Ռաբդոմիոլիզ, համախտանիշ, որը ներկայացնում է միոպաթիայի ծայրահեղ աստիճան և բնութագրվում է մկանային հյուսվածքի բջիջների վնասմամբ, կրեատինկինազայի և միոգլոբինի մակարդակի կտրուկ ավելացմամբ միոգլոբուրինուրիայով, սուր երիկամային անբավարարության զարգացմամբ։

Ռաբդոմիոլիզ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9728.88
ՀՄԴ-10M62.8, T79.5 և T79.6
 Rhabdomyolysis Վիքիպահեստում
Միոգլոբինի պարուրաձև կառուցվածքը

Ռաբդոմիոլիզը կարող է առաջանալ երկարատև ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով, այդ թվում նաև գերտաքացման[1]։

Գերիշխող տարիք խմբագրել

Վնասվածքը և վարակները, ինչպես նաև այլ պատճառներ կարող են պատճառ դառնալ ռաբդոմիոլիզի։ Հիվանդությունը կախված է նաև կմախքային մկանների սուր նեկրոզի պատճառագիտություններից, ավելի երիտասարդ տարիքում կմախքային մկանների սուր նեկրոզի պատճառը հիմնականում ժառանգականության խանգարումներն են։ Հիվանդությունը հանդիսանում է տեղային վնասվածության ( օրինակ՝ մկանների վնասվածք, մկանների այտուց, սեղմվածություն ), ինչպես նաև համակարգային ազդեցությունների արդյունք, ի պատասխան կենսաքիմիական թույների և կենսակտիվ նյութերի, բժշկական դեղորայքի, ինչպես նաև թերթթվածնաքաղցի ( հիպօքսիա

Պատճառագիտություն խմբագրել

  • Երկատև սեղման համախտանիշ
  • Նյութափոխանակության ժառանգական խանգարումներ
  • Էլեկտրոլիտային փոխանակության խանգարումներ (հիպոկալեմիա, հիպոֆոսֆատեմիա )
  • Միոպաթիա
  • Պոլիմիոզիտ, դերմատոմիոզիտ
  • Չարորակ հիպերթերմիա
  • Չարորակ համախտանիշ որոշ դեղորայք ընդունելուց հետո (անզգայացնողներ, ֆենոթիազին, MAO արգելակիչներ )
  • Մկանային ծանրաբեռնվածություն (ֆիզիկական, երկրորդային սպաստիկ կամ տաք հատվածից )
  • Վնասվածքներ
  • Զարկերակների խցանման հետևանքով առաջացած իշեմիա և սիրտ-անոթային անբավարարություն
  • Այրվածքներ
  • Մկանների երկարատև ճնշում
  • Մկանների կրկնակի վնասվածքներ
  • Էպիլեպտիկ կարգավիճակ
  • Վարակային հիվանդություններ
  1. Վիրուսներ ( Գրիպ A, Էպշտեյն-Բարր վիրուս, ջրծաղիկ )
  2. Բակտերիաներ
  • Մկանների թունային վնասումներ
  1. Ալկոհոլ
  2. Օձի թույն և որոշ հազարոտնուկներ ( խայթելու արդյունքում )
  3. Ածխածնի միօքսիդ ( շմոլ գազ )
  4. Կոկաին, հերոին, ամֆոտամին
  • Դեղորայքից գերդոզավորում
  1. Թեոֆիլին
  2. Իզոնիազիդ
  3. Ազիթրոմիցին և ատրովաստատին միաժամանակ օգտագործելիս

Ախտաբանություն խմբագրել

  1. Մկանների նեկրոզ ( քայքայում )
  2. Միոգլոբինով երիկամների ախտահարում, որի պատկերը հիշեցնում է այլ պատճառագիտության սուր գլանիկային նեկրոզի

