Ջորջ Արնալդ
Ջորջ Արնալդ (1763[1][2][3][…], Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - նոյեմբերի 21, 1841[1][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի նկարիչ, բնանկարիչ։ Հայտնի է պատմական տեղագրական պատկերներով։ Նրա ամենաճանաչված նկարը պատկերում է Նողոսի ճակատամարտը։
Ջորջ Արնալդ անգլ.՝ George Arnald | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1763[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1841[1][5] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար[4] և ծովանկար[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Henry William Pickersgill?[4] |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՋորջ Արնալդը ծնվել է 1763 թվականին։ Որոշ տվյալների համաձայն նա ծնվել է Նորթհեմփթոնշիրի (ներկայումս Բեդֆորդշիր) Ֆեմդիփ գյուղում (ներկայումս Ֆարնդիշ), իսկ ըստ այլ տվյալների, նա ծնվել է Բերկշիրում[6][7]։
Նրա վաղ տարիների մասին քիչ տեղեկություններ կան, բայց համարվում է, որ նախ աշխատել է սպասավոր, մինչ նկարչություն սովորելը։ Նա բնանկարիչ և փորագրող Ուիլյամ Պիտերի (1738-1821) աշակերտն էր[6]։
Առաջին անգամ ցուցահանդեսների է մասնակցել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն) 1788 թվականին։ Ընդհանուր առմամբ նա այստեղ ցուցադրության է ներկայացրել 176 աշխատանք, իսկ Բրիտանական ինստիտուտում՝ 63 աշխատանք։ 1810 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Լոնդոն) ասոցացիայի անդամ, բայց երբեք չի ընդգրկվել ամբողջական կազմի մեջ[8]։ Զրուցելով Ջորջ Բոմոնտի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել Բրիտանական ինստիտուտի և Լոնդոնի Ազգային պատկերասրահի կայացման գործում, Արնալդի կրթության բացակայության մասին Ուիլյամ Վորդսվորթը ցավով է նշել, ասելով.
"Նա ավելի լավ նկարիչ կլիներ, եթե նրա տաղանդը թույլ տար ավելի շատ սովորել երիտասարդ տարիքում . . . Ես չեմ կարծում, որ հնարավոր է գերազանց արդյունքի հասնել բնանկարչության ոլորտում առանց բանաստեղծական ոգու խորը զարգացումների[9] |
Նրա ամենաճանաչված և բարձր գնահատականի արժանացած աշխատանքը իր հիմնական ոճին չի պատկանում։ «Օրիենթ նավի հրդեհը Նեղոսի ճակատամարտում 1798 թվականի օգոստոսի 1-ին», Արնալդի միակ ճանաչված ծովանկարն է[10]։ Այն 500 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցույթին մասնակցած չորս նկարներից մեկն էր, որոնք պատվիրել էին Գրինվիչ հոսպիտալի պատկերասրահը ձևավորելու համար[6]։ Այն ցուցադրվել է Բրիտանական ինստիտուտում 1827 թվականին, իսկ այժմ գտնվում է Լոնդոնի Գրինվիչ ծովային պատկերասրահում[6]։ Այն պատկերված է որպես «նկարը նկարում» Թոմաս Դեյվիդսոնի «Անգլիայի հզորությունը և հպարտությունը» նկարում, որի կողքին Լեմուել Էբոթի «Հորացիո Նելսոն» դիմանկարն է, որոնք գտնվում են Գրինվիչ հոսպիտալում[11]։
Արնալդը Ջոն Վարլիի ընկերն էր, և 1798-1799 թվականներին միասին ուղևորվում են Ուելս։ Նրա աշակերտներից է դիմանկարիչ Հենրի Վիլյամ Փիքերսգիլը, ով դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի լիարժեք անդամ։ Նկարել է Ուիլյամ Վորդսվորթի, Արթուր Ուելսլի Վելինգթոնի և Ռոբերտ Պիլի դիմանկարները[6][12][13]։
Բացի որոշ գրքերի նկարազարդումներից, նա ստեղծել էր «Մաաս գետի տեսարաններ» ալբոմը 1828 թվականին[14]։ Նա ցուցադրեց գիտական աշխատանք՝ յուղաներկով բնանկար, որտեղ արտահայտված էին տարատեսակ դիագրամներ և երկու ուսումնասիրված յուղանկարներ[15]։
Արնալդը մահացել է 1841 թվականի նոյեմբերի 21-ին Լոնդոնի Պոնտոնվիլա շրջանում։
Աշխատանքները թանգարաններում և պատկերասրահներում
խմբագրելՆրա աշխատանքներից շատերը գտնվում են Թեյթ պատկերասրահում, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում, Բելգիայի Լյեժի համալսարանում[7][16][17][18]։ Հալի Ֆերենզ պատկերասրահում է գտնվում նրա «Չարլզ առաջինը Հալի առջև» նկարը, իսկ «Քրոմվելը զորքին ուղեկցում է Վինչեստր» նկարը գտնվում է Վինչեստրի թանգարանում[19]։
Գրքերի նկարազարդում
խմբագրելԱրնալդի որոշ աշխատանքներ օգտագործվել են գրքերի նկարազարդումների համար, ինչպես, օրինակ
- Վ. Սկոտ «Անգլիայի և Շոտլանդիայի անտիկ շրջանի սահմանները», Էդինբուրգ, 1814
- Ջեյմս Դուգդեյլ «Նոր Բրիտանացի ճանապարհորդը», Լոնդոն, 1819
- Թոմաս Րայթ «Էսեքս Կոմսության պատմությունը», Լոնդոն, Վիռտու,1836
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 George Arnald
- ↑ 3,0 3,1 George Arnald
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names
- ↑ 5,0 5,1 5,2 George Arnald — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «George Arnald biography on the National Maritime Museum website». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 7,0 7,1 «George Arnald in the Royal Academy Collections». Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «List of Royal Academicians (A)». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Altick, Richard D.,Paintings From Books: Art and Literature in Britain 1760–1900, Ohio State University Press» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Biography of William Henry Pickersgill». Royal Observatory Greenwich. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «The Greenwich Hospital collection BHC 1811 at Portcities.org.uk». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «List of Royal Academicians (P)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Philip Mould Ltd: Historical portraits image library». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Copy in National Art Library, V&A (issued in parts from at least 1822).
- ↑ Copy in NAL; see P. Bicknell & J. Munro, Gilpin to Ruskin: Drawing Masters and their Manuals, 1800-1860 (1988), no. 49.
- ↑ «George Arnald's work in the Tate Collection». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «George Arnald self-portrait in the collection of the National Portrait Gallery (London)». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Engravings of George Arnald works held at the University of Liège, Belgium». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Harrington, Peter (1993). British Artists and War: The Face of Battle in Paintings and Prints, 1700-1914. London: Greenhill.
Գրականություն
խմբագրել- Houfe, Simon, "The Bedfordshire Prodigy: George Arnald ARA", Bedfordshire Magazine, Vol 2, (1990), pp. 135–41
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Արնալդ» հոդվածին։ |