Մարիա Գլորիա Մակապագալ Առոյո (անգլ.՝ Maria Gloria Macapagal-Arroyo, ապրիլի 5, 1947, Սան Խուան, Ֆիլիպիններ)[8], քաղաքական գործիչ, Ֆիլիպինների 14-րդ նախագահը 2001-2010 թվականներին, վարչապետը՝ 1998-2001 թվականներին և 2010 թվականից Ներկայացուցիչների պալատի անդամ, որը ներկայացնում է Պամպանգա 2-րդ շրջանը։ Երկրի երկրորդ կին նախագահն էր (Կորասոն Ակինոյից հետո) և նախկին նախագահ Դիոսդադո Մակապագալի դուստրը։ Առոյոն նաև առաջին օրինական ընտրված կին վարչապետն է Ֆիլիպիններում[9]։

Մարիա Մակապագալ Առոյո
անգլ.՝ Maria Gloria Macaraeg Macapagal Arroyo
 
Կուսակցություն՝ Lakas–CMD?
Կրթություն՝ Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Ջորջթաունի համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, Ֆիլիպինների համալսարան և Assumption College San Lorenzo?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ազգություն Kapampangan people?
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 5, 1947(1947-04-05)[1][2][3] (77 տարեկան)
Ծննդավայր Սան Խուան, Ռիսալ, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն  Ֆիլիպիններ[4]
Ի ծնե անուն անգլ.՝ Maria Gloria Macaraeg Macapagal
Հայր Դիոսդադո Մակապագալ[5]
Մայր Eva Macapagal?
Ամուսին Խոսե Միգել Առոյո
Զավակներ Մայքի Առոյո, Դիոսդադո Մակապագալ Առոյո և Evangelina Lourdes Arroyo-Bernas?[6]
 
Կայք՝ macapagal.com/gma
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Առոյոն տնտեսագիտության պրոֆեսոր էր Ատենեո դե Մանիլա համալսարանում, որտեղ նրա ուսանողներից էր Բենիգնո Ակինո III-ը։ Կառավարություն մուտք գործեց 1987 թվականին՝ որպես նախարարի օգնական, իսկ նախագահ Կորասոն Ակինոյի հրավերով նաև Առևտրի և արդյունաբերության նախարարության փոխնախարար։ 1992-1998 թվականներին սենատոր լինելուց հետո Ջոզեֆ Էստրադայի նախագահության ժամանակ ընտրվեց փոխնախագահ՝ թեև ընդդիմադիր թևից էր։ Երբ Էստրադան մեղադրվեց կաշառակերության մեջ, Առոյոն հրաժարական տվեց Սոցիալական ապահովման և զարգացման նախարարի պաշտոնից և միացավ գործող նախագահի դեմ հանդես եկող ընդդիմադիրների աճող բանակին․ նախագահին անվստահություն հայտնեցին։ 2001 թվականին Ֆիլիպինների ազգային հեղափոխության արդյունքում Էստրադան շուտով հեռացվեց իր պաշտոնից, և Առոյոն 2001 թվականի հունվարի 20-ին դարձավ նախագահ։ 2004 թվականի մայիսին կայացած հակասական ընտրություններում ընտրվեց նախագահ 6 տարի ժամկետով, երդման արարողությունը կայացավ 2004 թվականի հունիսի 30-ին։ Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո ընտրվեց Ներկայացուցիչների պալատի անդամ՝ Ֆիլիպիններում դառնալով երկրորդ նախկին նախագահը՝ Խոսե Լաուրելից հետո, որն ավելի ցածր պաշտոն զբաղեցրեց։

2011 թվականի նոյեմբերի 18-ին Առոյոն ձերբակալվեց ընտրակեղծիքի համար հարուցված քրեական գործի արդյունքում։ Նա գտնվում էր հսկողության տակ Կեսոն քաղաքի Veterans Memorial Medical Center-ում՝ ընտրակեղծիքների համար, սակայն 2012 թվականի հուլիսին ազատ արձակվեց գրավի դիմաց[10][11]։ Հոսպիտալում եղած ժամանակ՝ 2012 թվականի հոկտեմբերին, կրկին ձերբակալվեց պետբյուջեից $8.8 մլն ԱՄՆ դոլար չարաշահելու համար[12]։ 2016 թվականի հուլիսի 19-ին 11-4 քվեարկության արդյունքում արդարացվեց Գերագույն դատարանի կողմից[13]։ Ֆիլիպինների իսպաներեն լեզվի ակադեմիայի անդամ է։

Վաղ տարիներ

խմբագրել

Մարիա Գլորիա Մակարաեգ Մակապագալը ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին քաղաքական գործիչ Դիոսդադո Մակապագալի և կնոջ՝ Էվանգելինա Մակարաեգ Մակապագալի ընտանիքում։ Դոկտոր Դիոսդադո «Բոբոյ» Մակապագալ կրտսերի և Սիելո Մակապագալ Սալգադոյի քույրն է։ 5 տարի անց է կացրել Լուբաոյում՝ հոր առաջին ամուսնությունից ծնված 2 քույր-եղբայրների հետ[8]։ 4 տարեկանից 3 տարի ապրել է մայրական տատի հետ Իլիգան քաղաքում[14], այնուհետև մինչև 11 տարեկանը ապրել է և՛ Մինդանաոյում, և՛ Մանիլայում[14]։ Ազատ հաղորդակցվում է անգլերեն, թագալոգ, իսպաներեն և ֆիլիպինյան այլ լեզուներով, որոնցից հատկանշական են կապամպանգան, իլոկաներենը և սեբուաներենը։

1961 թվականին, երբ Առոյոն 14 տարեկան էր, հայրը դառնում է նախագահ։ Ընտանիքի հետ տեղափոխվում է Մանիլայի Մալականանգ պալատ։ Համայնքը նրա պատվին կոչվում է Գլորիա։ Հաճախում էր Assumption Convent դպրոց, որը 1964 թվականին ավարտելուց հետո 2 տարի սովորեց Ջորջթաուն համալսարանի Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոցում, (Վաշինգտոն), որտեղ նա ապագա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի համադասարանցին էր[15]։ Այնուհետև Assumption College-ում ստացավ տնտեսագիտության բակալավրի աստիճան։

1968 թվականին Առոյոն ամուսնացավ փաստաբան և գործարար Խոսե Միգել Առոյոյի հետ, ում հետ ծանոթացել էր դեռահաս ժամանակ[8]։ Նրանք 3 երեխա ունեն՝ Խուան Միգելը (1969), Էվանգելինա Լուրդեսը (1971) և Դիոսդադո Իգնասիո Խոսե Մարիան (1974)։ Ատենեո դե Մանիլա համալսարանում 1978 թվականին ստացավ տնտեսագիտության մագիստրոսի որակավորում, իսկ 1985 թվականին Ֆիլիպինների Դիլիման համալսարանում՝ դոկտորի աստիճան[16]։ 1977-1987 թվականներին դասավանդում էր որոշ ուսումնական հաստատություններում, որոնցից հատկանշական են Ֆիլիպինների համալսարանը և Ատենեո դե Մանիլա համալսարանը։ Առոյոն դարձավ նաև Assumption College-ի տնտեսագիտության բաժնի վարիչը։

1987 թվականին նախագահ Կորասոն Ակինոն Առոյոյին հրավիրեց միանալու կառավարությանը՝ Առևտրի և արդյունաբերության նախարարի օգնականի պաշտոնում։ 2 տարի անց դարձավ փոխնախարար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Encyclopædia Britannica
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20190513201829/http://www.congress.gov.ph/members/search.php?id=macapagalarroyo-g
  5. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  6. https://mb.com.ph/2022/12/10/proud-gma-says-daughter-luli-landed-dream-job-thanks-to-her-own-merits
  7. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  8. 8,0 8,1 8,2 «Gloria Macapagal-Arroyo». Current Biography International Yearbook 2004. The H. W. Wilson Company. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  9. Skard, Torild (2014) "Gloria Macapagal-Arroyo" in Women of Power - Half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, ISBN 978-1-44731-578-0
  10. «Arroyo arrives at VMMC». SunStar. 2011 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  11. Kathrina Alvarez (2012 թ․ հունվարի 18). «Corona revealed bias vs President: Aquino ally». SunStar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  12. Whaley, Floyd (2012 թ․ հոկտեմբերի 4). «Philippines Ex-President Is Arrested in Hospital on New Charges». New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «SC acquits Gloria Arroyo of plunder, sets her free». Rappler. 2016 թ․ հուլիսի 19. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  14. 14,0 14,1 Spaeth, Anthony (2001 թ․ հունվարի 29). «Glory, Gloria!». Time. Արխիվացված օրիգինալից 2001 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  15. «Gloria Arroyo, The Most Powerful Women». Forbes. 2005 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  16. «President Gloria Macapagal-Arroyo Biography». Office of the President. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մակապագալ Առոյո» հոդվածին։