Բիլիռուբին

քիմիական միացություն

Բիլիռուբին (BR) (լատ․՝ « կարմիր լեղի ») կարմրանարնջագույն միացություն, առաջանում է կաթնասունների մոտ նորմալ կատաբոլիկ ուղով՝ հեմի քայքայումից։ Այս կատաբոլիզմը անհրաժեշտ գործընթաց է մարմնի կողմից թափոնների մաքրման համար, որոնք առաջանում են ծերացած կամ աննորմալ էրիթրոցիտների ոչնչացումից[2]։ Բիլիռուբինի սինթեզի առաջին քայլում հեմ մոլեկուլը դուրս է մղվում հեմոգլոբինի մոլեկուլից։ Այնուհետև հեմը անցնում է պորֆիրինի կատաբոլիզմի տարբեր գործընթացներով, որը տատանվում է ըստ մարմնի կառուցվածքի, որտեղ տեղի է ունենում քայքայումը։ Օրինակ՝ մեզի մեջ արտազատվող մոլեկուլները տարբերվում են կղանքի մեջ արտազատվողներից[3]։ Առաջին առանցքային քայլը կատաբոլիկ ուղում, հեմից բիլիվերդինի առաջացումն է, որից հետո բիլիվերդին ռեդուկտազ ֆերմենտը թողարկում է երկրորդ քայլը՝ բիլիվերդինից բիլիռուբինի առաջացումը[4][5]։

Բիլիռուբին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₃₃H₃₆N₄O₆
Մոլային զանգված9,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար635-65-4
PubChem5280352
EINECS համար211-239-7
SMILESCC1=C(NC(=C1CCC(=O)O)CC2=C(C(=C(N2)C=C3C(=C(C(=O)N3)C)C=C)C)CCC(=O)O)C=C4C(=C(C(=O)N4)C=C)C
ЕС211-239-7
ChEBI4444055
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ի վերջո բիլիռուբինը քայքայվում է օրգանիզմում և դրա մետաբոլիտները արտազատվում են լեղու և մեզի միջոցով․ բարձր մակարդակները կարող են վկայել որոշ հիվանդությունների մասին[6]։ Այն պատասխանատու է ապաքինվող կապտուկների դեղին գույնի և դեղնախտի դեղին գույնի համար։ Դրանք քայքայված պրոդուկտներ են, ինպես ստերկբիլինը, որը պայմանավորում է կղանքի շագանակագույն գույնը։ Մեկ այլ քայքայված արգասիք, ուրոբիլինը, մեզի դեղին գույնը ապահովող հիմանական բաղադրիչն է։

Չնայած բիլիռուբինը սովորաբար հայտնաբերվում է կենդանիների մոտ, քան բույսերի, այնուամենայնիվ մի բուսական տեսակ՝ Strelitzia nicolai, հայտնի է, որ պարունակում է պիգմենտը[7]։

Կառուցվածք խմբագրել

Բիլիռուբինը կազմված է բաց շղթայով տետրապիրոլից։ Այն ձևավորվում է հեմում պորֆիրինի օքսիդատիվ ճեղքման արդյունքում, որն առաջացնում է բիլիվերդին։ Բիլիվերդինը վերածվում է բիլիռուբինի։ Գլյուկուրոնաթթվի հետ կոնյուգացիայից հետո բիլիռուբինը արտազատվում են։

Բիլիռուբինը կառուցվածքապես նման է ֆիկոբիլին պիգմենտին, որն օգտագործվում է որոշ ջրիմուռների կողմից՝ լուսային էներգիան կլանելու համար և բույսերի կողմից օգտագործվող պիգմենտային ֆիտոխրոմը՝ լույսը զգալու համար։ Այս բոլորը պարունակում են չորս պիրոլային օղակներից բաղկացած բաց շղթա։

Սրանց նման այլ գունանյութերը, բիլիռուբինի երկակի կապերի մի մասը իզոմերացվում է, երբ ենթարկվում է լույսի ազդեցությանը:Այս իզոմերացումը վերաբերում է դեղնած նորածինների ֆոտոթերապիային. լույսի ազդեցության ժամանակ ձևավորված բիլիռուբինի E,Z-իզոմերներն ավելի լուծելի են, քան չլուսավորված Z,Z-իզոմերը, քանի որ վերացվում է ներմոլեկուլային ջրածնային կապի հնարավորությունը[8]։ Լուծելիության բարձրացումը թույլ է տալիս լեղու մեջ չկոնյուգացված բիլռուբինի արտազատումը։

Որոշ դասագրքեր և հետազոտական հոդվածներ ցույց են տալիս բիլիռուբինի սխալ երկրաչափական իզոմերը[9]։ Բնականաբար առաջացող իզոմերը Z,Z-իզոմերն է։

Գործառույթ խմբագրել

Բիլիռուբինը առաջանում է բիլիվերդին ռեդուկտազի ակտիվությամբ բիլիվերդինի վրա՝ կանաչ տետրապիրոլային լեղու պիգմենտի, որը նաև հեմի կատաբոլիզմի արդյունք է։ Բիլիռուբինը, երբ օքսիդանում է, կրկին վերածվում է բիլիվերդինի։ Այս ցիկլը, ի լրումն բիլիռուբինի հզոր հակաօքսիդանտ ակտիվության ցուցադրման, հանգեցրել է այն վարկածի, որ բիլիռուբինի հիմնական ֆիզիոլոգիական դերը որպես բջջային հակաօքսիդանտն է[10][11]։ Համապատասխանաբար, կենդանիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բիլիռուբինի էլիմինացիան հանգեցնում է էնդոգեն օքսիդատիվ սթրեսի[12]։ Բիլիռուբինի հակաօքսիդանտ ազդեցությունը մասնավորապես կարող է կարևոր լինել ուղեղի համար, որտեղ այն կանխում է էքսցիտոտոքսիկությունը և նեյրոնների մահը, մաքրելով սուպերօքսիդը՝ N-մեթիլ-D-ասպարթաթթվի նեյրոհաղորդման ժամանակ[13]։

