Ջորջե Բալաշևիչ

սերբ բանաստեղծ-երգահան, երգիչ

Ջորջե Բաշասևիչ (սերբ.՝ Ђорђе Балашевић, մայիսի 11, 1953(1953-05-11), Նովի Սադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - փետրվարի 19, 2021(2021-02-19)[1], Նովի Սադ, Սերբիա[2], Սերբիա), սերբ բանաստեղծ-երգահան և երգիչ։

Ջորջե Բալաշևիչ
սերբական կիրիլիցա՝ Ђорђе Балашевић և գաևիցա Đorđe Balašević
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1953(1953-05-11)
ԾննդավայրՆովի Սադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մահացել էփետրվարի 19, 2021(2021-02-19)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՆովի Սադ, Սերբիա[2]
ԳերեզմանՆովի Սադ
Քաղաքացիություն Հարավսլավիա և  Սերբիա
Մայրենի լեզուսերբերեն
ԿրթությունJovan Jovanović Zmaj Gymnasium (Novi Sad)?
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան, դերասան, կինոռեժիսոր, գրող, ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր և կիթառահար
ԱմուսինOlivera Balašević?
ԱնդամությունRani mraz? և Žetva?
ԵրեխաներJovana Balašević? և Aleksa Balašević?
Կայքbalasevic.com
Ստորագրություն
Изображение автографа
 Đorđe Balašević Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 

Ջորջե Բալաշևիչը ծնվել է ազգությամբ սերբ Յոհան Բալաշևիչի և կիսով չափ հունգար, կիսով չափ խորվաթ Վերոնիկա Դոլենեցի ընտանիքում։ Ջորջեն ունի Յասնա անունով քույր։ Նրա պապի ազգանունը Բալաշև է եղել, բայց, լինելով ուղղափառ քրիստոնյա, և «հունգարացումից» խուսափելու համար 1941 թվականին իր ազգանունը Բալաշևիչ է փոխել։

Ջորջեն ծնվել և մեծացել է Սերբիայի Նովի Սադ քաղաքի Յովան Ցվիիչի փողոցում (այդ փողոցը շատ լավ գիտեն նրա բոլոր երկրպագուները, և հաճախ որպես «հիշատակ» գողանում են փողոցի՝ նրա անունով ցուցանակը), որտեղ էլ նա այժմ ապրում է իր կնոջ և երեք երեխաների հետ։ Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս տարրական դպրոցում։ Միջնակարգ դպրոցը թողել է (չէր սիրում այնպիսի առարկաներ, ինչպես մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա), բայց որպես հեռակայող կարողացել է ստանալ միջնակարգ կրթության դիպլոմ և ընդունելության քննություններ հանձնելով ընդունվել է համալսարան աշխարհագրության բաժին (նա բացեիբաց խոստովանում է, որ գնացել է այնտեղ, որտեղ ընդունելության քննությունների ժամանակ պետք էր հանձնել աշխարհագրություն, այլ ոչ թե մաթեմատիկա)։ Սակայն Բալաշևիչը չի սովորել համալսարանում. փոխարենը՝ 1977 թվականին նա ստեղծել է «Ժետվա» ("Բերք") խումբը։

Երաժշտական կարիերա խմբագրել

«Ժետվա» և «Ռանի մրազ» խմբագրել

«Ժետվան» գրեթե միանգամից թողարկել է «У раздељак те љубим» սինգլը, որի տպաքանակը կազմել է 180 000 օրինակ, որը հարավսլավական չափանիշներով անհավատալի հաջողություն էր[3]։ Սակայն մեկ տարի անց Բալաշևիչը հեռացել է «Ժետայից» և Վերիկա Տոդարովիչի հետ հիմնադրել է «Ռանի մրազ» խումբը («Վաղ սառնամանիք»)։ Խումբն առաջին անգամ հանդես է եկել «Օպատիա-78» փառատոնին «Моја прва љубав» («Իմ առաջին սեր») երգով։ Այդ ժամանակ խումբ են եկել Բիլյան Կրիստիչը և Բոռա Ջորջևիչը, նրանց հետ միասին ձայնագրվել է Բալաշևիչի գրած «Рачунајте на нас» («Ապավինել է մեզ») երգը, մի, երգ, որում փառաբանվում է կոմունիստական հեղափոխության շարունակող երիտասարդ սերունդը։ Երգը ժողովրդականություն է վայելել՝ դառնալով սերնդի յուրահատուկ հիմն։

