Արփինե Փեհլիվանյան (արաբ․՝ أربين بيليفانيان‎‎, անգլ.՝ Arpine Pehlivanian, ապրիլի 24, 1934(1934-04-24)[1] - մարտի 16, 2004(2004-03-16))[2], հայ երգչուհի, դաշնակահարուհի։

Արփինե Փեհլիվանյան
Ծնվել էապրիլի 24, 1934(1934-04-24)[1]
Մահացել էմարտի 16, 2004(2004-03-16) (69 տարեկան)
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո և կոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՉիկիի երաժշտական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Արփինե Փեհլիվանյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 24-ին Լիբանանում։ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել է ԱՄՆ։ Ավարտել է Լիբանանի ազգային կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։

Որպես երգչուհի՝ հանդես է եկել 1956 թվականից. երկացանկում ընդգրկված են եղել Յ. Ս. Բախի, Ռ. Շումանի, Ժ. Մասնեի, Կոմիտասի, Գ. Ալեմշահի, Ա. Սաթյանի, Ա. Տիգրանյանի երգերից[3][4]։ Ճանաչվել է նաև Անուշի և Շուշանի (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ») դերերգերի ինքնատիպ մեկնաբանություններով։

Երկար տարիներ դասավանդել է Բեյրութի կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։

1957 թվականին բնակություն է հաստատել Լոնգ Բիչում[5][6]։ Ամերիկա տեղափոխվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Քարնեգի հոլում 1974 թվականին։

1960-ական թվականներին մի քանի անգամ հյուրախաղերով հանդես է եկել Երևանում։

Արփինե Փեհլիվանյանը եղել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոնգ Բիչի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմում[7]։

Արփինե Փեհլիվանյանը մահացել է 2004 թվականի մարտի 16-ին Լոնգ Բիչում (ԱՄՆ)։

Ընտանիք խմբագրել

  • Որդին՝ Ջորջ Փեհլիվանյան (ծնվ.՝ 1964, Բեյրութ), դիրիժոր[8][9][10][11],
  • Դուստրը՝ էլիզաբեթ Փեհլիվանյան (ծնվ.՝ 1957, Բեյրութ), երգչուհի (մեցցո-սոպրանո), դաշնակահարուհի (Երաժշտության դասեր է առել նաև մորից), ճանաչվել է հայ, նաև այլ ժողովուրդների ավանգարդ երաժշտության լավագույն մեկնաբանություններով։ Հանդես է եկել նաև Գ. Դոնիցետտիի, Գ. Ֆ. Հենդելի օպերաներում։ Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ի, Կանադայի քաղաքներում։

Արփինե Փեհլիվանյանն իր որդու և դստեր հետ միասին ելույթ է ունեցել ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախմբի և Խաղաղօվկիանոսյան սիմֆոնիկ նվագախմբի հետ[3][6]։

Պարգևներ խմբագրել

  • 1970 – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ» շքանշան,
  • 1977 – «Կիլիկյան Մեծ Խաչի ասպետի» Ա կարգի շքանշան,
  • 1971 – Սիրիայի կրթության նախարարության ոսկե շքանշան,
  • 1983 – Հարավային Կալիֆոռնիայի կինեմատոգրաֆիայի խորհրդի բրոնզե Հալո մրցանակ (անգլ.՝ Bronze Halo Award of the Southern California Motion Picture Council),
  • 1987 – Կալիֆորնիայի երաժշտության ուսուցիչների ասոցիացիայի ծառայության մրցանակ[2]։

Ընտրյալ սկավառակագրություն խմբագրել

  • The Artistry of Arpine Pehlivanian (1982)
  • Armenian Sacred Music (1986)
  • Armenian Romance Songs (1997)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MyHeritage(բազմ․) — 2003.
  2. 2,0 2,1 2,2 «Soprano Arpine Pehlivanian Passes Away». Asbarez. 2004 թ․ մարտի 17.
  3. 3,0 3,1 The Los Angeles Times. 9 November 1986, page 329.
  4. The Los Angeles Times. 14 October 1984. Page 365.
  5. Migliorino, Nicola (2008). (Re)constructing Armenia in Lebanon and Syria: Ethno-cultural Diversity and the State in the Aftermath of a Refugee Crisis. Berghahn Books. ISBN 978-1-84545-352-7.
  6. 6,0 6,1 «Sunday Music». The Los Angeles Times. 1998 թ․ փետրվարի 12. էջ 329 – via Newspapers.com.
  7. The Los Angeles Times. 20 November 1986, Page 330
  8. «George Pehlivanian». Israestage. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «George Pehlivanian». Allied Artists. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Հայի հոգին ողջ է պահում հենց հայոց լեզուն. Ջորջ Փեհլիվանյան». armenpress.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. Pasles, Chris (1997 թ․ մարտի 26). «Married to His Work». Los Angeles Times. ISSN 0458-3035. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։