Մետաբոլիզմ խմբագրել

 
Հեմի մետաբոլիզմ

Ընդհանուր բիլիռուբին = ազատ բիլիռուբին + կապված բիլիռուբին[14]

Ալանին ամինոտրանսֆերազի (ALT) և բիլիռուբինի բարձրացումը ավելի շատ վկայում է լյարդի լուրջ վնասվածքի մասին, քան միայն ALT-ի բարձրացումը, ինչպես նշված է Hy-ի օրենքում, որը պարզաբանում է լաբորատոր թեստի արդյունքների և դեղորայքի հետևանքով առաջացած լյարդի վնասվածքի միջև կապը[15]։

Անուղղակի (չկապված) խմբագրել

Չկոնյուգացված բիլիռուբինի (UCB) չափումը գնահատվում է անուղղակի բիլիռուբինի չափման միջոցով, քանի որ չկոնյուգացված բիլիռուբինը (առանց/դեռևս գլյուկուրոնիդացման) փոխազդում է դիազոսուլֆանիլաթթվի հետ՝ առաջացնելով ազոբիլիռուբին, որը չափվում է որպես ուղղակի բիլիռուբին[16][17]։

Ուղղակի (կոնյուգացված) խմբագրել

Ուղղակի բիլիռուբին = Կապված բիլիռուբին + դելտա բիլիռուբին[14]

Լյարդում բիլիռուբինը կոնյուգացվում է գլյուկուրոնաթթվի հետ գլյուկուրոնիլտրանսֆերազ ֆերմենտի միջոցով, սկզբից դառնալով բիլիռուբին գլյուկուրոնիդ և հետո բիլիռուբին դիգլյուկուրոնիդ՝ դարձնելով այն ջրում լուծելի․ կոնյուգացված ձևը բիլիռուբինի հիմնական ձևն է, որն առկա է ուղղակի բիլիռուբինի ֆրակցիայում։ Դրա մեծ մասը մտնում է լեղու կազմի մեջ և այդպիսով դուրս գալիս բարակ աղիքներ։ Չնայած լեղաթթվի մեծ մասը վերաներծծվում (ռեաբսորբվում) է տերմինալ զստաղում, որպեսզի մասնակցի էնտերոհեպատիկ շրջանառությանը, կոնյուգացված բիլիռուբինը չի ներծծվում և դրա փոխարեն անցնում է հաստ աղիք[18]։

Այնտեղ աղիքային բակտերիան դեկոնյուգացնում և մետաբոլիզում է բիլիռուբինը անգույն ուռոբիլինոգենի, որը կարող է օսիդացվել ուռոբիլինի և ստերկոբիլինի։ Ուռոբիլինը արտազատվում է երիկամներով՝ տալով մեզին դեղին գունավորում, իսկ ստերկոբիլինը արտազատվում է կղանքվ, տալով դրան բնորոշ շագանակագույն գունավորում։ Ուռոբիլինոգենի հետքը (~ 1%) վերաներծծվում է էնտերոհեպատիկ շրջանառության մեջ՝ նորից արտազատվելու լեղով[19]։

Կոնյուգացված բիլիռուբինի կիսակյանքը ավելի կարճ է, քան դելտա բիլիռուբինինը[20]։

Դելտա բիլիռուբին խմբագրել

Թեև ուղղակի և անուղղակի բիլիռուբին տերմինները համարժեք են օգտագործվում կոնյուգացված և չկոնյուգացված բիլիռուբինի հետ, դա քանակապես ճիշտ չէ, քանի որ ուղղակի ֆրակցիան ներառում է և՛ կոնյուգացված բիլիռուբին, և՛ δ բիլիռուբին։

Դելտա բիլիռուբինը ալբումին կապված կոնյուգացված բիլիռուբինն է[14]։ Այլ կերպ ասած դելտա բիլիռուբինը բիլիռուբինի տեսակ է, կովալենտ կապով կապված ալբումինի հետ, որը հայտնվում է շիճուկում, երբ կոնյուգացված բիլիռուբինի լյարդային արտազատումը խաթարված է հեպատոբիլիար հիվանդությամբ բուժառուների մոտ[21]։ Ավելին, ուղղակի բիլիռուբինը հակված է բարձրացնել կոնյուգացված բիլիռուբինի մակարդակը չկոնյուգացված բիլիռուբինի պատճառով, որը փոխազդել է դիազոսուլֆանիլաթթվի հետ, ինչը հանգեցնում է ազոբիլիրուբինի մակարդակի բարձրացման (և ուղղակի բիլիրուբինի ավելացման)։

δ բիլիռուբին= ընդհ․ բիլիռուբին – (չկապված բիլիռուբին +կապված բիլիռուբին)[14]

Կիսակյանք խմբագրել

Դելտա բիլիռուբինի կիսակյանքի տևողությունը համազոր է ալբումինի կիսակյանքին, քանի որ մեկը կապված է մյուսի հետ, արդյունքը պահպանվում է 2-3 շաբաթ։

Ազատ բիլիռուբինի կիսակյանքը 2-4 ժամ է[22]։

Մեզ խմբագրել

Նորմալ պայմաններում ուռոբիլինոգենի միայն շատ փոքր քանակություն, եթե առկա է, արտազատվում է մեզի մեջ։ Եթե լյարդի ֆունկցիան խանգարված է կամ երբ լեղուղիների դրենաժը արգելափակված է, կոնյուգացված բիլիռուբինի մի մասը արտահոսում է հեպատոցիտներից և հայտնվում մեզի մեջ՝ վերածելով այն մուգ սաթի գույնի։ Այնուամենայնիվ, հեմոլիտիկ անեմիայի հետ կապված խանգարումների դեպքում ավելացված էրիթրոցիտները քայքայվում են, ինչը հանգեցնում է արյան մեջ չկոնյուգացված բիլիրուբինի քանակի ավելացմանը։ Քանի որ չկոնյուգացված բիլիռուբինը ջրալույծ չէ, մեզի մեջ բիլիռուբինի ավելացում չի նկատվի։ Քանի որ լյարդի կամ լեղու համակարգերի հետ կապված խնդիր չկա, այս ավելցուկային չկոնյուգացված բիլիռուբինը կանցնի բոլոր նորմալ մետաբոլիկ պրոցեսներով, որոնք տեղի են ունենում (օրինակ՝ կոնյուգացիա, արտազատում լեղով, մետաբոլիզմ մինչև ուրոբիլինոգեն, ռեաբսորբցիա) և կդիտվի ուրոբիլինոգենի ավելացում մեզի մեջ։ Այս տարբերությունը՝ մեզում ավելացված բիլիռուբինի և ուռոբիլինոգենի միջև օգնում է ախտորոշել այս համակարգերում առկա տարբեր խանգարումներ[23]։

Թունավորություն խմբագրել

Ազատ բիլիռուբինի (Bf) մակարդակները կարող են օգտագործվել նորածինների մոտ նեյրո զարգացման խանգարումների ռիսկը կանխատեսելու համար[24]։ Նորածինների մոտ չկոնյուգացված հիպերբիլիռուբինեմիան կարող է հանգեցնել բիլիռուբինի կուտակման ուղեղի որոշ հատվածներում, որի հետևանքով անդառնալի վնաս է հասցվում այդ հատվածներին, որոնք դրսևորվում են որպես տարբեր նյարդաբանական դեֆիցիտներ, ցնցումներ, աննորմալ ռեֆլեքսներ և աչքերի շարժումներ։ Նյարդաբանական այսպիսի վնասվածքը հայտնի է որպես կորիզային դեղնուկ (կերնիկտերուս)։ Կլինիկական ազդեցության սպեկտրը կոչվում է բիլիռուբինային էնցեֆալոպաթիա։ Նորածինների հիպերբիլիռուբինեմիայի նեյրոտոքսիկությունը դրսևորվում է այն պատճառով, որ արյունաուղեղային պատնեշը դեռ ամբողջությամբ զարգացած չէ և բիլիռուբինը կարող է ազատորեն անցնել ուղեղի ինտերստիցիում, մինչդեռ արյան մեջ բիլիրուբինի ավելացում ունեցող անհատները պաշտպանված են։ Բացի հատուկ քրոնիկական հիվանդություններից, որոնք կարող են հանգեցնել հիպերբիլիռուբինեմիայի, նորածիններն ընդհանուր առմամբ բարձր ռիսկի են ենթարկվում, քանի որ նրանց մոտ բացակայում են աղիքային բակտերիաները, որոնք նպաստում են կղանքով կոնյուգացված բիլիրուբինի քայքայմանը և արտազատմանը (հիմնականում սա է պատճառը, որ նորածնի կղանքը ավելի գունատ է, քան չափահասների)։ Փոխարենը կապված բիլիռուբինը հետ է վերածվում չկապված ձևի՝ β-glucuronidase ֆերմենտի միջոցով (աղիքներում այս ֆերմենտը գտնվում է աղիքի լորձաթաղանթի պատի բջիջներում) և մեծ մասը հետներծծվում է է էնտերոհեպատիկ շրջանառության միջոցով։ Բացի այդ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս ընդհանուր բիլիռուբինի բարձր մակարդակը, որպես լեղապարկի քարերի առաջացման պատճառ՝ անկախ սեռից և տարիքից[25]։

Առողջության օգտակար ազդեցություններ խմբագրել

Լյարդի հիվանդությունների բացակայության դեպքում, ընդհանուր բիլիռուբինի բարձր մակարդակները ունեն տարբեր օգտակար ազդեցություններ առողջության համար[26]։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ շիճուկում բիլիռուբինի (SBR)[27] մակարդակները հակադարձորեն կապված են սրտի որոշ հիվանդությունների ռիսկի հետ[28][29]:Թեև բիլիռուբինի վատ լուծելիությունը և պոտենցիալ թունավորությունը սահմանափակում են դրա պոտենցիալ բժշկության կիրառությունները, ներկայումս կատարվում են հետազոտություններ այն մասին, թե արդյոք բիլիռուբինի պարուրված ֆիբրինային թելիկների նանոմասնիկները կարող են մեղմել այնպիսի խանգարումների ախտանիշներ, ինչպիսին է սուր պանկրեատիտը[30]։ Բացի սրանից, վերջերս բացահայտումներ են եղել, որոնք համակցում են բիլիռուբինը և նրա ε-պոլիիզին-բիլիրուբինի կոնյուգատ (PLL-BR) ավելի արդյունավետ ինսուլինային դեղամիջոցների հետ։ Թվում է, որ բիլիռուբինը պաշտպանիչ հատկություններ է ցուցաբերում կղզյակների փոխպատվաստման գործընթացում, երբ դեղամիջոցները տեղափոխվում են արյան ամբողջ հոսքով[31]։

Արյան թեստեր խմբագրել

Բիլիրուբինը քայքայվում է լույսի ազդեցությունից։ Արյան հավաքման խողովակները, որոնք պարունակում են արյուն կամ (հատկապես) շիճուկ, որոնք պետք է օգտագործվեն բիլիռուբինի վերլուծության մեջ, պետք է պաշտպանված լինեն լուսավորությունից։ Մեծահասակների մոտ արյունը սովորաբար հավաքում են թևի երակից՝ ասեղի միջոցով։ Նորածիններիմոտ հաճախ հավաքում են կրունկից․ դա մի տեխնիկա է, որն օգտագործում է փոքր, սուր սայր՝ նորածնի կրունկի մաշկը կտրելու և մի քանի կաթիլ արյուն փոքրիկ խողովակի մեջ հավաքելու համար։ Առողջապահության որոշ հաստատություններում հասանելի է ոչ ինվազիվ տեխնոլոգիա, որը չափում է բիլիռուբինի մակարդակը մաշկի վրա տեղադրված սարքի միջոցով (տրանսմաշկային բիլիռուբինաչափ)։

Բիլիռուբինը (արյան մեջ) գտնվում է երկու ձևով․

Հապավում Անուն(-ներ) Ջրում լուծելիություն Փոխազդեցություն
"BC" «Կապված բիլիռուբի» Այո (կապվում է գլյուկուրոնաթթվի հետ) Արագ ռեակցվում է, երբ արյան նմուշին ավելացվում են ներկանյութեր (դիազո ռեագենտ)՝ արտադրելով ազոբիլիրուբին

«Ուղղակի բիլիռուբին»

"BU" «Ազատ բիլիռուբին» Ոչ Ռեակցվում է ավելի դանդաղ, դեռևս արտադրում է ազոբիլիրուբին, Էթանոլը ստիպում է ամբողջ բիլիռուբինին արագ ռեակցվել, այնուհետև՝

անուղղակի բիլիռուբին = ընդհանուր բիլիռուբին – ուղղակի բիլիռուբին

Նշում. կոնյուգացված բիլիռուբինը հաճախ սխալ կոչվում է «ուղղակի բիլիռուբին», իսկ չկոնյուգացված բիլիռուբինը սխալ՝ «անուղղակի բիլիռուբին»։ Ուղղակի և անուղղակի վերաբերում են միայն այն բանին, թե ինչպես են միացությունները չափվում կամ հայտնաբերվում լուծույթում։ Ուղղակի բիլիռուբինը բիլիռուբինի ցանկացած ձև է, որը ջրում լուծվող է և հասանելի է լուծույթում՝ վերլուծության ռեակտիվների հետռեակցվելու համար. ուղղակի բիլիռուբինը հաճախ հիմնականում կազմված է կոնյուգացված բիլիռուբինից, սակայն որոշ չկոնյուգացված բիլիռուբին (մինչև 25%) դեռևս կարող է լինել «ուղղակի» բիլիռուբինի մաս։ Նմանապես, ոչ բոլոր կոնյուգացված բիլիռուբինը հեշտությամբ հասանելի է լուծույթում ռեակցիայի կամ հայտնաբերման համար (օրինակ, եթե այն ջրածնային կապ ունի ինքն իր հետ) և, հետևաբար, չի ներառվի բիլիռուբինի ուղղակի ֆրակցիայի մեջ։

Ընդհանուր բիլիռուբինը (TBIL) չափվում է և՛ կապված բիլիռուբինով, և՛ ազատ բիլիռուբինով։ Ընդհանուր բիլիռուբինի անալիզներն աշխատում են՝ օգտագործելով մակերևութային ակտիվ նյութեր և արագացուցիչներ (ինչպես կոֆեինը)՝ բիլիռուբինի բոլոր ձևերը լուծույթի մեջ բերելու համար, որտեղ նրանք կարող են արձագանքել վերլուծական ռեակտիվների հետ։ Ընդհանուր և ուղղակի բիլիրուբինի մակարդակը կարելի է չափել արյան միջոցով, բայց անուղղակի բիլիռուբինի մակարդակը հաշվարկվում է ընդհանուր և ուղղակի բիլիրուբինի հիման վրա։

Անուղղակի բիլիռուբինը ճարպալույծ է, իսկ ուղղակի բիլիռուբինը ջրալույծ[32]։

Չափման մեթոդներ խմբագրել

Ի սկզբանե, Վան դեն Բերգի ռեակցիան օգտագործվել է բիլիռուբինի որակական գնահատման համար։

Այս թեստը կանոնավոր կերպով կատարվում է բժշկական լաբորատորիաների մեծ մասում և կարող է չափվել տարբեր մեթոդներով[33]։

Ընդհանուր բիլլուբինը այժմ հաճախ չափվում է 2,5-դիքլորֆենիլդիազոնիումի (DPD) մեթոդով, իսկ ուղղակի բիլիրուբինի չափումը հաճախ չափվում է Jendrassik-ի և Grof-ի մեթոդով[34]։

Արյան մակարդակներ խմբագրել

Օրգանիզմում հայտնաբերված բիլիռուբինի մակարդակը արտացոլում է արտադրման և արտազատման միջև եղած հավասարակշռությունը։ Արյան անալիզների արդյունքները խորհուրդ է տրվում միշտ մեկնաբանել՝ օգտագործելով թեստն իրականացրած լաբորատորիայի տրամադրած տեղեկատուն։ Միջազգային միավորը μmol/L են։ Մեծահասակների համար բնորոշ միջակայքերը հետևյալն են[35].

  • 0–0.3 mg/dl – Ուղղակի (կոնյուգացված) բիլիռուբինի մակարդակ
  • 0.1–1.2 mg/dl – Ընդհանուր շիճուկային բիլիռուբինի մակարդակ
μmol/l = միկրոմոլ/լիտր mg/dl = միլիգրամ/դեցիլիտր
Ընդհանուր բիլիռուբին <21[36] <1.23
Ուղղակի բիլիռոբին 1.0–5.1[37] 0–0.3[38],
0.1–0.3[37],
0.1–0.4[39]

Հիպերբիլիռուբինեմիա խմբագրել

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր մակարդակ է։

Բիլիռուբինի քիչ աճը կարող է պայմանավորված լինել.

