Ջորջ Բար (անգլ.՝ George Elbert Burr, 1859[1][2][3][…], Munroe Falls, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ - նոյեմբեր 1939[4], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։ Առավել հայտնի է իր փորագրանկարներով, որոնցում պատկերել է Ամերիկայի արևմուտքում գտնվող անապատային և լեռնային շրջանները։

Ջորջ Բար
Ծնվել է1859[1][2][3][…]
ԾննդավայրMunroe Falls, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբեր 1939[4]
Մահվան վայրՖինիքս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ և լուսանկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
 George Elbert Burr Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բարը ծնվել է Օհայո նահանգում, իսկ 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միսսուրի, որտեղ նրա հայրը բացել է տնտեսական խանութ[5]։ Կրթվելով իր մոր կողմից՝ Բարը մեկնել է Չիկագոյի Դիզայնի ակադեմիայում սովորելու (1878) և հետ է վերադարձել 1879 թվականի ապրիլին։

Բարն աշխատել է իր հոր խանութում, բայց երբեք հետաքրքրությունը չի կորցրել արվեստի նկատմամբ[6]։ Հաջողության է հասել վաղ հասակում՝ Harper Scribner ամսագրերին, Frank Leslieշաբաթաթերթին և Cosmopolitan-ին նկարներ մատակարարելով։ 1892 թվականին սկսել է քառամյա ծրագիր, ըստ որի Մետրոպոլիտեն թանգարանի (Նյու Յորք) համար նկարել է հնամենի թանկարժեք նմուշներ։ Այս ծրագրի միջոցով վաստակած գումարը բավական էր, որ Բարը կարողանա ամբողջ Եվրոպայով ճանապարհորդության մեկնել իր կնոջ հետ։ Հաջորդ տարիների ընթացքում նրանք այցելում են Իտալիա, Գերմանիա և Բրիտանական կղզիներ. Բարը նկարում է էսքիզներ և ջրաներկով նկարված նկարներ, որոնք հիմք էին հանդիսանալու եվրոպական վայրերի պատկերներով կտավներ ստեղծելու։

Ամերիկա վերադառնալուց մի քանի տարի անց գրիպի համաճարակի պատճառով Բարը մեկնեց Դենվեր առողջական խնդիրները լուծելու համար։ Այնտեղ, թեք և անտառոտ կիրճերում գտնվող ստուդիայում, որտեղից բացվում էր Ժայռոտ լեռների համայնապատկերը, Բարը սկսեց կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որի շնորհիվ հետագայում հայտնի է դարձել։ 1910 թվականին նա Դենվերի փողոցներից մեկում կառուցեց քարե տուն։ Կառույցը ձեռք էր բերվել Կանանց ակումբի կողմից, որը մինչև օրս շարունակում է մնալ նրա հավաքատեղին[7]։ 1924 թվականին Բարը տեղափոխվում է Արիզոնայի Ֆինիքս քաղաք, որտեղ ցանկանում էր ապրել մինչև կյանքի վերջ։ Բնակավայրի փոփոխությունը նրան հնարավորություն ընձեռեց ընդլայնելու աշխատանքների ոճը։ Նա և իր կինը, որ մահացավ 1941 թվականին, թաղված են Քամերոնում[8]։

Այսօր Ջորջ Բարի անունը լայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի ամենահանճարեղ ամերիկացի փորագրանկարիչերից մեկի։ Նրա նկարների փորագրանկարները ականավոր հավաքածուների մաս են կազմում և ցուցադրված են Ամերիկայի արվեստի պատկերասրահում[9], Ֆրանսիական ազգային տպագրության հավաքածուում, Լյուքսեմբուրգի թանգարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Բրիտանական թանգարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրուքլինի թանգարանում[10] և Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 George Elbert Burr
  2. 2,0 2,1 George Elbert Burr
  3. 3,0 3,1 Swartz A. George Elbert Burr — 2007.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. «George Elbert Burr (1859–1939)». Taos and Santa Fe Painters. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  6. «George Elbert Burr». 1stdibs. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  7. «Curator's Corner 2: Subtle Visions of the West». Denver Public Library. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  8. «George Elbert Burr». Find a Grave. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  9. «George Elbert Burr». Smithsonian American Art Museum (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  10. «Brooklyn Museum». www.brooklynmuseum.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «Etchings by American Artist George Elbert Burr at MNA». Museum of Northern Arizona (ամերիկյան անգլերեն). 2006 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բար» հոդվածին։