Ռաուլ դե Թոմաս

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաուլ դե Թոմաս Գոմես (իսպ.՝ Raúl de Tomás Gómez, հոկտեմբերի 17, 1994, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Football pictogram.svg
Ռաուլ դե Գոմես
իսպ.՝ Raúl de Tomás Gómez
Real Valladolid - Rayo Vallecano 2019-01-05 20 (cropped) RDT.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաուլ դե Թոմաս Գոմես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն RDT
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1994(1994-10-17)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 11
Պատանեկան կարիերա
2004-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 16 (8)
2013-2015 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 62 (14)
2014-2019 Իսպանիա Ռեալ Մադրիդ 1 (0)
2015-2016   Իսպանիա Կորդոբա 26 (6)
2016-2017   Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 36 (14)
2017-2019   Իսպանիա Ռայո Վալեկանո 65 (38)
2019-2020 Պորտուգալիա Բենֆիկա 17 (3)
2020-ներկա Իսպանիա Էսպանյոլ 18 (6)
Ազգային հավաքական
2012 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (2)
2012-2013 Իսպանիա Իսպանիա Մ19 4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 4, 2020:

Ակումբային կարիերաԽմբագրել

Երիտասարդական թիմերԽմբագրել

Ռաուլ դե Թոմասը միացել է «Ռեալ Մադրիդի» մանկապատանեկան թիմին 2004 թվականին։ «Ռեալ Մադրիդ C»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի ապրիլի 8-ին Տերսերա Դիվիզիոնի շրջանակներում կայացած «Պոզելո ՖԱ»-ի դեմ խաղին։ Ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ մադրիդյան թիմի հաղթանակով։

2012 թվականի օգոստոսի 17-ին իսպանացին իր առաջին հանդիպումն է անցկացրել «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում՝ փոխարինելով Խուանֆրանին «Վիլյառեալ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվովref>Acedo Diego (17 August 2012)։ «Cavenaghi toma los mandos del 'Submarino'» [Cavenaghi takes charge of the 'Submarine']։ Marca (իսպաներեն)։ Վերցված է 2 September 2015 </ref>։

Դեկտեմբերի 16-ին Ռաուլը երրորդ թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մարինոյի» դեմ խաղում[4]։ Նա այդ մրցաշրջանում շարունակել է հանդես գալ երկու թիմերի կազմերում[5]։

2014 թվականի հուլիսին Թոմասը ընդգրկվել է հիմնական թիմի մինչմրցաշրջանային հավաքի հայտացուցակի մեջ[6]։ Իր նորամուտի հանդիպումը նա անցկացրել է հոկտեմբերի 29-ին՝ փոխարինելով Կարիմ Բենզեմային Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Կորնելա ՖԱ»-ի դեմ խաղում(4-1)[7][8]։

ՎարձավճարներԽմբագրել

2015 թվականի օգոստոսի 31-ին Ռաուլ դե Թոմասը մեկ տարի վարձակալական ժամկետով տեղափոխվել է «Կորդոբա ՖԱ»[9]։ Իսկ արդեն մեկ տարի անց կրկին վարձավճարով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ռեալ Վալյադոլիդ»[10]։

2017 թվականի սեպտեմբերի 1-ին Թոմասը միացել է «Ռայո Վալեկանոյին»[11]։ Մրցաշրջանի ընթացքում նա դարձել է 24 գոլի հեղինակ և ճանաչվել առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու։ 2018 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին իսպանացի ֆուտբոլիստը ճանաչվել է Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2018 թվականի հունիսի 17-ին Ռաուլը երկարաձգել է «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը։ Երկու ամիս անց ֆուտբոլիստը կրկին համալրել է «Ռայո Վալեկանոյի» շարքերը[12][13]։ Լա Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 22-ին «Դեպորտիվո Ալավեսի» դեմ խաղում[14]։ Հաջորդ տարվա հունվարի 11-ին իսպանացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սելտա Վիգոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով[15]։

«Բենֆիկա»Խմբագրել

2019 թվականի հուլիսի 3-ին Ռաուլ դե Թոմասը տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»[16][17]։ Տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 4-ին՝ մասնակցելով Պորտուգալիայի Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սպորտինգի» դեմ հանդիպմանը[18]։ Ռաուլը իր առաջին գոլը պորտուգալական թիմի կազմում խփել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Զենիթի» դեմ խաղում[19]։