Մի քանի ամիս անց Վերիկան և Բոռան խումբը լքեցին (Բոռան շուտով ստեղծեց «Рибља Чорба» խումբը), իսկ Բիլյանան և Բալաշևիչը ձայնագրեցին առաջին ալբոմը «Мојој мами уместо матурске слике у излогу» (Իմ մայրիկին ավարտական երեկույթի ցուցափեղկի լուսանկարի փոխարեն)։ «Սպլիտկտ-79» երաժշտական փառատոնում Բալաշևիչը «Панонски морнар» («Պանոնսացի նավաստին») սինգլով առաջին մրցանակ շահեց։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նա բելգրադյան «Սինդիկատների Տանը» 8 անգամ հավաքել է լեփ-լեցուն դահլիճ՝ որպես սոլո կատարող։ 1980-1982 թվականներին Բալաշևիչը Զագրեբում և Պոժարևացում  ծառայել է բանակում, բայց ժամանակ գտել է Զդրավկո Չոլիչի և «Զլատնա Կրիլա» խմբի համար երգեր գրել։ 1980-ական թվականներին «Պանի Մրազը» թողարկել է երկրորդ և վերջին ալբոմը, որից հետո խումբը ցրվեց։ Ալբոմը կրկին հաստատել է Բալաշևիչի աստղային կարգավիճակը և աշխարհին տվել է բազմաթիվ հրաշալի երգեր, ինչպիսիք են «Прича о Васи Ладачком» («Վասյա Լադաչկիի մասին պատմություն») և «Живот је море» («Կյանքը ծով է»), որոնք 20 տարի անց էլ մնում են հայտնի։

Սոլո կարիերայի սկիզբ խմբագրել

Բալաշևիչը իր անհատական կարիերան սկսել է 1982 թվականին «Pub» («Վալետ») ալբոմով, որը նույնպես հոյակապ է ստացվել։ Որոշ ժամանակ անց նա դեր է կատարել «Поп Ћира и поп Спира» հեռուստասերիալում։ Իսկ հաջորդ տուրում, 1982/1983 թվականին Բալաշևիչը բելգրադյան «Ցենտրա Սավայում» առաջին անգամ լեցուն դահլիճ է հավաքել։ «Ցենտրե Սավայում» տված համերգները տարիներով դարձան նրա ապրանքային նշանը։ «Целовечерњи The Kid» (1983) և «003» (1985) երկու ալբոմները հետագայում ունեցան նույն հաջողությունը և Բալաշևիչն ամրապնդեց իր հեղինակությունը որպես բանաստեղծ-երգահան։

Հաջորդ՝ «Բեզդան» ալբոմը («Անդունդ») թողարկվել է 1986 թվականին, դարձել է նրա կարիերայի նոր փուլը։ Ձայնագրությունը պրոդյուսավորել է Ջորջե Պետրոնիչը և վերադաշնակավորել է Ալեքսանդր Դուինը։ Հետագայում, նրանք դարձել են Բալաշևիչի աջակցած «The Unfuckables» խմբի հիմքը և նրա ելույթների մասը։

Հաջորդ ձայնասկավառակը «У твојим молитвама» («Քո աղոթքներում») եղել է նրա առաջին և վերջին կենդանի ալբոմը։ Ալբոմը ձայնագրվել է Սարաևոյում («Զատրա» դահլիճ), Զագրեբում («Սառցե դահլիճ» և «Շալանա»), Բելգրադում («Սավա Ցենտր») և Նովի Սադում («Ստուդիո Մ») 1986 և 1987 թվականներին նրա համերգների ժամանակ։ Լավ ծանոթ երգերից բացի, ալբոմում ընդգրկվել են մի քանի վաղ շրջանի չթողարկված երգեր, որոնցից մեկն էլ «Само да рата не буде» («Միայն թե պատերազմ չլինի») երգն է։ Այս երգի հիմնական պարտիան կատարում է մանկական մեծ երգչախումբը, որը Բալաշևիչի հետ միասին մարդկանց զգուշացնում էր հասունացող պատերազմի սպառնալիքի մասին (որն, իրոք, սկսվել է 3 տարի անց), դեռևս գոյություն ունեցող Հարավսլավիայի Խորհրդային Դաշնային ողջ Հանրապետությունով հռչակելով պացիֆիստների հիմնը։

Վերահաս աղետի նույն զգացումը գերիշխում է նաև նրա հաջորդ՝ «Панта реи» (1988) ալբոմում։ «Requiem» երգը նվիրված է նոր մահացած Իոսիպ Բրոզ Տիտոյի հիշատակին և նրանց, ում նա նույնացնում էր իր իդեալների հետ։ Ալբոմը մռայլ է և տանջալի, ինչպիսին էլ ինքը՝ Բալաշևիչը պատկերացնում էր ապագան։

Հայտնի կիթառահար Էլվիս Ստանիչը մասնակցել է «Три послератна друга» («Ռազմաճակատային երեք ընկեր», 1989) ալբոմի ձայնագրությանը։ Իոսիպ Կիկի Կովաչը միացել է «The Unfuckables» խմբին "Марим ја..." («Ես թքած ունեմ», 1991) ալբոմում։

Պատերազմյան և հետպատերազմյան տարիներ խմբագրել

Պատերազմի սկսվելուց հետո Բալաշևիչը հայտնվել է մեկուսացման մեջ։ Նա ստիպված էր խորվաթ արտիստների հետ համագործակցությունը դադարեցնել, ինչպիսիններից էր Էլվիս Ստանիչը և նոր ալբոմի աշխատանքային ռիթմը խախտվեց։ Իր հաջորդ ալբոմը, «Један од оних живота» («Մեկն այն կյանքերից», 1993) պարունակում է այնպիսի երգեր, ինչպիսիք են «Криви смо ми» («Դա մեր մեղքն է») և «Човек са месецом у очима» («Մարդը լուսինն աչքերում»), որոնք խիստ քննադատել և դատապարտել են անընդմեջ պատերազմը։

Երկար դադարից հետո Բալաշևիչը թողարկում է «Напослетку» («Ի վերջո», 1996) ալբոմը։ Տրամադրության փոփոխությունն ակնհայտ էր, և այն կկարողանար լինել ավելի կամ պակաս գերակա նրա բոլոր հետագա ալբոմներում։ Այս ալբոմում հիմնականում օգտագործվել են ակուստիկ գործիքներ, գերիշխող դերը ջութակինն է, ինչպես նաև լայնորեն օգտագործվել են փայտե փողային գործիքներ։

«Деведесете» (2000) ալբոմը դարձել է նրա առավել քաղաքականացված ալբոմը։ Նա ծավալել է Սերբիայում առկա քաղաքական իրավիճակի ընդարձակ քննադատություն, «Легенда о Геди Глуперди» («Լեգենդ Գեսե ապուշի մասին») երգում նա բացահայտ ծաղրում է Սլոբոդան Միլոշևիչին, «Плава балада» ("Երկնագույն բալլադ") երգում քննադատում է ոստիկաններին, ովքեր կոռուպցիոն համակարգի պահապան են կանգնել, երիտասարդական ցույցերը ցրելով, «Деведесете» երգում («Իննսունականներ», որի կրկներգի առաջին տողն այսպես է հնչում. «Ма, јебите се деведесете», јебите се-հայհոյանք) նողկանքով է նայում անցած 90-ականներին, երիտասարդ ցուցարարներին զինում է «Живети слободно» («Ապրեք ազատ») հիմնով, «Стих на асвалту» («Բանաստեղծություն ասֆալտի վրա», երգում է Զագրեբի մասին) երգում դիմում է Խորվաթիայի և Բոսնիայի իր կորցրած ընկերներին, բայց «Док гори небо над Новим Садом» («Դեռ վառվում երկինքը Նովի Սադի վրա» երգը ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Նովի Սադ քաղաքի ռմբակոծման մասին է) երգում պահպանում է հայրենասիրության զգացումը։ Այս ալբոմը հստակորեն փոխանցել է Սերբիայում տիրող մթնոլորտը, երբ ավարտվեց Սլոբոդան Միլոշևիչի իշխանությունը։

Դրանից հետո, նա կրկին վերադառնում է ռոմանտիկությանը։ «Дневник старог момка» («Ծեր տղայի օրագիր», 2001) ալբոմը պարունակում է 12 երգ, որոնցից յուրաքանչյուրը կնոջ անուն է կրում, և յուրաքանչյուրում երգվում է մի նոր աղջկա մասին։ Բալաշևիչը բազմիցս պնդել է, որ այդ աղջիկները և երգերը զուտ հորինվածքներ են, իսկ երգերի վերնագրերը գրված են ակրոստիքոսի ձևով «Оља је најбоља» (Օլյա ժե նայբոլյա «Օլյան լավագույն»), (Օլյան նրա կնոջ՝ Օլիվեր Բալաշևիչի մականունն է)։

Նրա վերջին՝ «Рани мраз» (2004) ալբոմը շարունակում է «Напослетку» և «Дневник старог момка» ալբոմների ոճը։ Նրան հաճախ քննադատում են այն բանի համար, որ նա պլագիատով է զբաղվում և նմանատիպ երգեր է գրում, սակայն նա կտրուկ հերքում է նման քննադատությունը, ասելով. «Բալաշևիչը պետք է կատարի Բալաշևիչի երգերը»։

Երաժշտություն խմբագրել

Ջորջե Բալաշևիչի երգերը կարելի է բաժանել 3 խմբի.

  • Էմոցիոնալ երգեր (երգեր սիրո մասին և նոստալգիկ երգեր)
  • Քաղաքականացված երգեր
  • Հեգնական երգեր

Երգի առաջին խումբն առանձնանում է նոստալգիայով և քնարական տրամադրությամբ։ Նա ազդվել է այնպիսի բանաստեղծներից, ինչպիսիք են Միրոսլավ Միկա Անտիչը և բանաստեղծ-երգահան Արսեն Դեդիչը։ Ինքը՝ Բալաշևիչը խոստովանել է, որ պարտական է Արսեն Դեդիչին։

Նրա քաղաքական երգերը կրում են պացիֆիստական և հանդուրժողականության գաղափարներ, ինչպես նաև նրան հաճախ «մեղադրում են» հարավսլավակարոտախտի մեջ։ Նա հայտնի է դարձել իր հայրենասիրության շնորհիվ, բայց ոչ բոլորը գիտեն, որ նա հանդես է եկել սերբական զինհրամանատարների դեմ և մեղադրել է բոլոր խորվաթամետ և բոսնիամետ ուժերին, որն էլ 90-ականներին Բալաշևիչի գրեթե լիակատար մեկուսացման պատճառն է դարձել։ Նրա քաղաքական դիրքորոշումները կարելի է նկատել նաև նրա ալբոմի «Деведесете» ալբոմում, որտեղ կառավարության և պատերազմի մասին իր դժգոհությունն է հայտնել։

Համերգներ խմբագրել

Նրա համերգները միշտ շատ երկար են, որոնք տևում են ավելի քան 4 ժամ, անցնում են գրեթե միշտ իր երկրպագուների լի դահլիճով։ Վերջիններս պարտաճանաչ կերպով ներկա են լինում նրա համերգներին, ամենուր, որտեղ էլ որ նրանք անցնեն։

Չնայած նրա ստեղծագործությունների շատ երկար լինելուն, նրա երկրպագուները ամեն ինչ անում են, որպեսզի նա կարողանա մի քանի ժամ անընդմեջ իր երգերը երգել հանդիսատեսի համար։ Նաև, նրա համերգների համար սովորական են դարձել երգերի միջև երկար դադարները, որոնց ընթացքում մեկնաբանվում են տեղի ունեցող իրադարձությունները։ Ուստի նրա համերգներն ավելի նման են կաբարեի, քան՝ սովորական իմաստով փոփ համերգների։

2002 թվականի դեկտեմբերի 13-ին Զագրեբում նրա առաջին հետպատերազմյան համերգի ժամանակ («Սառցե դահլիճում», 10 000 մարդ տեղերով) բոլոր տոմսերը վաճառվել էին նախապես՝ 3 ամիս առաջ, իսկ մյուս համերգը նախատեսված էր հաջորդ օրը, որը նույնպես անցավ լի դահլիճով։ Անասելի հաջողություն էր Զագրեբի համար։