Կլինիկական պատկեր խմբագրել

Կլինիկական պատկերը կախված է ռաբդոմիոլիզի ծանրության աստիճանից։ Թեթև ծանրության դեպքում մկաններում փոփոխություններ չեն հայտնաբերվում, բայց ամեն դեպքում հիվանդությունը հնարավոր է ախտորոշել արյան հետազոտությամբ։ Ավելի ծանր ախտաբանության ժամանակ հնարավոր է նկատել ցավ մկաններում, թուլություն և մկանների այտուցվածություն[2]։ Եթե այտուցվածությունը արագ է զարգանում ( օրինակ երկարատև ճնշման համախտանիշի դեպքում ) հեղուկը արյունից անցնում է մկանային բջիջներ և հանգեցնում է շրջանառվող արյան ծավալի նվազեցման և շոկի։ Մկանների քայքայման արդյունքները ներթափանցում են արյուն և հանգեցնում են էլեկտրոլիտային խանգարումների առաջացման, որը պատճառ է դառնում սրտխառնոցի, փսխումների, անհանգստության, կոմայի և սրտի ռիթմի խանգարումների։ Մեզը կարող է լինել մուգ (թեյի գույն), որը պայմանավորված է միոգլոբինի առկայությամբ։ Երիկամների ախտահարման դեպքում նվազում կամ բացակայում է միզագոյացումը, սովորաբար մկանների վնասումից 12-24 ժամ հետո[3][4]։

Երիկամային անբավարարության նշաններն ու ախտանիշները նույն են ինչ այլ ծագման սուր երիկամային անբավարարության նշանները։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

  1. Հիվանդություններ, որոնք հարուցում են նեկրոտիկ գլանիկային փոփոխություններ երիկամներում
  2. Հեմոգլոբինային գունակներով երիկամների վնասումներ։

Կարևոր է տարբերակել մեզի կարմիր գունավորման պատճառները։ Մեզի գունավորման հավանական պատճառներն են

  1. Միգլոբինուրիան։ Ռաբդումիոլիզ
  2. Հեմոգլոբինուրիան՝ հեմոլիզ ( մեխանիկական վնասումներ, իմունաբանական վնասումներ, միկրոանգիոպաթիա, էրիթրոցիտների թաղանթային դեֆեկտներ )
  3. Հեմատուրիա ( արյունամիզություն )՝ երիկամային ախտահարումներ, պոստռենալ պաթոլոգիաներ
  4. Արտաքին գործոններ՝ սննդում կարմիր բազկի օգտագործում, դեղորայքային պատրաստուկներ – (վիտամին B12, ռիֆամպիցին, ֆենոլֆտազեին, ֆենիթոին ), մետաբոլիտներ (բիլիռուբին, պորֆիրին

Լաբորատոր հետազոտություն խմբագրել

  1. Արյան մեջ մկանային ֆերմենտների բարձրացում (կրեատին ֆոսֆոկինազա, ալդոլազա, լակտատ դեհիդրոգենազա )
  2. Մկանների վնասման հետևանքով կալիումի և ֆոսֆորի քանակների բարձրացում։
  3. Հիպոկալցեմիա օլիգուրիայի ժամանակ, երբեմն հիպերկալցեմիա սուր նեկրոզի վերականգնման փուլում։
  4. Մեզի հետազոտություն- դրական արդյունք մեզի հետազոտության ժամանակ առանց էրիթրոցիտների նստվածքի
  5. Հնարավոր է նկատել բարձր հիպերուրիկեմիա, որը ունակ է հարուցել սուր միզային նեֆրոպաթիա։
  6. Օլիգուրիայի ժամանակ հնարավոր է հայտնաբերել վիտամին D-ի նվազում
  7. Երբեմն հանդիպում է երիկամի դիսֆունկցիայի հետադարձ։

Հատուկ հետազոտություններ խմբագրել

  1. Հիպոկալցեմիան օլիգուրիայի ժամանակ ծառայում է օգտակար հետազոտական նշան, բայց չի տալիս հնարավորություն դնել կմախքային մկանների սուր նեկրոզ ախտորոշումը։
  2. Բարձր հիպերկալրմիան, հիպերֆոսֆատեմիան և հիպերուրիկեմիան- ծանրակշիռ փաստարկներ են կմախքային մկանների սուր նեկրոզի։