  • Հեմոլիզ կամ էրիթրոցիտների քայքայման ավելացում
  • Գիլբերտի համախտանիշ՝ բիլիրուբինի նյութափոխանակության գենետիկ խանգարում, որը կարող է հանգեցնել թեթև դեղնախտի, որը հայտնաբերվել է բնակչության մոտ 5%-ի մոտ։
  • Ռոտորի համախտանիշ՝ առանց քոր առաջացնող դեղնախտ, հիվանդի շիճուկում հիմնականում կոնյուգացված ձևի բիլիռուբինի բարձրացումով։

Բիլիրուբինի չափավոր աճը կարող է պայմանավորված լինել.

  • Դեղագործական դեղամիջոցներ (հատկապես հակահոգեբուժական, որոշ սեռական հորմոններ և այլ դեղամիջոցների լայն տեսականի)։
  • Սուլֆոնամիդները հակացուցված են 2 ամսականից փոքր նորածինների մոտ (բացառությամբ, երբ օգտագործվում են պիրիմետամինի հետ տոքսոպլազմոզի բուժման համար), քանի որ դրանք մեծացնում են չկոնյուգացված բիլիռուբինը, ինչը հանգեցնում է դեղնուկի[40]։
  • Դեղամիջոցները, ինչպիսիք են պրոթեազների ինհիբիտորները, ինչպիսին է Ինդինավիրը, կարող են նաև առաջացնել բիլիռուբինի նյութափոխանակության խանգարումներ՝ մրցակցային արգելակելով UGT1A1 ֆերմենտը[41]։
  • Հեպատիտ(մակարդակները կարող են լինել միջին կամ բարձր)
  • Քիմիաթերապիա
  • Լեղուղիների նեղացում (բարորակ կամ չարորակ)

Բիլիրուբինի շատ բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել.

  • Նորածինների հիպերբիլիրուբինեմիա, երբ նորածնի լյարդը չի կարողանում պատշաճ կերպով մշակել բիլիռուբինը, որն առաջացնում է դեղնուկ։
  • Անսովոր մեծ չափով լեղուղիների խցանումը, օրինակ. քար ընդհանուր լեղուղիներում, ուռուցքը խանգարում է ընդհանուր լեղածորանին և այլն։
  • Լյարդի ծանր անբավարարություն ցիռոզով ուղեկցվող (օրինակ՝ լեղուղիների առաջնային ցիռոզ)
  • Քրիգլեր-Նաջարի համախտանիշ
  • Դուբին-Ջոնսոնի համախտանիշ
  • Խոլեդոխոլիթիազ (քրոնիկ կամ սուր)։

Ցիրոզը կարող է առաջացնել բիլիրուբինի նորմալ, չափավոր բարձր կամ բարձր մակարդակ՝ կախված ցիռոզի ճշգրիտ առանձնահատկություններից։

To further elucidate the causes of jaundice or increased bilirubin, it is usually simpler to look at other liver function tests (especially the enzymes alanine transaminase, aspartate transaminase, gamma-glutamyl transpeptidase, alkaline phosphatase), blood film examination (hemolysis, etc.) or evidence of infective hepatitis (e.g., hepatitis A, B, C, delta, E, etc.).

Դեղնուկի կամ բիլիռուբինի ավելացման պատճառները պարզաբանելու համար սովորաբար ավելի պարզ է դիտարկել լյարդի ֆունկցիայի այլ թեստեր (հատկապես ֆերմենտները՝ ալանին տրանսամինազ, ասպարտատ տրանսամինազ, գամմա-գլուտամիլ տրանսպեպտիդազ, ալկալային ֆոսֆատազ), արյան թաղանթի հետազոտություն (հեմոլիզ և այլն), կամ վարակիչ հեպատիտի ապացույց (օրինակ՝ հեպատիտ A, B, C, դելտա, E և այլն)։

Դեղնուկ խմբագրել

Հեմոգլոբինը փոխադրում է թթվածինը, որը մարմնի բոլոր հյուսվածքներին հասնում է արյան անոթների միջոցով։ Ժամանակի ընթացքում, երբ էրիթրոցիտները պետք է համալրվեն, հեմոգլոբինը քայքայվում է փայծաղում․ այն բաժանվում է երկու մասի՝ հեմի ֆրակցիա, որը բաղկացած է երկաթից և լեղուց և սպիտակուցային ֆրակցիայից։ Մինչ սպիտակուցը և երկաթը օգտագործվում են էրիթրոցիտները թարմացնելու համար, պիգմենտները, որոնք ապահովում են արյան կարմիր գույնը, մնում են լեղու մեջ բիլիռուբինի տեսքով[42]։ Դեղնուկը հանգեցնում է բիլիռուբինի մակարդակի բարձրացման, որն իր հերթին բացասաբար է ազդում էլաստինով հարուստ հյուսվածքների վրա[43]։ Դեղնուկը կարող է նկատելի լինել աչքերի սկլերայում մոտ 2-ից 3 մգ/դլ (34-51 մկմոլ/լ)[44] դեպքում, իսկ մաշկի վրա՝ ավելի բարձր մակարդակներում[Ն 1]։

