Ջուզեպպե Պյացցի (իտալ.՝ Giuseppe Piazzi, հուլիսի 16, 1746(1746-07-16)[1][2][3][…], Պոնտե ին Վալտելինա, Վենետիկի հանրապետություն[4][5] - հուլիսի 22, 1826(1826-07-22)[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[6][4][5]), իտալացի աստղագետ։

Ջուզեպպե Պյացցի
Giuseppe Piazzi
Ծնվել էհուլիսի 16, 1746(1746-07-16)[1][2][3][…]
Պոնտե ին Վալտելինա, Վենետիկի հանրապետություն[4][5]
Մահացել էհուլիսի 22, 1826(1826-07-22)[1][2][3][…] (80 տարեկան)
Նեապոլ, Նեապոլի թագավորություն[6][4][5]
ԳերեզմանSan Domenico, Palermo[7]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, Լատինական կաթոլիկ քահանա, discoverer of astronomical objects և աստերոիդներ հայտնագործող
Հաստատություն(ներ)Պալերմոյի համալսարան, Պալերմոյի աստղադիտարան[5], Մալթայի համալսարան[5], Սանտ Անդրեա դելա Վալե[5] և Կապոդիմոնտե աստղադիտարան[5]
Գործունեության ոլորտմաթեմատիկա և աստղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][8]
Պարգևներ
 Giuseppe Piazzi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն է ստացել Թուրինում և Հռոմում, որտեղ ուսուցանել է փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1764 թվականին ընդունվել է Թեատինացիների միաբանություն (Միլան)։ 1780 թվականին ուղևորվեց Սիցիլիա, որպեսզի ամբողջությամբ նվիրվի աստղագիտությանը և մաթեմատիկային, այդ նույն ժամանակ դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր Պալերմոյի համալսարանում։ 1787 - 1788 թվականներին մեկնել է Փարիզ և Լոնդոն ծանոթանալու համար եվրոպական առաջատար աստղադիտարանների աշխատանքի հետ, որից հետո հանդես եկավ Պալերմոյում աստղադիտարան ստեղծելու առաջարկությամբ, որը կառուցվեց Կարամանիկո դուքսի միջոցներով։ Աստղադիտարանի կառուցման աշխատանքները Պալերմոյում ավարտվեց 1791 թվականին, Պյացցին ղեկավարել է այն մինչը իր մահը[9]։ 1817 - 1826 թվականները նա միաժամանակ ղեկավարում էր նաև Նեապոլի աստղադիտարանը։

Պյացցին նախագծել մեծ մեկուկես մետրանոց ուղղահայաց շրջան, որը պատրաստվել է Անգլիայում Ջ. Ռամզդենի կողմիցև տեղադրել է այն Պալերմոյի աստղադիտարանում։ Կազմել է երկու աստղային կատալոգ, 1803 թվականին - «Praecipuarum stellarum inerantium positiones mediae ineunte seculo XIX», և 1814 թվականին - երկրորդ հրատարակմամբ։ Առաջին տարբերակը պարունակում էր 6748 աստղերի կոորդինատներ, իսկ երկրորդը՝ 7646։ Համադրելով իր դիտարկումների տվյալները Նիկոլա դե Լակայլի և Թոբիսա Մայերի տվյալների հետ, Պյացցին որոշեց մի շարք աստղերի սեփական շարժումը։

Պյացցին հանդիսանում է Սերես աստերոիդի հայտնաբերողը։ 1801 թվականի հունվարի 1-ին հայտնաբերեց նոր լուսատու, որի ուղեծիրը հետագայում հաշվարկեց Գաուսը, այն պարզվեց, որ պտտվում է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Պյացցին անվանեց նոր մոլորակը Սերես, ի պատիվ բերրիության և հողագործության աստվածուհու, որը հանդիսանում է Սիցիլիայի հովանավորը։

1803 թվականին պարգևատրվել է Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակով։

Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1805)։

Նրա պատվին են անվանվել (1000) Պյացցիա աստերոիդը, ինչպես նաև խառնարան Լուսնի վրա։

Աշխատություններ

խմբագրել
  • Della specula astronomica di Palermo libri quatro (Palermo, 1792)
  • Sull’orologio Italiano e l’Europeo (Palermo, 1798)
  • Della scoperta del nuovo planeta Cerere Ferdinandea (Palermo, 1802)
  • Praecipuarum stellarum inerrantium positiones mediae ineunte seculo 19. ex observationibus habitis in specula Panormitana ab anno 1792 ad annum 1802. (Palermo, 1803)
  • Præcipuarum stellarum inerrantium positiones mediæ ineunte seculo XIX ex obsrvationibus habitis in specula Panormitana ab anno 1792 ad annum 1813. (Palermo, 1814) PDF copie
  • Codice metrico siculo (Catania, 1812)
  • Lezioni di astronomia (Palermo, 1817) t. 1, t. 2
  • Ragguaglio del Reale Osservatorio di Napoli eretto sulla collina di Capodimonte (Napoli, 1821).

Գրականություն

խմբագրել
  • Ի. Գ. Կոլչինսկի, Ա. Ա. Կորսուն, Մ. Գ. Ռոդրիգես (1977). Աստղագետներ` Կենսագրական տեղեկատու. Կիև: Նաուկովա դումկա.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Ջ. Լ. Ե. Դրեյեր (1953). Աստղագիտության պատմությունը Թալեսից մինչև Կեպլեր. Քեմբրիջ: Դովեր հր.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  6. 6,0 6,1 6,2 Пиацци Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Find A Grave — 1996.
  8. CONOR.Sl
  9. Osservatorio astronomico di Palermo — Giuseppe S. Vaiana Արխիվացված 2017-01-08 Wayback Machine (իտալ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պյացցի» հոդվածին։