Ջորջ Փեհլիվանյան (անգլ.՝ George Pehlivanian, ապրիլի 20, 1964(1964-04-20), Բեյրութ, Լիբանան), հայազգի դիրիժոր[1][2][3]։

Ջորջ Փեհլիվանյան
Բնօրինակ անունանգլ.՝ George Pehlivanian
Ծնվել էապրիլի 20, 1964(1964-04-20) (60 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր և դաշնակահար
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՉիկիի երաժշտական ակադեմիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է Լիբանանում, հայկական արմատներ ունեցող հայկական ընտանիքում[1]. մայրը երգչուհի, դաշնակահարուհի Արփինե Փեհլիվանյանն է։ Ջորջ Փեհլիվանյանը վաղ տարիքից ջութակ և դաշնամուր նվագել է սովորել։ 1975 թվականին հաստատվել է Լոս Անջելեսում, եղել է ջութակահար։ Դիրիժորության դասեր է առել Պիեռ Բուլեզի, Լորին Մաազելի, Ֆերդինանդ Լեյթների մոտ, ինչպես նաև Իտալիայի Կիջիի անվան երաժշտական ակադեմիայում[4]։

2005- 2008 թվականներին եղել է Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին օտարերկրյա գլխավոր դիրիժորը, 2007 թվականին՝ Իտալիայի Սարդինիա կղզու Կալիարի քաղաքի օպերային թատրոնի գլխավոր հյուր-դիրիժոր[4], 2002-2012 թվականներին՝ Deutsche Staatsphilharmonie RheinlandPfalz-ի գլխավոր հյուր-դիրիժոր, Հաագայի ֆիլհարմոնիկ և Վիեննայի կամերային նվագախմբերի գլխավոր հյուր-դիրիժոր[5]։ 1996 թվականից համագործակցել է Իսպանիայի ազգային նվագախմբի հետ[5]։

2010 թվականից եղել է Տուկեի միջազգային երաժշտական փառատոնի (Ֆրանսիա) գեղարվեստական տնօրեն և հիմնադիր, 2012 թվականից՝ Փարիզի ազգային երաժշտական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության պրոֆեսոր։

Որպես դիրիժոր հանդես է եկել Լոնդոնի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լայպցիգի Gewandhaus նվագախմբի, Համբուրգի սիմֆոնիկ, Սանտա Սեսեիլիայի ազգային ակադեմիական նվագախմբի, Իսրայելի, Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Պալերմոյի Մասիմո թատրոնի, Նեապոլի Սան Կառլո թատրոնի նվագախմբի, Ռոտերդամի, Մոնտե Կառլոյի, Կատարի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Սուրբ Պողոսի կամերային նվագախմբի հետ։ Ռուսաստանում հանդես է եկել Մարիինյան թատրոնի, Ռուսական ազգային նվագախմբի, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի հետ[2][4][5][6]։

Համագործակցել է մենակատարներ Լեոնիադաս Կավակոսի, Վադիմ Ռապինի, Ջուշուա Բելի, Յանին Յանսենի, Գիդոն Կրեմերի, Գիլ Շահամի, Սաեա Չանգի, Ժան Այվես Տիբոդետի, Էմանուել Աքսի, Արկադի Վոլոդոսի, Անդր Վաթսի, Միշա Մայսկիի, Լին Հարելի, Մորիս Անդրեի և այլոց հետ[2][5][6]։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կատարել է Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի հայտնի ստեղծագործությունները[7]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «George Pehlivanian». Israestage. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 «George Pehlivanian». Allied Artists. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Հայի հոգին ողջ է պահում հենց հայոց լեզուն. Ջորջ Փեհլիվանյան». armenpress.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 http://www.teatroliricodicagliari.it/it/ Teatro Lirico di Cagliari, George Pehlivanian
  5. 5,0 5,1 5,2 5,3 «George Pehlivanian, conductor». NAB Artists Management Ltd. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 William Wagner. «Interview: George Pehlivanian». Slovenia Life. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. ««Չէի գալիս Հայաստան, որովհետև չէին հրավիրում». Ջորջ Փեհլիվանյան». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «Competition Laureates (in French)» (PDF). Besançon Music Festival. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել