Լեսթերշիր
Լեսթերշիր (անգլ.՝ Leicestershire, /ˈlɛstɚʃɚ/ или /ˈlɛstɚʃɪɚ/; послушать ), դքսություն Անգլիայի կենտրոնում։ Մտնում է Իսթ Միդլենդս շրջանի կազմի մեջ։ Մայրաքաղաքը՝ Գլենֆիլդ, ամենամեծ քաղաքը՝ Լեսթեր։ Բնակչությունը կազմում է 640 800 մարդ (16-րդ տեղ ոչ մետրոպոլ երկրների մեջ՝ 2007 թ. տվյալներ)։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | արարողական կոմսություն | ||||
Մտնում է | Արևելյան Միդլենդ և Անգլիա | ||||
Վարչկենտրոն | Լեսթեր | ||||
Բնակչություն | ▲1 067 121 մարդ (2020)[1] | ||||
Տարածք | 2156,2339 կմ² (2016)[2] | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Rutland?[3], Լինկոլնշիր[3], Նոթթինգեմշիր[3], Դերբիշիր[3], Ուորիքշիր[3] և Նորթհեմփթոնշիր[3] | ||||
ISO 3166-2 կոդ | GB-LEC | ||||
Անվանված է | Լեսթեր | ||||
Աշխարհագրություն Խմբագրել
Ծիսական դքսության տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2156 կմ²[4], ոչ մետրոպոլ դքսության տարածքը առանց Լեսթեր միասնական միավորի՝ 2083 կմ²[5]։ Արևելքում սահմանակցում է Լինքոլնշիրի և Ռաթլենդի, հարավ-արևելքում՝ Նորթհեմփթոնշիրի, հարավ-արևմուտքում՝ Ուորիքշիրի, հյուսիս-արևմուտքում՝ Դերբիշիրի, հյուսիսում՝ Նոթինհեմշիրի հետ։
ԲԵՀԲ-ից (19-րդ դարավերջի տվյալներ) Խմբագրել
Լեյչեսթերշիրը Անգլիայի գրեթե կենտրոնական դքսությունն է։ 2071 քառ. կմ, 373 693 բնակիչ (1891 թ.), այսինքն՝ 180 մարդ 1 քառ. կմ-ի վրա։
Մակերևույթը ալիքաձև է, երբեմն հանդիպող բլուրներով. հարմար է հացահատիկ մշակելու համար, սակայն քիչ են մարգագետինները անասնապահության համար։ Քարածուխ, գիպս, կրաքար և թերթաքար. արդյունահանված է (1892 թ.-ին) 1500235 տոննա ածուխ։
Լեյչեստերշիրը հարուստ է գետերով՝ Թրենթ, Սոր (նախկինում կոչվում էր Լեյր), Ուրեկ, Վելանդ և Էյվոն, ջրանցքներ՝ Գրանդ Յունիոն, Լեյսթեր, Էշբի և ուրիշներ։
Խոշոր գլուխ անասունները տալիս են խիտ կաթ, որից արտադրվում է սթիլթոն պանիրը. ոչխարաբուծությունը բարգավաճ վիճակում է։ Շատ են բրդյա, գուլպաների, թղթագործական և տեքստիլ գործարանները[6]։
Վարչական բաժանում Խմբագրել
Դքսության կազմի մեջ են մտնում 7 շրջաններ և մեկ միասնական միավոր.
|
Հնագիտություն Խմբագրել
Բլեքֆրայարս քաղաքում հայտնաբերվել են մետաղադրամների ձուլման ավելի քան 20 ձևեր, ինչը կարող է վկայել վաղ երկաթի դարաշրջանի «դրամահատարանի» առկայության մասին։ Հնարավոր է՝ հենց այստեղ է թափվել բրիտանական վաղ երկաթի դարի խոշորագույն գանձերի մի մասը՝ «Հալաթոնի գանձերը»[7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
- ↑ 2,0 2,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
- ↑ 28-е место среди 48-и церемониальных графств
- ↑ 20-е место среди 27-и неметропольных графств
- ↑ «Лейчестершир»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Археологи обнаружили монетный двор периода раннего железного века»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին։ Վերցված է 2014-04-18
Արտաքին հղումներ Խմբագրել
- Leicester Mercury
- Wartime Leicestershire Archived 2018-12-08 at the Wayback Machine.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |