Յանին Յանսեն
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Յանին Յանսենը (հոլանդերեն՝ Janine Jansen) հոլանդացի ջութակահարուհի է։ Ծնվել է 1978 թվականի հունվարի 7-ին՝ նիդեռլանդական Սուստ քաղաքում։ Նա համարվում է աշխարհի ամենատաղանդավոր ջութակահարուհիներից մեկը։
Յանին Յանսեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1978[1][2][3] (46 տարեկան) Սուստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահարուհի |
Գործիքներ | ջութակ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Utrechts Conservatorium? և Utrecht School of the Arts? |
Ամուսին | Daniel Blendulf? |
Պարգևներ | |
Կայք | janinejansen.com |
Janine Jansen Վիքիպահեստում |
Կյանքը և կարիերան
խմբագրելՅանսենը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը և երկու եղբայրները երաժիշներ են՝ ջութակահար և թավջութակահար, իսկ մայրը դասական երգչուհի է։ Նա սկսել է ջութակ նվագել 6 տարեկան հասակից։ Եղել է Ֆիլիպ Հիշհորնի և Բորիս Բելկինի ուսանողը։ 12 տարեկան հասակում նա առաջին անգամ հանդես է եկել որպես սոլիստ՝ կատարելով Մաքս Բրուխի ջութակի կոնցերտը։ Այնուհետև աշխատել է տարբեր նվահախմբերի հետ։ Համերգներ է նվագել աշխարհի ամենամեծ նվագախմբերի հետ տարբեր հանրահայտ դիրիժորների գլխավորությամբ։ Բացի դասական րեպերտուարից Յանսենը նաև գերված է ժամանակակից կոմպոզիտորների գործերով։ Նա բարձր է գնահատում Բենջամեն Բրիտտենի արվեստը։ Կատարել է տարբեր շրջագայություններ Վալերի Գերգիևի, Պաավո Յաարվիի և այլ դիրիժորների հետ մեկտեղ։
Նա 2006 թվականին 25.000 հանդիսատեսի արջև հանդես է եկել Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ միասին։ Ամեն տեղ բարձր է գնահատվում Յանսենի փայլուն կատարողական արվեստը։ Նա հայնտի է իր շատ էմոցիոնալ նվագով։ Շատ ժամանակ նա երկարացնում և սենտիմենտային երանգ է տալիս իր սոլոյին։
Բացի սոլիստի կարիերայից նա նաև հանդես է գալիս կամերային երաժշտության բնագավառում, տարբեր կատարողների հետ միասին։ Նա ունի իր սեփական երաժշտական փառատոնը Ութրեխթ քաղաքում։ Այս փառատոնի շրջանակներում նա հանդես է եկել թավաջութակահար Միշա Մաիսկիի և դաշնակահար Հաննես Միննաարի հետ կատարելով Անտոնին Դվորժակի դաշնամուրային տրիոն։ Նա կատարել է բազմաթիվ ձայնագրություններ։ 2008 թվականին նա ձայնագրել է Բեթհովենի և Բրիտտենի ջուտակի կոնցերտները։ Ձայնագրել է նաև Մենդելսոնի և Բրուխի ջութակի կոնցերտները։ Այս ձայնասկավառակի մեջ նաև տեղ է գտել Բրուխի ռոմանսը ալտի և նվագախմբի համար։ Յանսենը կատարել է ալտի պարտիան։ Նա ձայնագրել է նաև Բախի պարտիտները՝ սոլո ջութակի համար։
Այժմ Յանսենը նվագում է Ստրադիվարիուսի պատրաստած "Բառառե" ջութակը, որը նրան տրամադրել է Չիկագոյի Ստրադիավարիուսի անվան կազմակերպությունը։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանին Յանսեն» հոդվածին։ |