա խաղացել է ինը տարեկան հասակում` «Täcknamn Coq Rouge» (Էրիկ Գամիլտոն)։ Գուստաֆի հայրը այս ֆիլմում խաղում էր գլխավոր դերը։ 1999 - 2003 թթ. սովորել է Ստոկհոլմի թատերական արվեստի ակադեմիայում (շվեդ.՝ Teaterhögskolan)[4]։ 2003 թվականից աշխատել է թատրոնում և խաղացել է մի շարք արտադրությունների գլխավոր դերերում («Վենետիկի վաճառականը»)։ Շարունակելով խաղալ թատրոնում նա մասանակցել է մի շարք հեռուստատեսային արտադրությունների, ինչպես նաև նկարահանվել է ֆիլմերում։ Գուստաֆի ամենահայտնի դերը եղել է 2002 թվականի «Անտեսանելի» (շվեդ.՝ Den osynlige) ֆիլմում։ 2003 թվականին նկարահանվել է «Չար» ֆիլմում, որը արժանացել է «Օսկար» մրցանակի[6]։ 2007 թվականին պարգևատրվել է «Ոսկե տղամարդ» մրցանակով` «Սահմանամերձ երեխաները» ֆիլմի համար, ինչպես նաև նույն մրցանակից երկու անգամ. 2004 թվականին «Չար» ֆիլմում մասնակցության համար և 2009 թվականին`«Պատրիկ 1,5» ֆիլմի համար[7]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 2013 - «Վիկինգներ» - Ֆլոկի
- 2012 - «Կոն-Տիկի» - Բենգդտ Դանիելսոն
- 2010 - «Ճանապարհ դեպի տուն» - քահանա Վոսս
- 2010 - Puss - «Jon»
- 2008 - «Պատրիկ 1,5» - «Goran Skoogh»
- 2008 - «Առն. թագավորությունը ճամփեզրին» - «King Knut Eriksson - Arns Childhood Friend»
- 2008 - «Իսկարիոտ» - «Adam»
- 2008 - «Mellan 11 och 12» - «Jonas»
- 2006 - «Ալիքային սլաքներ» - «Karl XI»
- 2006 - «Սահմանագծի երեխաները» - «Johan»
- 2006 - «ForKvall» - «խաղում է ինքն իրեն»
- 2004 - «Բաբելոնյան հիվանդություն - «Olle, Maja’s boyfriend»
- 2004 - «Կաթի գույնը» - «The Stranger»
- 2003 - «Դետալներ» - «Daniel»
- 2003 - «Չար» - «Otto Silverhielm»
- 2002 - «Kontrakt» (կարճամետրաժ)
- 2002 - «Gåvan» (կարճամետրաժ) - «David»
- 2002 - «Անտեսանելի» - «Niklas»
- 1996 - «Euroboy» - «Robber»
- 1995 - «Sommaren» - «Steffe»
- 1989 - «Prima ballerina» (կարճամետրաժ) - «Spinken»
- 1989 - «Tacknamn Coq Rouge» - «Erik Hamilton»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ Bästa manliga skådespelare i en huvudroll / 2006: Gustaf Skarsgård / för rollen som Johan i Förortsungar
- ↑ 4,0 4,1 Mini biography(շվեդ.) на сайте Swedish Film Database
- ↑ 5,0 5,1 Biography for Gustaf Skarsgård(անգլ.) на сайте Internet Movie Database
- ↑ The 76th Academy Awards (2004) Nominees and Winners(անգլ.) на официальном сайте кинопремии
- ↑ Awards(անգլ.) на сайте Swedish Film Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստաֆ Սկարսգորդ» հոդվածին։ |