«Սավա Ցենտր» դահլիճում (տեղավորում է 3 672 մարդ) նրա ավանդական ամանորյա համերգները նույնպես որպես կանոն անշլագով են անցնում։ «Սավա Ցենտրում» Բալաշևիչի առաջին համերգը կայացել է 1982/83 սեզոնին, իսկ կանոնավոր ամանորյա համերգները սկսվել են 1986 թվականին, իսկ 1990-ականներին և 2000-ականներին հանդես է եկել մինչև 11 անընդմեջ երեկոների ժամանակ (4 համերգ անընդմեջ 1993/94, 10, 1996/97, 9 1997/98, 7 1998/99, 11-ի 2001/2002)։ Այն փաստը, որ երգում է նա սերախորվաթերենով, նրան չի խանգարում հանդես գալ ամբողջ աշխարհում (նույնիսկ Սիդնեյում)։

2012 թվականի մայիսի 5-ին տասներկուամյա ընդմիջումից հետո  Բալաշևիչը հանդես է եկել իր հարազատ քաղաքում։ Նովի Սադի կենտրոնական հրապարակում և հարակից փողոցներում հավաքվել էին ավելի քան 40 հազար ունկնդիրներ, ինչպես Նովի Սադի, այնպես էլ նախկին Հարավսլավիայի տարբեր քաղաքներից եկած բնակիչներ։ Տասներկու տարի ձգված ընդմիջման համար Բալաշևիչը ներողություն է խնդրել Նովի Սադի բնակիչներից. «Միշտ չէ, որ հեշտ է լինում, երբ կանգնում ես նախկին ծանոթների, տների առաջ։ նրանք, ովքեր ինձ չեն սիրում, չեն կարողանում դա թաքցնել, իսկ նրանք, ովքեր սիրում են, չեն կարողանում դա ցուցադրել»[4]

Երկրպագուներ խմբագրել

Ինտերնետի դեռևս նորամուտին՝ 1990-ական թվականներին, Բալաշևիչի երկրպագուները ձևավորել էին երկու Ինտերնետ ֆան-ակումբ, որոնք կոչվում էին «Oaza» և «(не)нормални балашевићевци» («Օազիս» և «(ոչ) նորմալ բալաշևականներ»)։ «(не)нормални балашевићевци» ակումբի հիմնադիրն ավելի հեռու գնաց և հիմնադրեց «(не)нормални бенд» տրիբյուտ խումբ, որը սկզբնապես նվագում էր ակումբի անդամների հանդիպումներում, բայց այժմ (2006) ակտիվորեն հանդես է գալիս Սերբիայում և մի շարք այլ երկրներում, երգելով Բալաշևիչի երգերը։

Բալաշևիչն ունի երկրպագուների հսկայական բանակ բոլոր նախկին հարավսլավական հանրապետություններում։ Բացի Սերբիայից, նա շատ հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս Խորվաթիայում և Սլովենիայում։ Չնայած այն հանգամանքին, որ նա մեծ քանակությամբ հին երկրպագուներ ունի, որոնք նրա երգերով «վարակվել» են դեռևս 1980-ական թվականներին, երբ Հարավսլավիան դեռևս գոյություն ուներ, նրա երկրպագուներից շատերը «ավելի երիտասարդ են, քան նրա որոշ երգեր», ինչպես նա սիրում է ասել և մեծացել են պատերազմի ժամանակ։ Պատերազմի տարիներին նրան Խորվաթիա չէին հրավիրում իր սերբական ծագման համար, սակայն սլովենական քաղաքներ Լյուբլյանայու և Մարիբորում նրա համերգներին ներկա էր լինում խորվաթների մեծ համայնքը (հիմնականում երիտասարդներ), որոնց թվաքանակը հաճախ գերազանցում էր սլավոնցիներին։ Պատերազմի ժամանակ նրա համերգները (ինչպիսիններից էր Բուդապեշտում 2000 թվականի ապրիլի 2-ի համերգը, որին ներկա են եղել և՛ խորվաթները, և՛ սերբերը) դարձել են մի տեսակ վկայություն, որ սերբերը և խորվաթները ունակ են ներդաշնակ գոյակցել։

Ներկայումս, Սպլիտի մարդկանց մի փոքր խումբ (նրանք իրենց անվանում են «Լավատեսներ») հայտնի է դարձել նրանով, որ մեկնել է Բալաշևիչի հետևից շատ հեռավոր տեղեր, որպեսզի ներկա լինի նրա համերգներին, որովհետև նա չի կարող հանդես գալ իրենց քաղաքում։ Նրանք դարձել են Բալաշևիչի երկրպագուների համառության և նվիրվածության խորհրդանիշեր։ Եվ, ի վերջո, Բալաշևիչը 2004 թվականի դեկտեմբերի 16-ին, այնուամենայնիվ, հանդես է եկել Սպլիտում։ 

Բացի այդ, Զագրեբում գոյություն ունի ֆան-ակումբ, որը կոչվում է «Remokreni»։

Քաղաքականություն խմբագրել

Սկսած նրա առաջին երգերից «Рачунајте не нас» (1978) Բալաշևիչը քաղաքականացված երգեր է գրում։ Ավելի վաղ գրած սինգլի հետ միասին, այլ վաղ синглом «Три пут сам видео Тита» («Ես տեսել եմ Տիտոյին երեք անգամ») (1981) նրանք ձևավորել են նրա վաղ քաղաքական դիրքորոշումները. պան-հարավսլավիզմ, հայրենասիրությունը և տիտոիզմ։ Չնայած դրան, համառ պահպանողականները նրան մեղադրել են այն բանում, որ նա փոփ երաժշտություն է նվագում, որը ընկալվում էր որպես «Արևմուտքի նեխանման ազդեցություն»։

Սկսած 1980-ական թվականների կեսերից Բալաշևիչի երգերում երևան եկան նոր տրամադրություններ։ Տխրությունն ու դեպրեսիան (հատկապես «1987» և "Samo da rata ne bude" (1987) երգերում, ինչպես նաև "Панта rhea"(1989) ալբոմում) դարձել են Հարավսլավիայի արյունալի անկման սաղմերը, որն իրականություն դարձավ 1990-ական թվականների առաջին կեսերին։ Այն ժամանակվա երգերում և համերգային ելույթներում Բալաշևիչն արտահայտել է իր հիասթափությունն ու թախիծը, քանի որ եղբայրասպան պատերազմը հնարավոր է դարձել Հարավսլավիայում, որով նա ինչ-որ ժամանակ այնպես հիանում էր։ Այդ ժամանակ նա իր բոլոր մտքերն ու զգացմունքներն արտահայտել է իր «Три послератна друга» գրքում. «քանի դեռ մենք մեծանում էինք, մեզ համար մեծագույն վիրավորանքն այն էր, երբ մեր Հայրենիքն անվանում էին անբնական, արհեստական գոյացություն։ Երբ մենք մեծացանք, մենք հասկացանք, որ դա ճիշտ է եղել»։ Նա բացահայտորեն քննադատել է քաղաքական և տնտեսական համակարգի փոփոխությունների բացասական և կործանարար ասպեկտները, ինչպես նաև սերբական, խորվաթական և սլովենական ազգայնականությունը։

Հետագա տարիներին Բալաշևիչը լուրջ խնդիրներ է ունեցել Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմի հետ, քանի որ հրաժարվել էր բանակում ծառայել և անցել էր ընդդիմության կողմը։ Իրենց համերգների ժամանակ նա հաճախ էր քննադատում ու ծաղրում Միլոշևիչին և մյուս սերբ քաղաքական գործիչներին։ Նրա նկատմամբ ճնշումը մեծացել է ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Սերբիայի և Չեռնոգորիայի ռմբակոծությունից հետո, 1999 թվականի սկզբին, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Սլովենիայի Մարիբոր քաղաք, բայց նա մնաց սերբական Նովի Սադ քաղաքում՝ իր ընտանիքի տանը, քանի որ դժվարին ժամանակներում չէր կարող լքել հարազատ քաղաքը։

2000 թվականին նա մասնակցել է Սլոբոդան Միլոշևիչի իշխանության ընթացքում և փլուզումից հետո ցույցերին։ 

1996 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպան փախստականների հարցերով, որը պնդում էր իր հակապատերազմական համոզմունքները հարավսլավական պատերազմների ժամանակ և այն բանի համար, որ եղել է առաջին սերբ արտիստը, ով համերգ է տվել պատերազմից բզկտված Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում։

Քննարկումներ խմբագրել

Իհարկե, հասարակության նրա ակտիվ քննադատությունը և նախկին Հարավսլավիայի բոլոր հանրապետություններում մեգա ժողովրդականությունը, հեշտությամբ դարձել են քննարկումների առարկա նրա անձի և ստեղծագործության վերաբերյալ։

Այսպես, 1991 թվականին, երբ Խորվաթիան և Սլովենիան ՀՍՖՀ դուրս գալու ցանկություն են հայտնել, նա գրեց «Блуз за браћу Словенце» (Բլյուզ եղբայր-սլովենների համար) երգը, որտեղ բացահայտ կերպով քննադատել է սլովեններին՝ Հարավսլավիայից անջատվելու իրենց ծրագրերի համար, նույնիսկ ծաղրել է նրանց ։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել այդ երգի համար, նրա ընտանիքը նույնիսկ որոշ ժամանակ Մարիբորում է ապրել։

Որոշ քննադատներ պնդում են, որ «Не ломите ми багрење» (1985, «Մի կոտրեք իմ ակացիաները») երգում նա փոխաբերություններով արտահայտել է ալբանացիների նկատմամբ իր դժգոհությունը՝ Կոսովոյում սերբ-ալբանական հակամարտության հարցում։ Իսկ Բալաշևիչը հերքում է տվյալ ենթադրությունները, ասելով, որ դա ընդամենը երգ է սիրո մասին, և որ միայն անառողջ ուղեղով մարդն է կարող կապ տեսնել իր երգերի և Կոսովոյի հակամարտության միջև։

Նրան հաճախ մեղադրում են ստի մեջ, երբ նա ասում է, որ երաժշտությունը ստեղծում է, ոչ թե փողի կամ փառքի համար, այլ իր երկրպագուների համար, իսկ համերգներից հավաքված գումարը, կարևոր չէ նրա համար։ Նա պնդում է, որ միայն տխրությունն ու կարոտն է որոշակի եկամուտ բերում։ 

Հարավսլավիայի փլուզումից հետո Բալաշևիչը հրաժարվում է կատարել այնպիսի երգեր, ինչպիսիք են «Рачунајте на нас» («Ապավինեք ինձ») և «Три пут сам видео Тита» («Ես տեսել եմ Տիտոյին երեք անգամ»), հայտարարելով, որ այդ երգերը գրել է ոչ թե, որ ուզում էր գրել, այլ այն պատճառով, որ նա պետք է գրեր նման երգեր։ Շատերն այդ հայտարարության մեջ տեսել են իր համոզմունքների դավաճանություն ներկայիս իշխանությունների աջակցությունը ստանալու համար։

Ալբոմներ խմբագրել

  1. Мојој мами уместо матурске слике у излогу (1979) (с «Rani Mraz»)
  2. Одлази циркус (1980) (с «Rani Mraz»)
  3. Pub (1982)
  4. Дугометражни The Kid (1983)
  5. 003 (1985)
  6. Бездан (1986)
  7. У твојим молитвама — Баладе (1987)
  8. Panta Rei (1988)
  9. Три послератна друга (1989)
  10. Марим ја (1991)
  11. Један од оних живота (1993)
  12. Напослетку (1996)
  13. Деведесете (2000)
  14. Дневник старог момка (2001)
  15. Рани мраз (2004)

Սինգլներ խմբագրել

  1. У раздељак те љубим (1977) (с «Жетва»)
  2. Опрости ми, Катрин (1978) (с «Рани Мраз»)
  3. Кристифоре, црни сине (1978) (с «Рани Мраз»)
  4. Рачунајте на нас (1978) (с «Рани Мраз»)
  5. Љубио сам снашу на салашу (1978)
  6. Панонски морнар (1979) (с «Рани Мраз»)
  7. Први јануар (1979) (с «Рани Мраз»)
  8. Марина (1980)
  9. Прича о Васи Ладачком (1980)
  10. Три пут сам видео Тита (1981)
  11. Хеј чаробњаци, сви су вам ђаци (1982)

Գրքեր խմբագրել

  1. Рачунајте на нас — բանաստեղծությունների գիրք
  2. И живот иде даље — «հոդվածների» հավաքածու
  3. Један од оних живота (1997) — վեպ
  4. Додир свиле (1998) — բանաստեղծությունների գիրք
  5. Три послератна друга — վեպ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Բալաշևիչ» հոդվածին։