Ֆիլիպ Ջորջևիչ (սերբ.՝ Филип Ђорђевић, սեպտեմբերի 28, 1987(1987-09-28)[1][2][3], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, իտալական «Կիևո» ակումբի հարձակվող։ Սերբիայի ազգային հավաքականում անցկացրել է 14 խաղ, դարձել 4 գոլի հեղինակ։

Ֆիլիպ Ջորջևիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1987(1987-09-28)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1995—2005 Սերբիա և Չեռնոգորիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2006 Սերբիա և Չեռնոգորիա Ցրվենա Զվեզդա 1 (0)
2006—2008 Սերբիա և Չեռնոգորիա Ցրվենա Զվեզդա 8 (0)
2006—2007  Սերբիա Ռադ 35 (16)
2008  Ֆրանսիա Նանտ 18 (7)
2008—2014 Ֆրանսիա Նանտ 161 (52)
2014—2018 Իտալիա «Լացիո» 68 (11)
2018—ներկա Իտալիա Կիևո 20 (5)
Ազգային հավաքական
2008—2009 Սերբիա Սերբիա (երիտ.) 10 (2)
2012—2014 Սերբիա Սերբիայի ազգային հավաքական 14 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆիլիպ Ջորջևիչը «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի սան է։ Նորամուտը հիմնական կազմում նշել է 2005/06 մրցաշրջանում։ Հաջորդ մրցաշրջանը հարձակվողն վարձավճարով անցկացրել է Առաջին խմբում հանդես եկող «Ռադի» կազմում։ 2007/08 մրցաշրջանի առաջին կեսում նա 7 հանդիպում է անցկացրել «Ցրվենա Զվեզդայի» կազմում, որից հետո վարձավճարով հանձնվել է ֆրանսիական «Նանտ» ակումբին, որը խաղում էր Լիգա 2-ում[4]։

Հարձակվողը ֆրանսիական ակումբում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի հունվարի 11-ին Լիգա 2-ի «Շատորուի» դեմ խաղում՝ հանդիպման 62-րդ րոպեին փոխարինելով Լոիկ Գիյոնին[5]։ Փետրվարի 11-ին Ջորջևիչը խփել է առաջին գոլը նոր թիմի կազմում՝ գրավելով «Բրեստի» դարպասը[6]։ Մրցաշրջանի արդյունքներով «Նանտը» Լիգա 2-ում զբաղեցրել է երկրորդ տեղը և դուրս եկել Ֆրանսիայի ուժեղագույն առաջնություն, իսկ Ջորջևիչը 18 խաղում խփել է 7 գոլ։ 2008 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել «Նանտի» հետ[4]։

2008 թվականի օգոստոսի 9-ին կայացած «Օսերի» դեմ խաղում Ջորջևիչը Լիգա 1-ում նշել է իր նորամուտը։ Խաղի ընդմիջմանը նա փոխարինել է Օրելլանա Կապային[7]։ 2008 թվականի նոյեմբերի 29-ին «Հավրի» դարպասը խփած գոլը Ջորջևիչի համար առաջինն էր Լիգա 1-ում[8]։ Ընդհանուր առմամբ Ջորջևիչը մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ, իսկ նրա թիմը դուրս է մնացել Լիգա 2-ից։ Թիմում հարձակվողը խաղացել է մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը, երբ առաջնության 34 խաղում նա խփել է 20 գոլ։ Այս արդյունքը սերբին թույլ է տվել մրցաշարի ռմբարկուների ցանկում զբաղեցնելու երկրորդ տեղը («Գենգամի» ֆուտբոլիստ Մուսթաֆա Յաթաբարեից հետո)։ «Նանտը» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և վերադարձել Լիգա 1[9]։

2014 թվականի հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ։ 2018 թվականի հուլիսի 1-ին որպես ազատ գործակալ տեղափոխվել է «Կիևո»[4]։ 2019 թվականի հունվարի 27-ին «Ֆիորենտինայի» դեմ խաղում նա առաջին գոլն է խփել նոր ակումբի կազմում։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Ֆիլիպ Ջորջևիչը Սերբիայի երիտասարդական հավաքականում խաղալու փորձ ունի։ Սերբիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2007 թվականի նոյեմբերին Ղազախստանի ազգային հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում, բայց խաղին չի մասնակցել[10]։ Հարձակվողը թիմում իր նորամուտը նշել է 2012 թվականի նոյեմբերի 14-ին Չիլիի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում՝ ընդմիջմանը փոխարինելով Մարկո Շչեպովիչին։ Երկրորդ խաղակեսում Ջորջևիչը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Ֆիլիպ Ջուրիչիչին[11]։ Ազգային թիմի կազմում Ֆիլիպ Ջորջևիչը մասնակցել է Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարին։ Ընդհանուր առմամբ հավաքականում նա անցկացրել է 14 խաղ, դարձել 4 գոլի հեղինակ[12]։

Նվաճումներ խմբագրել

«Ցրվենա Զվեզդա»
  • Սերբիայի և Չեռնոգորիայի չեմպիոն՝ 2005/06
  • Սերբիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2007/08
«Նանտ»
  • Լիգա 2-ի արծաթե մեդալակիր՝ 2007/08
  • Լիգա 2-ի բրոնզե մեդալակիր՝ 2012/13

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 11-ին նա ամուսնացել է սերբ մոդել Յովանա Սվոնիայի հետ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 «Filip Djordjevic - Player profile 20/21». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին.
  6. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին.
  7. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին.
  9. Strack-Zimmermann, Benjamin. «Filip Đorđević». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  10. «Сайт сборной Сербии» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին.
  11. «Transfermarkt» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին.
  12. «Serbia - F. Đorđević - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  13. Лучший бомбардир «Лацио» сыграл свадьбу

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Ջորջևիչ» հոդվածին։