Ռազմական մետաղական (Ֆաբերժեի ձու)
«Ռազմական մետաղական» (ռուս.՝ Военное стальное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1916 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[1]։
Ռազմական մետաղական | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1916 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, պողպատ, jade?, արծնապակի, Մետաքս, թավիշ, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 101 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Ռազմական մետաղական» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[2] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[3]։
Դիզայն
խմբագրել«Ռազմական մետաղական» ոսկերչական ձուն ունի խիստ նկարագիր։ Ձուն պատրաստված է փայլուն մետաղից, որը երկու հորիզոնական գոտիներով բաժանվում է երեք հատվածի։ Կենտրոնում ոսկուց պատրաստված Ռուսական կայրսրության զինանշանն է զետեղված։ Ինչպես նաև ձվի վրա ագուցված են Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագիրը, ստեղծման տարեթիվը՝ «1916», Սուրբ Գևորգի պատկերը։ Ձվի գագաթը պսակված է կայսերական ոսկեհուռ թագով։ Տակդիրը պատրաստված է նեֆրիտից, որն ունի ոսկե շրջանակ։ Ամեն անկյունում տեղադրված է հրետանու արկ՝ պատրաստված մետաղից, որոնց վրա էլ հենվում է ձուն[4]։
Անակնկալ
խմբագրել«Ռազմական մետաղական» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը մոլբերտն է, որի վրա տեղադրված է ջրաներկով նկարված մանրանկար։ Նկարում Նիկոլայ II կայսրը և նրա որդի՝ Ալեքսեյն են պատկերված՝ Ռուսական բանակի հետ։ Նկարի շրջանակի վերևում Սուրբ Գևորգի շքանշանն է և ժապավենը։ Բուն մոլբերտը պատրաստված է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի վարդագրանվան տեսքով[4]։ Անակնկալի բարձրությունը 65 մմ է[3]։
Պատմություն
խմբագրելՆիկոլայ II կայսրը «Ռազմական մետաղական» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային՝ 1916 թվականին՝ Զատկի տոնին։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Ռազմական մետաղական» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ [https://www.kreml.ru/exhibitions/virtual-exhibitions.faberzhe-paskhalnye-podark/paskhalnoe-yaytso-voennoe-s-miniatyuroy-na-molberte/ «���������� ���� �������� � ���������� �� ���������»]. www.kreml.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ 3,0 3,1 «Яйцо Стальное Военное Фаберже 1916». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «1916 Steel Military Egg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռազմական մետաղական (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |