Ֆրանչեսկո Սկվարչոնե, (1397[1][2][3][…], Պադովա - 1468[4][2][3][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն[5]), իտալացի նկարիչ մշակույթի գործերի կոլեկցիոներ։

Ֆրանչեսկո Սկվարչոնե
Ծնվել է1397[1][2][3][…]
ԾննդավայրՊադովա
Վախճանվել է1468[4][2][3][…]
Մահվան վայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[5]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, embroiderer և fresco painter
Ուշագրավ աշխատանքներVirgin and Child? և Polyptych of Lazarus?
ԱշակերտներCosimo Tura?, Անդրեա Մանտենյա և Կառլո Կրիվելի
 Francesco Squarcione Վիքիպահեստում

Անդրեա Մանտենիի ուսուցիչը։

Կենսագրություն խմբագրել

Ֆրանչեսկո Սկվարչոնեն հիշատակվում է 1419 և 1423 թվականներին որպես դերձակ, իսկ 1429 թվականին արդեն ՝ որպես նկարիչ։ Այն, թե ինչպես է անցել նրա ուսումնական տարիները՝ հայտնի չէ։ Նրա մի քանի գործերում նկատվում են Ֆիլիպո Լիպիի, Դոնաթելա և Անտոնիո Վիվարինի ազդեցությունը։ Ենթադրվում է, որ նա 1420 թվականին շրջագայել է Հունաստանում (դրա մասին գրել է XVI դարի պատմաբան Բեռնարդինո Սկարդեոնեն)։ Սկվարչոնե անվան հետ կապվված են արվեստի երկու գործեր, որոնք գտվել են Բեռլինում (Պադուե), երկու նկարներն էլ նկարված էին Լազարո ընտանիքի պատվերով։

Նա հիմնականում աշխատում էր Պադուայում, որտեղ մեծ արհեստանոց էր ղեկավարում։ Սկվարչոնեն իր ստեղծագործությունների մեջ համատեղել է Դոնաթելոյի ոճը և գոթական ոճի տարածքային առանձնահատկությունները։

 
Պադուա թանգարան

Դեռևս XV դարում, հայտնի ընտանիքներում, նորաձև էր համարվում հնաոճ իրեր ունենալը, իսկ ամենահայտնի կոլեկցիոներ էր համարվում էնտուզիաստ՝ Ֆրանչեսկո Սկվարչոնեն։ Նա նաև մանկավարժ էր։ Նրա արհեստանոցում սովորում էր 137 մարդ, ահա թե ինչպիսին էր նրա հեղինակությունը։ Նրա աշակերտները սովորում էին ոչ միայն հեռանկար, այլ նաև պատճենում էին անտիկ քանդակներ։ Աշակերտներից առավել հայտնի էին Սկվարչոնեի որդեգիր Կոզիմո Տուրան, Անդրե Մանտենյան, Կառլո Կրիվելին, Վինչենցո Ֆոպան։

Մի ուղղություն ստեղծվեց, որը կոչվում էր Սկվարչոնիզմ։

Կոպիտ դիմագծեր, արտահայտիչ սուր հավաքածու, խիստ ժայռոտ լանդշաֆտ, պարզ դեկորացիայի միտումներ- ահա թե ինչպիսին էին հյուսիս-արևմտյան Իտալիայի գեղանկարիչների ոճային հիմնական գծերը (Մ․ Վերխոլանցեվ «Մարդու անատոմիան գծագրական արվեստում»)[6]։

Սկվարչոնեն ուներ անտիկ աշխատանքների գիպսե կցանկարներ և տարբեր նկարիչների նկարների հավաքածուներ։ Դրանք հիմնականում նրա աշակերտների աշխատանքներն էին։ Հայտնի է, որ նա հմտորեն օգտագործում էր արհեստանոցի ղեկավարի իր դիրքը։ Ամենատաղանդավոր աշակերտների հետ նա բարդ և իր համար օգտակար պայմանագրեր էր կապում, որոնք նախատեսում էին նրանց որդեգրումը և երկարատև համագործակցումը։ Բեռնարդինո Սկարդեոնեն գրել է Սկվարչոնեի 137 աշակերտների մասին։ Ամենահայտնիներից էին նրա որդեգիր՝ Անդրեա Մանտենյան, ով աշխատում էր Սկվարչոնեի արհեստանոցում 1441-1448 թվականներին։ Խնամակալությունից ազատվելուց հետո, նա սկսեց զբաղվել իր անհատական կարիերայով։ Սկվարչոնեի հայտնի աշակերտներից էին նաև Նիկոլո Պիցոլոն, Մարկո Դզոպոն և Ջորջիո Սկյավոնեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AGORHA (ֆր.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
  6. «М.Верхоланцев. Анатомия человека в графических искусствах | Журнал-архив "PostKlau"». www.postklau.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Սկվարչոնե» հոդվածին։