Պալերմոյի աստղադիտարան
Պալերմոյի աստղադիտարան (իտալ.՝ Osservatorio astronomico di Palermo), աստղագիտական աստղադիտարան, որը հիմնադրվել է 1790 թվականին Իտալիայի Պալերմո քաղաքում։ Աստղադիտարանը գտնվում է Պալացցո Նորմանիում, պատկանում է Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտին (INAF)։
Պալերմոյի աստղադիտարան իտալ.՝ Osservatorio astronomico di Palermo | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և արխիվ |
Աստղադիտարանի կոդ | 535 |
Երկիր | Իտալիա[1] |
Վայր | Պալերմո[1] |
Հիմնադրվել է՝ | 1790 |
Կայք | astropa.inaf.it |
Palermo Observatory Վիքիպահեստում |
Աստղադիտարանի պատմություն
խմբագրելԱստղադիտարանը հիմնադրվել է 1790 թվականին Ֆերդինանտ I Սիցիլացու հրամանով։ Շինարարությունն ավարտվել է 1791 թվականին։ Աստղադիտարանի առաջին տնօրենը եղել է Ջուզեպպե Պյացցին։ 1801 թվականի հունվարի 1-ին Պյացցին Պալերմոյի աստղադիտարանում հայտնաբերեց Սերեսը՝ առաջին աստերոիդը։ Հայտանգործելուց հետո աստղադիտարանը սկսեց լավ ֆինանսավորվել։ Այն ունեցել է 3 գմբեթ, որոնք ապամոնտաժվել են 1950-ական թվականներին։ Վերջերս տեղադրվել են ավելի թեթև գմբեթներ։
Աստղադիտարանի ղեկավարները
խմբագրել- 1790-1826 — Ջուզեպպե Պյացցի (1746-1826)
- 1826-1841 — Նիկոլո Կաչիատորե (1780-1841)
- 1841-1849 — Գաետանո Կաչիատորե (1814-1889)
- 1849-1860 — Դոմենիկո Ռագոնա (1820-1890)
- 1860-1889 — Գաետանո Կաչիատորե (1814-1889)
- 1889-1890 — Աննիբալ Ռիկո (1844-1919)
- 1891-1898 — Թեմիստոկլ Զոնա (1848-1910)
- 1898-1931 — Ֆիլիպպո Անջելիտի (1856—1931)
- 1931-1936 — Կոնրադին Մինեո (1875-1960)
- 1936-1938 — Ֆրանչեսկո Զագար (1900-1976)
- 1939-1948 — Կոնրադին Մինեո (1875-1960)
- 1948-1969 — Լուչիանո Չիարա (1910-1969)
- 1969-1976 — Սալվատորե Լեոնե (1917-1981)
- 1976-1991 — Ջուզեպե Վայանա (1935-1991)
- 1991-2001 — Սալվատորե Սերիո (ծն․ 1941)
- 2001-ից — Սալվատորե Սկիորտինո (ծն․ 1955)
Աստղադիտարանային գործիքները
խմբագրել- Ակրոմատիկ աստղադիտակ, ռեֆրակտոր (Ramsden) (D = 125 մմ, F = 625 մմ, ստեղծվել է 1787 թվականին)
- Ռամսդենի հասարակածային շրջան (շրջանի տրամագիծը 1,5 մետր, ռեֆրակտոր D = 75 մմ, F = 1,5 մետր), Սերեսը հայտնաբերվել է այս գործիքի միջոցով
- Տրոտոնի հասարակածային շրջան
- Միջօրեական շրջան
- AMES SHORT աստղադիտակ ռեֆլեկտոր (D = 104 մմ, F = 726 մմ, 1793 թվականին Պրինսիպ դի Կարամանիկոն նվիրել է աստղադիտարանին)
- Սեքստանտ
- Berge ախրոմատիկ ռեֆրակտոր (D=60 մմ, F=65.5 սմ, ստեղծվել է 1820 թվականին, գնվել է 1827 թվականին)
- Hughes ախրոմատիկ ռեֆրակտոր (D=60 մմ, F=78 սմ, գնվել է 1849 թվականին)
- 11-սմ Merc ռեֆրակտոր (D=115 մմ, F=2 մ, 1852 թվական)
- 25-սմ Merc ռեֆրակտոր (D=250 մմ, F=2.43 մ, 1859 թվական)
- Սպեկտրոսկոպներ Արեգակը դիտարկելու համար (19-րդ դարի վերջ)
Աստղադիտարանի բաժիններ
խմբագրել- Աստղադիտարանի թանգարան
Հետազոտությունների ուղղություններ
խմբագրել- Արևային պսակ
- Աստղերի ծնունդ և էվոլյուցիա
- Գերնոր աստղերի մնացորդների ուսումնասիրություն
- Ռենտգենյան աստղադիտակների գիտական սարքավորումների մշակում և փորձարկում
- Աստղաֆիզիկական գործընթացների թվային մոդելավորում
Հիմնական ձեռքբերումներ
խմբագրել- Առաջին աստերոիդի՝ (1) Ցերերայի (այժմ գաճաճ մոլորակի) հայտնաբերումը 1801 թվականի հունվարի 1-ին
- Երկու աստղային կատալոգների կազմում. 1803 թվականին՝ «Praecipuarum stellarum inerantium positiones mediae inineunte seculo XIX», 1814 թվականին՝ երկրորդ հրատարակությունը։ Առաջին հրատարակությունը պարունակում էր 6748 աստղի կոորդինատներ, երկրորդը՝ 7646 աստղ։
- Մի քանի աստղերի ճիշտ շարժումների որոշում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.astropa.inaf.it/ (իտալ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Աստղադիտարանի պաշտոնական կայքը
- Sito ufficiale del centro di calcolo SCAN dell’Osservatorio
- Sito ufficiale dell’Istituto Nazionale di Astrofisica
Փոքր մոլորակների կենտրոնում դիտարկումների հրապարակումներ.
NASA ADS տվյալների բազայի հրապարակումներ.
1870 թվականից հետո մոլորակների գիսաստղերի և արբանյակների դիտարկումները.
- Դիտարկման արխիվներ, MPC