Մեզի անալիզներ խմբագրել

Մեզի բիլիռուբինը կարող է նաև կլինիկական նշանակություն ունենալ[45]։ Բիլիռուբինը սովորաբար չի հայտնաբերվում առողջ մարդկանց մեզի մեջ։ Եթե արյան մեջ կոնյուգացված բիլիռուբինի մակարդակը բարձրանում է, օրինակ. լյարդի հիվանդության պատճառով, ավելցուկային կոնյուգացված բիլիռուբինը արտազատվում է մեզի մեջ, ինչը վկայում է պաթոլոգիական գործընթացի մասին[46]։

Չկոնյուգացված բիլիռուբինը ջրում լուծվող չէ և, հետևաբար, չի արտազատվում մեզով։ Բիլիռուբինի և ուրոբիլինոգենի համար մեզի թեստավորումը կարող է օգնել տարբերակել լյարդի օբստրուկտիվ հիվանդությունը դեղնուկի այլ պատճառներից[23]։

Պատմություն խմբագրել

Հին պատմության մեջ Հիպոկրատը քննարկել է լեղու պիգմենտները չորս հեղուկներից երկուսում՝ դեղին և սև մաղձի փոխհարաբերությունների համատեքստում[47]։ Հիպոկրատը Աբդերայում այցելեց Դեմոկրիտոսին, որը համարվում էր մելանխոլիայի «սև մաղձի» մասնագետ[47]։

Համապատասխան փաստաթղթերը ի հայտ եկան 1827 թվականին, երբ Մ. Լուի Ժակ Թենարը ուսումնասիրեց Փարիզի կենդանաբանական այգում սատկած փղի լեղուղիները։ Նա նկատեց, որ լայնացած լեղուղիները լի էին դեղին հեղուկով, որը նա մեկուսացրեց և պարզեց, որ ջրի մեջ անլուծելի է։ Դեղին պիգմենտը աղաթթվով մշակելով, ստացվեց մուգ կանաչ գույն։ Թենարդը կասկածում էր, որ կանաչ պիգմենտը առաջացել է լեղու լորձից ստացված կեղտերից[47]։

Լեոպոլդ Գմելինը 1826 թվականին փորձեր կատարեց ազոտական թթվի հետ՝ հաստատելու օքսիդացման ռեդոքս վարքագիծը, բիլիռուբինից բիլիվերդինի փոփոխության ժամանակ, թեև այդ նոմենկլատուրան գոյություն չուներ[47]։ Բիլիվերդին տերմինը ստեղծվել է Յոնս Յակոբ Բերզելիուսի կողմից 1840 թվականին, չնայած նա գերադասում էր «բիլիֆուլվինը» (դեղին/կարմիր) «բիլիռուբին»-ի (կարմիր) փոխարեն։ Ենթադրվում էր, որ «բիլիռուբին» տերմինը դարձել է հիմնական՝ հիմնվելով 1864 թվականին Շտադելերի աշխատությունների վրա, ով բյուրեղացրել է բիլիռուբինը խոշոր եղջերավոր անասունների լեղաքարերից[47][48]։

Ռուդոլֆ Վիրխովը 1847 թվականին հաստատեց, որ հեմատոիդինը նույնական է բիլիրուբինին[49]։ Այն միշտ չէ, որ տարբերվում է հեմատոիդինից, որը ժամանակակից բառարաններից մեկը սահմանում է որպես դրա հոմանիշ[50], բայց մյուսը սահմանում է որպես «քիմիապես նույնական բիլիռուբինի հետ, բայց ծագման տարբեր տեղամասով, որը ձևավորվում է հեմոգլոբինից հյուսվածքներում, հատկապես թթվածնի ճնշման նվազման պայմաններում»[47][51]։ Բիլիրուբինի և հեմատոիդինի հոմանիշ նույնականությունը հաստատվել է 1923 թվականին Ֆիշերի և Շտայնմեցի կողմից՝ օգտագործելով անալիտիկ բյուրեղագրություն[47]։

1930-ական թվականներին բիլիռուբինի մեկուսացման և սինթեզի զգալի առաջընթացը նկարագրվել է Հանս Ֆիշերի, Պլիենինգերի և այլոց[47] կողմից, և նույն տասնամյակում նույնպես իրականացվել են հեմից բիլիռուբինի էնդոգեն ձևավորման հետ կապված առաջին աշխատանքը[52]։ IXα վերջածանցը մասամբ հիմնված է Ֆիշերիի մշակված համակարգի վրա, ինչը նշանակում է, որ լեղու հիմնական միացությունը պրոտոպորֆիրին IX-ն էր՝ ճեղքված ալֆա-մեթին կամրջի վրա (տե՛ս պրոտոպորֆիրին IX անվանակարգ)[53]։

