Սկրադին (իտալ.՝ Scardona, հին հունարեն՝ Σκάρδων[2]), փոքր քաղաք Սիբենիկ-Քնինում` Խորվաթիայում` Կրկա գետի մոտ։ Ալն Ազգային պարկի մուտքի մոտ է` Շիբենիկից 17 կմ, իսկ Սփլիտից` 100 կմ հեռավորության վրա, ունի 3825 բնակիչ։ Ազգային պարկում կան ժամանցային խաղեր, ջրվեժներ, որոնցից ամենամեծը Սկրադինի անունով կոչվում է Սկրադինսկի բուկ։

Բնակավայր
Սկրադին
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես184,2 կմ², 1,1 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն3349 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ22222
Պաշտոնական կայքgrad-skradin.hr(խորվ.)
Սկրադին (Խորվաթիա)##
Սկրադին (Խորվաթիա)

Պատմություն խմբագրել

Եղել է Լիբուրնական քաղաք` Սկարդոն անունով (հին հունարեն՝ Σκάρδων)[2]։ Ավելի ուշ դարձել է հռոմեական քաղաք (Սկարդոնա` Հռոմում), որպես շրջանի վարչական և ռազմական կենտրոն։ Այն ավերվել է միգրացիայի ժամանակաշրջանի ընթացքում և 9-րդ դարում բնակեցվել է սլավոններով։ Սկրադինը 10-րդ դարում (որպես Սկրադին Ջուպանիջա) Խորվաթիայի զարգացող քաղաքներից մեկն էր։

Սկրադինը Սուբիչների կառավարման շրջանում խմբագրել

13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սկրադինը ծաղկում էր որպես Շուբիչ ընտանիքի (Պողոս 1-ին և Մլադեն 2-րդ) մայրաքաղաք։ Շուբիչների կողմից կառուցված Թուրինի ամրոցը (կառուցված է բլրի վրա) նայում է Սկրադինի նավահանգիստին[3]։

Շուբիչները կառուցել են մի բնակավայր-ամրոց` ազատ քաղաք, որը դարձել է նաև կոմունա։ Այն ունեցել է իր սեփական կանոնադրությունը և կառավարումը</ref>[4][5]։

Շուբիչներն էլ ավելի են հարստացրել քաղաքը` կառուցելով մի քանի հարուստ վանքեր, որոնցում ապրում էին դոմինիկյանները, ֆրանցիսկյանները և քրիստոնեական այլ միաբանություններ [6]

Օսմանյան նվաճում և անկում խմբագրել

 
Սկրադինը Օսմանյան նվաճումից հետո 1574 թվականին

1522-1684 թվականների ընթացքում այն ղեկավարվում էր Օսմանյան կայսրության կողմից, իսկ մինչև 1794 թվականը՝ Վենետիկի հանրապետության կողմից։

1683 թվականի հոկտեմբերին Վենետիկյան Դալմաթիայի բնակչությունը, հիմնականում Ռավնի քոթարի Ուսկոկս քաղաքը, զենք է վերցնում և օսմանյան սահմանամերձ շրջանների ռեյահի (ստորին դասի) հետ միասին ոտքի կանգնում՝ վերցնելով Սկրադինը, Կարինը, Վրանան, Բենկովակը և Օբրովաչը [7]։

Հետագայում այն գրավվում է Նապոլեոնի կողմից և դառնում նախ Ֆրանսիայի, ապա` Ավստրո-Հունգարիայի կայսրության մաս։

Ժամանակի ընթացքում քաղաքը որպես կենտրոն կորցնում է իր նշանակությունը (տեղափոխվում է Շիբենիկ), և այդպես Սկրադինի թեմը լքվում է 1828 թվականին [8]:

 
Քաղաք կենտրոն
 
Տուրինա ամրոցը քաղաքի վրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlementCroatian Bureau of Statistics, 2022.
  2. 2,0 2,1 Strabo, Geography, §7.5.4
  3. https://www.slobodnadalmacija.hr/dalmacija/sibenik/clanak/id/108953/turina-i-dalje-u-mraku--grad-spomenik-gubi-identitet
  4. https://hrcak.srce.hr/index.php?show=clanak&id_clanak_jezik=236476
  5. https://hrcak.srce.hr/index.php?show=clanak&id_clanak_jezik=307648
  6. http://www.enciklopedija.hr/Natuknica.aspx?ID=56495
  7. Radovan Samardžić (1990). Seobe srpskog naroda od XIV do XX veka: zbornik radova posvećen tristagodišnjici velike seobe Srba. Zavod za udžbenike i nastavna sredstva. «Становништво Млетачке Далмације, на првом месту Котарски ускоци, још у октобру 1683. дигло се на оружје заједно с ра- јом у пограничним крајевима Турске. Устаници су "сами заузели Скрадин, Карин, Врану, Бенковац и Обровац»
  8. Naklada Naprijed, The Croatian Adriatic Tourist Guide, pg. 209, Zagreb (1999), 953-178-097-8

Արտաքին հղումներ խմբագրել