Թիմի կազմում նա մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ[20][21]։

«Էսպանյոլ»Խմբագրել

2020 թվականի հունվարի 9-ին իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էսպանյոլ»[22]։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը, իսկ տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո, ինչ ռեկորդային էր իսպանական ակումբի համար։ Ըստ պայմանագրի «Բենֆիկան» կունենա 20% շահույթ ֆուտբոլիստի հետագա տրանսֆերից։ Թիմին միանալուց 3 ճր անց նա նշել է իր նորամուտը Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Սան Սեբաստիան դե լոս Ռեյես»-ի դեմ խաղում։ Ռաուլը 61-րդ րոպեին փոխարինել է Ջոնաթան Կալիերիին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով[23]։ Հունվարի 19-ին Թոմասը իր առաջին հանդիպումն է անցկացրել Լա Լիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Վիլյառեալի» դեմ խաղին[24]։ Այդ խաղում նա նաև խփել է իր անդրանիկ գոլը, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ Իր անցկացրած առաջին 5 հանդիպումներում նա դարձել է գոլերի հեղինակ[25]։

Միջազգային կարիերաԽմբագրել

2013 թվականին Իսպանիա Մ19 հավաքականի կազմում Ռաուլ դե Թոմասը մասնակցել է Լիտվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ Իսպանիայի հավաքականը դարձել է բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին[26]։

Անձնական կյանքԽմբագրել

Ֆուտբոլիստի հայրը, ում անունը կրկին Ռաուլ է եղել, նույնպես ֆուտբոլիստ էր։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի թիմերում[27]։

ՎիճակագրությունԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռեալ Մադրիդ C 2011–12 Սեգունդա B 1 0 1 0
2012-13 14 8 14 8
2013-14 1 0 1 0
Արդյունք 16 8 16 8
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2012-13 Սեգունդա 7 0 7 0
2013-14 27 7 27 7
2014-15 Սեգունդա B 28 7 28 7
Արդյունք 62 14 62 14
Ռեալ Մադրիդ 2014-15 Լա Լիգա 0 0 1 0 1 0
Կորդոբա ՖԱ (Վարձավճար) 2015-16 Սեգունդա 26 6 1 0 27 6
[[Ռեալ Վալյադոլիդ] (Վարձավճար) 2016-17 36 14 2 1 38 15
Ռայո Վալեկանո (Վարձավճար) 2017-18 32 24 0 0 32 24
2018-19 Լա Լիգա 33 14 1 0 34 14
Արդյունք 65 38 1 0 66 38
Բենֆիկա 2019-20 Պրիմերա Լիգա 7 0 2 1 3 1 4 1 16 3
Էսպանյոլ 2019-20 Լա Լիգա 14 4 1 1 0 0 15 5
2020-21 Սեգունդա 4 2 0 0 4 2
Արդյունք 18 6 1 1 0 0 19 7
Կարիերայի արդյունք 229 85 8 3 3 1 4 1 244 90

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  • Սեգունդա Դիվիզիոնի չեմպիոն - 2017-18
  • Պորտուգալիայի Սուպերգավաթակիր - 2019