Հայտնի անձինք խմբագրել

Նշում խմբագրել

  1. Փոխակերպման համար, 1 մգ/դլ = 17.1 մկմոլ/լ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 bilirubin
  2. Braunstein E (2019 թ․ մայիսի 3). «Overview of Hemolytic Anemia – Hematology and Oncology». Merck Manuals Professional Edition (լատիներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  3. "Bilirubin blood test", U.S. National Library of Medicine.
  4. Boron W, Boulpaep E. Medical Physiology: a cellular and molecular approach, 2005. 984–986. Elsevier Saunders, United States. 1-4160-2328-3
  5. Mosqueda L, Burnight K, Liao S (2005 թ․ օգոստոս). «The life cycle of bruises in older adults». Journal of the American Geriatrics Society. 53 (8): 1339–43. doi:10.1111/j.1532-5415.2005.53406.x. PMID 16078959. S2CID 12394659.
  6. Smith ME, Morton DG (2010). «LIVER AND BILIARY SYSTEM». The Digestive System. Elsevier. էջեր 85–105. doi:10.1016/b978-0-7020-3367-4.00006-2. ISBN 978-0-7020-3367-4.
  7. Pirone C, Quirke JM, Priestap HA, Lee DW (2009 թ․ մարտ). «Animal pigment bilirubin discovered in plants». Journal of the American Chemical Society. 131 (8): 2830. doi:10.1021/ja809065g. PMC 2880647. PMID 19206232.
  8. McDonagh AF, Palma LA, Lightner DA (1980 թ․ ապրիլ). «Blue light and bilirubin excretion». Science. 208 (4440): 145–51. Bibcode:1980Sci...208..145M. doi:10.1126/science.7361112. PMID 7361112.
  9. «Bilirubin's Chemical Formula». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Baranano DE, Rao M, Ferris CD, Snyder SH (2002 թ․ դեկտեմբեր). «Biliverdin reductase: a major physiologic cytoprotectant». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 99 (25): 16093–8. Bibcode:2002PNAS...9916093B. doi:10.1073/pnas.252626999. JSTOR 3073913. PMC 138570. PMID 12456881.
  11. Sedlak TW, Saleh M, Higginson DS, Paul BD, Juluri KR, Snyder SH (2009 թ․ մարտ). «Bilirubin and glutathione have complementary antioxidant and cytoprotective roles». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 106 (13): 5171–6. Bibcode:2009PNAS..106.5171S. doi:10.1073/pnas.0813132106. JSTOR 40455167. PMC 2664041. PMID 19286972.
  12. Chen W, Maghzal GJ, Ayer A, Suarna C, Dunn LL, Stocker R (2018 թ․ փետրվար). «Absence of the biliverdin reductase-a gene is associated with increased endogenous oxidative stress». Free Radical Biology & Medicine. 115: 156–165. doi:10.1016/j.freeradbiomed.2017.11.020. PMID 29195835. S2CID 25089098.
  13. Vasavda C, Kothari R, Malla AP, Tokhunts R, Lin A, Ji M, և այլք: (2019 թ․ հոկտեմբեր). «Bilirubin Links Heme Metabolism to Neuroprotection by Scavenging Superoxide». Cell Chemical Biology. 26 (10): 1450–1460.e7. doi:10.1016/j.chembiol.2019.07.006. PMC 6893848. PMID 31353321.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Tietze KJ (2012). «Review of Laboratory and Diagnostic Tests». Clinical Skills for Pharmacists. Elsevier. էջեր 86–122. doi:10.1016/b978-0-323-07738-5.10005-5. ISBN 978-0-323-07738-5.
  15. Gwaltney-Brant SM (2016). «Nutraceuticals in Hepatic Diseases». Nutraceuticals. Elsevier. էջեր 87–99. doi:10.1016/b978-0-12-802147-7.00007-3. ISBN 978-0-12-802147-7. S2CID 78381597.
  16. «Unconjugated Hyperbilirubinemia: Practice Essentials, Background, Pathophysiology». Medscape Reference. 2019 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  17. «Bilirubin: Reference Range, Interpretation, Collection and Panels». Medscape Reference. 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  18. Cheifetz AS (2010). Oxford American Handbook of Gastroenterology and Hepatology. Oxford: Oxford University Press, USA. էջ 165. ISBN 978-0199830121.
  19. Kuntz, Erwin (2008). Hepatology: Textbook and Atlas. Germany: Springer. էջ 38. ISBN 978-3-540-76838-8.
  20. Sullivan KM, Gourley GR (2011). «Jaundice». Pediatric Gastrointestinal and Liver Disease. Elsevier. էջեր 176–186.e3. doi:10.1016/b978-1-4377-0774-8.10017-x. ISBN 978-1-4377-0774-8.
  21. Moyer KD, Balistreri WF (2011). «Liver Disease Associated with Systemic Disorders». In Kliegman RM, Stanton BF, St Geme JW, Schor NF, Behrman RE (eds.). Nelson Textbook of Pediatrics. Saunders. էջ 1405. ISBN 978-1-4377-0755-7.
  22. Kalakonda A, John S (2019). «Physiology, Bilirubin article-18281». StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 29261920. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. «This fraction of conjugated bilirubin gets covalently bound to albumin, and is called delta bilirubin or delta fraction or biliprotein. As the delta bilirubin is bound to albumin, its clearance from serum takes about 12–14 days (equivalent to the half-life of albumin) in contrast to the usual 2 to 4 hours (half-life of bilirubin).»
  23. 23,0 23,1 Roxe, D. M.; Walker, H. K.; Hall, W. D.; Hurst, J. W. (1990). «Urinalysis». Clinical Methods: The History, Physical, and Laboratory Examinations. Butterworths. ISBN 9780409900774. PMID 21250145.
  24. Hegyi, T.; Chefitz, D.; Weller, A.; Huber, A; Carayannopoulos, M.; Kleinfeld, A. (2020). «Unbound bilirubin measurements in term and late-preterm infants». Journal of Maternal-Fetal & Neonatal Medicine. 35 (8): 1532–1538. doi:10.1080/14767058.2020.1761318. PMC 7609464. PMID 32366186.
  25. Zeng, D.; Wu, H.; Huang, Q.; Zeng, A.; Yu, Z.; Zhong, Z. (2021). «High levels of serum triglyceride, low-density lipoprotein cholesterol, total bile acid, and total bilirubin are risk factors for gallstones». Clinical Laboratory. 67 (8): 1905–1913. doi:10.7754/Clin.Lab.2021.201228. PMID 34383399. S2CID 234775572. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին – via PubMed.
