Ջոն Վիքլիֆ

անգլիացի աստվածաբան

Ջոն Վիքլիֆ (անգլ.՝ John Wycliffe, 1320-ականներ, Hipswell, Richmondshire, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա - դեկտեմբերի 31, 1384[1], Lutterworth, Harborough, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա[2]), անգլիացի աստվածաբան։ Նա եղել է առաջիններից մեկը, որ թարգմանել է Աստվածաշունչը բոլորին հասանելի անգլերենով։ Այն հայտնի է որպես «Վիքլիֆի Աստվածաշունչ»[3]։ Նրա անունը կրող միսիոներական գործակալությունը շարունակում է թարգմանել ձեռագրերը աշխարհի տարբեր լեզուներով։ Վիքլիֆը գրել է, որ աշխարհիկ իշխանություն ստանձնելու Հռոմի Պապի ձգտումները որևէ կերպով չեն հենվում Աստվածաշնչի վրա, և որ միայն Աստվածաշունչը պետք է լինի քրիստոնեական հավատքի հիմքը։

Ջոն Վիքլիֆ
անգլ.՝ John Wycliffe
Դիմանկար
Ծնվել է1320-ականներ
ԾննդավայրHipswell, Richmondshire, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա
Մահացել էդեկտեմբերի 31, 1384[1]
Մահվան վայրLutterworth, Harborough, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Կրոնբողոքականություն
ԿրթությունՄերթոն քոլեջ և Թագավորական քոլեջ
Մասնագիտությունաստվածաբան, թարգմանիչ, փիլիսոփա, աստվածաշնչի թարգմանիչ և գրող
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
 John Wycliffe Վիքիպահեստում
Ջոն Վիքլիֆ
Ջոն Վիքլիֆի արձանը

Ջոն Վիքլիֆի ընտանիքը ցածր սոցիալական դասից էր, ինչը նշանակում էր, որ նրանք շատ հարուստ չէին, բայց նրանք նաև աղքատ չէին։ Ավելի ուշ Վիքլիֆի մեծանալուց հետո, նա հաճախել է Օքսֆորդի համալսարան, որտեղ նա ստացել է աստվածաբանության բակալավրի աստիճան։ 1361 թվականին նա ստացել է Օքսֆորդի քոլեջի մագիստրոսի կոչում[4]։ Նրան նաև տրվել է Լինքոլնշիրի եկեղեցական ծուխը, ինչը նշանակում էր, որ նա պիտի հրաժարվեր մագիստրոսի աստիճանից։ Նա իր կյանքի մեծ մասն ապրել է Օքսֆորդում, որպես ռեկտոր տեղական եկեղեցիներում։ Նրա որոշ գաղափարներ չէին ընդունվում եկեղեցու կողմից, բայց նա ուներ Հովհան Գոնտիացու աջակցությունը, ով այդ ժամանակ ղեկավարում էր Անգլիան և օգտագործում էր Վիքլիֆի գաղափարները սեփական շահի համար[5][6]։

Վիքլիֆը պնդել է, թե եկեղեցականները պետք է ապրեն աղքատության մեջ և ինքն էլ մի քանի անգամ հրաժարվել է իր ունեցվածքից և ապրել աղքատի կյանքով։ Սակայն ոչ բոլորն էին համաձայն այս գաղափարին։ Իր ուշ գրվածքներում նա գրել է, որ Աստվածաշունչը եկեղեցական կրոնի, այլ ոչ թե եկեղեցու իշխանությունն է։ 1382 թվականին Վիքլիֆի հետևորդները` «լոլարդները» օգնել են նրան թարգմանել Աստվածաշունչը։ Անգլիական եկեղեցու առաջին անդամները նրան անվանել են առաջին մեծ ռեֆորմիստ[7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118632299 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Andrew Larsen, John Wyclif c. 1331-1384, in Ian Christopher Levy (ed.), A Companion to John Wyclif. Late Medieval Theologian, Leiden: Brill, 2006, pp. 1-61.
  3. Partridge A.C. 1973. English biblical translations. London: Andre Deutsch, The English Bible to Wyclif, 19–32. ISBN 0-233-96129-1
  4. The Master of Balliol is head of the College.
  5. John Wyclif, Translator and Controversialist
  6. Lahey, Stephen. John Wyclif, Oxford University Press, USA, 2008 ISBN 9780199720286
  7. Stockdale, Nancy. John Wycliffe. World History: Ancient and Medieval Eras. ABC-CLIO, 2013. Web. 27 Feb. 2013.
  8. John Wycliffe. Historic World Leaders. Gale, 1994. Biography In Context. Web. 27 Feb. 2013.
  9. Williams, Peter W. Wycliffe, John. World Book Advanced. World Book, 2013. Web. 27 Feb. 2013.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Վիքլիֆ» հոդվածին։