Բեդֆորդշիր

դքսություն Անգլիայում

Բեդֆորդշիր կամ Բեդֆորդ (անգլ.՝ Bedfordshire, /ˈbɛdfərdʃər/ կամ /ˈbɛdfərdʃɪər/, համառոտված՝ Beds.), արարողակարգային կոմսություն Անգլիայի կենտրոնական մասի արևելքում։ Մտնում է Արևելյան Անգլիայի կազմի մեջ, ընկած է Գրեյթ Ուզ գետի ավազանում։ Զբաղեցնում է 1.235 կմ² տարածք։ Արևելքում սահմանակից է Քեմբրիջշիր և Հարթֆորդշիր արարողակարգային կոմսություններին, արևմուտքում՝ Բաքինգհեմշիր և Նորթհեմփթոնշիր արարողակարգային կոմսություններին։

Բեդֆորդշիր
Դրոշ




ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էԱրևելյան Անգլիա
ՎարչկենտրոնԲեդֆորդ[1][2]
Բնակչություն682 311 մարդ (2020)[3]
Տարածք1235,4262 կմ² (2016)[4]
Սահմանակցում էՀարթֆորշիր, Բաքինհեմշիր, Քեմբրիջշիր և Նորթհեմփթոնշիր
bedfordshire.gov.uk

Բեդֆորդշիրի արարողակարգային կոմսությունը բաղկացած է երեք ունիտար վարչական միավորից՝ Բեդֆորդ, Կենտրոնական Բեդֆորդշիր, Լուտոն։ Բնակիչների ընդհանուր թիվը 2007 թվականի տվյալներով եղել է մոտավորապես 595 հազար։ Ընդ որում՝ նրանց կեսից ավելին ապրում են երկու առավել խոշոր բնակավայրերում՝ Լուտոնում (258.018)[5] և Բեդֆորդ քաղաքում (106.940): Բնակչության միջին խտության ցուցանիշով Բեդֆորդշիրը 14-րդն է Անգլիայի կոմսությունների մեջ։

Աշխարհագրություն

խմբագրել

Կոմսության ընդհանուր տարածքը 1235 քառակուսի կիլոմետր է (այդ ցուցանիշով Անգլիայի կոմսությունների մեջ գրավում է 41-րդ տեղը)։ Ծովի մակերևույթից առավելագույն բարձրությունը 243 մետր է[6]։

Անգլիայի արևելքում գտնվող Բեդֆորդշիրն ունի համեմատաբար չոր կլիմա։ Տեղումների տարեկան միջին քանակը 597,6 միլիմետր է[7]։ Ամենախոնավ ամիսը հոկտեմբերն է՝ տեղումների 62,5 միլիմետր միջին քանակությամբ, ամենաչոր ամիսը՝ փետրվարը՝ տեղումների 36,7 միլիմետր միջին քանակությամբ։ Խոնավ օրերն առավել շատ են աշնանն ու ձմռանը, սակայն գարնանն ու ամռանը նույնպես հաճախ են պատահում հորդառատ անձրևներ, իսկ 1998 թվականի Զատկին նույնիսկ հեղեղումներ են եղել[8]։

Վոբուրն 1928-ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.0
(59)
19.2
(66.6)
22.8
(73)
27.4
(81.3)
29.4
(84.9)
33.3
(91.9)
39.6
(103.3)
35.0
(95)
30.9
(87.6)
27.5
(81.5)
19.4
(66.9)
16.1
(61)
39.6
(103.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.0
(−4)
−15.6
(3.9)
−15.0
(5)
−7.3
(18.9)
−5.6
(21.9)
−0.6
(30.9)
1.2
(34.2)
1.7
(35.1)
−2.2
(28)
−7.8
(18)
−9.4
(15.1)
−16.3
(2.7)
−20.0
(−4)
աղբյուր: [9]Կաղապար:Failed verification

Ժողովրդագրություն

խմբագրել

1968 թվականին կոմսության բնակիչների թիվը եղել է 439,2 հազար[10], 1881 թվականին՝ 149,461 հազար[11]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бедфорд (ռուս.) // Барыкова — Бессалько — 1927. — Т. 5. — С. 175.
  2. Бедфорд (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 265.
  3. 3,0 3,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
  4. 4,0 4,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  5. NOMIS2011|id=E34004983|title=Luton Built-up Area|access-date=27 July 2019
  6. Bathurst, David (2012). Walking the county high points of England. Chichester: Summersdale. էջեր 65–68. ISBN 978-1-84-953239-6.
  7. Met Office Bedford Averages 1981–2010 Արխիվացված 9 Հոկտեմբեր 2012 Wayback Machine http://www.metoffice.gov.uk/climate/uk/averages/19812010/sites/bedford.html Արխիվացված 9 Հոկտեմբեր 2012 Wayback Machine
  8. Met Office: Easter 1998 – Heavy rainfall Արխիվացված 9 Դեկտեմբեր 2009 Wayback Machine http://www.metoffice.gov.uk/climate/uk/interesting/easter1998/
  9. «Rohamsted Archive». era Rohamsted. 2019 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  10. Բեդֆորդշիր հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  11. «Бедфорд, графство в Англии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեդֆորդշիր» հոդվածին։