Բուժում խմբագրել

  1. Պարտադիր հոսպիտալացում
  2. Խախտումներ հարուցող կմախքային մկանների նեկրոզի ժամանակ, երբեմն ցուցված է վիրաբուժական միջամտություն
  3. Ծանր երիկամային անբավարարության ժամանակ անհրաժեշտ է դիալիզ
  4. Հիպոկալցեմիայի բուժում

Ֆիզիկական ակտիվություն- ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է բերել կմախքային մկանների սուր նեկրոզի, հատկապես մետաբոլիկ միոպաթիայով մարդկանց մոտ։

Դիետա- Սուր երիկամային անբավարարության ժամանակ պարտադիր է սննդում սահմանափակել սպիտակուցներ (որպեսզի իջնի ազոտի մակարդակը արյունում ) և կալիում պարունակող մթերքները։

Դեղորայքային բուժում խմբագրել

Կմախքային մկանների սուր նեկրոզի դեպքում երիկամային անբավարարության զարգացումը կանխելու համար ցուցված է մեզի արտազատումը բարձրացնել մինչև 150 մլ / ժամ ( 3 մլ /կգ )

  1. Մանիտոլ 12.5-25գ ն/ե
  2. Նատրիումի հիդրոկարբոնատի ներարկում (մինչև մեզի pH 7.0-7.5) միոգլոբինային վնասումը նվազեցնելու համար։

Ծանր հիպերկալեմիայի դեպքում նայել հիպերկալեմիա։

Դիտարկում խմբագրել

  1. Հիվանդությունը կարող է սկսել ինքնաբուխ
  2. Որոշ դեպքերում հիվանդությունը չի կրկնվում և բուժումից հետո հետագա բուժման կարիք չունի։

Կանխարգելում խմբագրել

  1. Որոշակի էթիոլոգիական գործոնների ազդեցության կանխարգելում նախքան կմախքային մկանների նեկրոզի զարգացումը
  2. Նյութափոխանակային խանգարումների ( հիպոկալեմիա ) և դեղորայքների զուգակցման կանխարգելում, որոնք կարող են հանգեցնել ԿՄՆ-ի։

Կանխատեսում խմբագրել

Անբարենպաստ է, մահը հաճախ է տեղի ունենում հիպերկալեմիայի պատճառով կամ երիկամային անբավարարության պատճառով։ Ելքը բարելավվում է դիալիզի անցկացման և փոխարինող թերապիայի դեպքում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бренда Джеклич; Джон Уильямс; Кристин Мусолин; Айто Кока; Юнг-Хюн Ким; Нина Тёрнер и др 4.2.2. Отмирание тканей мышц (острый некроз, рабдомиолиз). // NIOSH criteria for a recommended standard: occupational exposure to heat and hot environments / John Howard, MD. — 3 ed. — Cincinnati, Ohio: U.S. Department of Health and Human Services, Centers for Disease Control and Prevention, National Institute for Occupational Safety and Health, 2016. — 192 p. — (DHHS (NIOSH) Publication No. 2016-106). Есть перевод: PDF Wiki
  2. Bosch X., Poch E., Grau J.M. Rhabdomyolysis and acute kidney injury(անգլ.) // The New England Journal of Medicine. — 2009. — Т. 361. — № 1. — С. 62—72. — doi:10.1056/NEJMra0801327 — PMID 19571284.
  3. Huerta-Alardín A.L., Varon J., Marik P.E. Bench-to-bedside review: rhabdomyolysis – an overview for clinicians(անգլ.) // Critical Care : journal. — 2005. — Т. 9. — № 2. — С. 158—169. — doi:10.1186/cc2978 — PMID 15774072. Архивировано из первоисточника 12 փետրվարի 2008.
  4. Sauret J.M., Marinides G., Wang G.K. Rhabdomyolysis(անգլ.) // American Family Physician[en]. — 2002. — Т. 65. — № 5. — С. 907—912. — PMID 11898964.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբդոմիոլիզ» հոդվածին։