  26. Sedlak TW, Snyder SH (2004 թ․ հունիս). «Bilirubin benefits: cellular protection by a biliverdin reductase antioxidant cycle». Pediatrics. 113 (6): 1776–82. doi:10.1542/peds.113.6.1776. PMID 15173506.
  27. «Neonatal Jaundice». Slhd.nsw.gov.au. 2009 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  28. Novotný L, Vítek L (2003 թ․ մայիս). «Inverse relationship between serum bilirubin and atherosclerosis in men: a meta-analysis of published studies». Experimental Biology and Medicine. 228 (5): 568–71. doi:10.1177/15353702-0322805-29. PMID 12709588. S2CID 43486067.
  29. Schwertner HA, Vítek L (2008 թ․ մայիս). «Gilbert syndrome, UGT1A1*28 allele, and cardiovascular disease risk: possible protective effects and therapeutic applications of bilirubin». Atherosclerosis. 198 (1): 1–11. doi:10.1016/j.atherosclerosis.2008.01.001. PMID 18343383.
  30. Yao, Q.; Jiang, X.; Zhai, Yuan-Yuan; Luo, Lan-Zi; Xu, He-Lin; Xiao, J.; Kou, L.; zhao, Ying-Zheng (2020). «Protective effects and mechanisms of bilirubin nanomedicine against acute pancreatitis». Journal of Controlled Release. 332: 312–325. doi:10.1016/j.jconrel.2020.03.034. PMID 32243974. S2CID 214786812. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին – via Elsevier Science Direct.
  31. Zhao, Ying-Zheng; Huang, Zhi-Wei; Zhai, Yuan-Yuan; Shi, Yannan; Du, Chu-Chu; Zhai, Jiaoyuan; Xu, He-Lin; Xiao, Jian; Kou, Longfa; Yao, Qing (2021). «Polylysine-bilirubin conjugates maintain functional islets and promote M2 macrophage polarization». Acta Biomaterialia. 122: 172–185. doi:10.1016/j.actbio.2020.12.047. PMID 33387663. S2CID 230281925. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին – via Elsevier Science Direct.
  32. «Bilirubin: The Test | Bilirubin Test: Total bilirubin; TBIL; Neonatal bilirubin; Direct bilirubin; Conjugated bilirubin; Indirect bilirubin; Unconjugated bilirubin | Lab Tests Online». labtestsonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  33. Watson D, Rogers JA (1961 թ․ մայիս). «A study of six representative methods of plasma bilirubin analysis». Journal of Clinical Pathology. 14 (3): 271–8. doi:10.1136/jcp.14.3.271. PMC 480210. PMID 13783422.
  34. Rolinski B, Küster H, Ugele B, Gruber R, Horn K (2001 թ․ հոկտեմբեր). «Total bilirubin measurement by photometry on a blood gas analyzer: potential for use in neonatal testing at the point of care». Clinical Chemistry. 47 (10): 1845–7. doi:10.1093/clinchem/47.10.1845. PMID 11568098.
  35. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia 003479
  36. «Harmonisation of Reference Intervals» (PDF). Pathology Harmony. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  37. 37,0 37,1 Golonka D. «Digestive Disorders Health Center: Bilirubin». WebMD. էջ 3. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  38. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia CHEM-20
  39. «Laboratory tests». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 14-ին.
  40. «Sulfonamides: Bacteria and Antibacterial Drugs: Merck Manual Professional».(չաշխատող հղում)
  41. Ramakrishnan, N.; Bittar, K.; Jialal, I. (2019 թ․ մարտի 8). «Impaired Bilirubin Conjugation». NCBI Bookshelf. PMID 29494090. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  42. Point WW (1958 թ․ ապրիլ). «Jaundice». The American Journal of Nursing. 58 (4): 556–7. PMID 13508735.
  43. Greenberg DA (2002 թ․ դեկտեմբեր). «The jaundice of the cell». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 99 (25): 15837–9. Bibcode:2002PNAS...9915837G. doi:10.1073/pnas.012685199. PMC 138521. PMID 12461187. S2CID 30298986.
  44. Merck Manual Jaundice Last full review/revision July 2009 by Steven K. Herrine
  45. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Bilirubin – urine
  46. «Urinalysis: three types of examinations». Lab Tests Online (USA). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 47,5 47,6 47,7 Watson, Cecil J. (1977). «Historical Review of Bilirubin Chemistry». In Berk, Paul D. (ed.). International Symposium on Chemistry and Physiology of Bile Pigments (անգլերեն). U.S. Department of Health, Education, and Welfare, Public Health Service, National Institutes of Health. էջեր 3–16.
  48. HIAN SIONG LEON MARIA TJEN (1944). «CHOLESCINTIGRAPHY the clinical application of 99m Technetium-diethyl-IDA to the investigation of the liver and biliary tract» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  49. Lightner DA (2013). «Early Scientific Investigations». Bilirubin: Jekyll and Hyde Pigment of Life. Progress in the Chemistry of Organic Natural Products. Vol. 98. էջեր 9–179. doi:10.1007/978-3-7091-1637-1_2. ISBN 978-3-7091-1636-4.
  50. Merriam-Webster, Merriam-Webster's Unabridged Dictionary, Merriam-Webster, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին, Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին. {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  51. Elsevier, Dorland's Illustrated Medical Dictionary, Elsevier, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին, Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  52. Hopper, Christopher P.; Zambrana, Paige N.; Goebel, Ulrich; Wollborn, Jakob (2021). «A brief history of carbon monoxide and its therapeutic origins». Nitric Oxide (անգլերեն). 111–112: 45–63. doi:10.1016/j.niox.2021.04.001. PMID 33838343. S2CID 233205099.
  53. Berk, Paul D.; Berlin, Nathaniel I. (1977). International Symposium on Chemistry and Physiology of Bile Pigments (անգլերեն). U.S. Department of Health, Education, and Welfare, Public Health Service, National Institutes of Health. էջեր 27, 50.

Արտաքին հղումներ խմբագրել