ՄիջազգայինԽմբագրել

  • Եվրոպայի Մ19 առաջնության բրոնզե մեդալակիր - 2013

ԱնձնականԽմբագրել

  • Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ - 2018 փետրվար, 2018 ապրիլ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Díaz Miguel Ángel (16 December 2012)։ «Raúl De Tomás aniquiló al Marino» [Raúl De Tomás annihilated Marino] (իսպաներեն)։ Defensa Central։ Վերցված է 2 September 2015 
  5. Giraldo Emilio (3 September 2013)։ «El Castilla se queda sin Henrique» [Castilla lose Henrique]։ Marca (իսպաներեն)։ Վերցված է 2 September 2015 
  6. «Los 20 jugadores que inician el viaje a Estados Unidos» [The 20 players who start the trip to the United States] (իսպաներեն)։ Real Madrid CF։ 21 July 2014։ Վերցված է 2 September 2015 
  7. Melero Delfín (29 October 2014)։ «Un ejercicio de profesionalidad» [An exercise in professionalism]։ Marca (իսպաներեն)։ Վերցված է 2 September 2015 
  8. «Raúl de Tomás made his official debut with Real Madrid»։ Real Madrid CF։ 29 October 2014։ Վերցված է 2 September 2015 
  9. «El Córdoba logra la cesión del delantero Raúl de Tomás (Real Madrid Castilla)» [Córdoba get loan of forward Raúl de Tomás (Real Madrid Castilla)]։ Mundo Deportivo (իսպաներեն)։ 1 September 2015։ Վերցված է 2 September 2015 
  10. «Raúl de Tomás cierra el mercado» [Raúl de Tomás closes the market] (իսպաներեն)։ Real Valladolid։ 31 August 2016։ Վերցված է 1 September 2016 
  11. «Raúl de Tomás nuevo jugador del Rayo Vallecano 2017–18» [Raúl de Tomás new player of Rayo Vallecano 2017–18] (իսպաներեն)։ Rayo Vallecano։ 1 September 2017։ Վերցված է 1 September 2017 
  12. «Raúl de Tomás nuevo jugador del Rayo Vallecano» (իսպաներեն)։ Rayo Vallecano։ 24 August 2018։ Վերցված է 24 August 2018 
  13. «Official announcement: Raúl de Tomás» (իսպաներեն)։ Real Madrid CF։ 24 August 2018։ Վերցված է 24 August 2018 
  14. «1–5. El Alavés se impone con comodidad al despropósito del Rayo» [1–5. Alavés best Rayo disarray easily]։ La Vanguardia (իսպաներեն)։ 22 September 2018։ Վերցված է 12 January 2019 
  15. «Rayo top Celta 4–2 on De Tomas hat trick»։ EFE։ 12 January 2019։ Վերցված է 12 January 2019 
  16. «Welcome, Raúl de Tomás!»։ S.L. Benfica։ 3 July 2019։ Վերցված է 3 July 2019 
  17. «Official announcement: Raúl de Tomás»։ Real Madrid CF։ 3 July 2019։ Վերցված է 3 July 2019 
  18. Ribeiro Patrick (4 August 2019)։ «Benfica stick five past Sporting in season curtain-raiser»։ PortuGOAL։ Վերցված է 5 August 2019 
  19. «Zenit grind down Benfica in 3–1 home win»։ Euronews։ 3 October 2019։ Վերցված է 7 November 2019 
  20. Roseiro Bruno (7 January 2020)։ «Chegou por 20 milhões, fez 1.042 minutos em 17 jogos, não se adaptou, saiu por 22 milhões: Raúl de Tomás no Espanyol» [He arrived for 20 million, totalled 1,042 minutes in 17 matches, failed to adapt, left for 22 million: Raúl de Tomás to Espanyol]։ Observador (պորտուգալերեն)։ Վերցված է 1 February 2020 
  21. Navarro Cristina, Gillingham Geoff (9 January 2020)։ «Official: Raul de Tomas joins Espanyol from Benfica»։ Marca։ Վերցված է 30 January 2020 
  22. Molero Iván, Martínez Alberto (9 January 2020)։ «Ya es oficial: el Espanyol ficha a Raúl de Tomás hasta 2026» [It's official: Espanyol sign Raúl de Tomás until 2026]։ Diario AS (իսպաներեն)։ Վերցված է 16 August 2020 
  23. Rodríguez Roberto (12 January 2020)։ «De Tomás ya golea para el Espanyol» [De Tomás scores already for Espanyol]։ La Vanguardia (իսպաներեն)։ Վերցված է 30 January 2020 
  24. Gillingham Geoff (19 January 2020)։ «Espanyol hold on for crucial three points away at Villarreal»։ Marca։ Վերցված է 30 January 2020 
  25. Miserachs Jaume (10 February 2020)։ «Los cinco goles de Raúl de Tomás le cuestan al Espanyol 500.000 euros extras» [Raúl de Tomás' five goals cost Espanyol 500,000 euros more]։ Mundo Deportivo (իսպաներեն)։ Վերցված է 16 February 2020 
  26. «Испания (до 19) VS. Португалия (до 19) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-20 
  27. Posada Arturo (2 October 2016)։ «Raúl de Tomás, resiliencia y talento» [Raúl de Tomás, resilience and talent]։ El Norte de Castilla (իսպաներեն)։ Վերցված է 29 June 2019 

Արտաքին հղումներԽմբագրել