Էվոլյուցիա (ֆիլմ)
«Էվոլյուցիա» (անգլ.՝ Evolution), 2001 թվականի ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, ռեժիսոր` Իվան Ռեյթման։
Էվոլյուցիա անգլ.՝ Evolution | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ, հումորային ֆանտաստիկա, այլմոլորակայինների ներխուժում և բիոփանք |
Թեմա | այլմոլորակայինների ներխուժում |
Թվական | 2001 և հուլիսի 19, 2001[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Այվան Ռայթման |
Պրոդյուսեր | Դենիել Գոլդբերգ, Ջո Մեդյակ և Այվան Ռայթման |
Սցենարի հեղինակ | Դևիդ Դայմոնդ, Դևիդ Վայսման և Դոն Ջեյքոբի |
Դերակատարներ | Դևիդ Դուխովնի, Օռլանդո Ջոնս, Շոն Ուիլյամ Սքոթ, Ջուլիանա Մուր, Թեդ Լևայն, Դեն Էյքրոյդ, Իթան Սափլի, Գրեգորի Իթցին, Ջոն Չո, Քեթրին Թաուն, Քայլ Գաս, Մայքլ Չափման, Միշել Վուլֆ, Սարա Սիլվերման, Թայ Բարել, Ուեյն Դյուվալ, Ջերի Թրեյնոր[2], Մերի Փեթ Գլիսոն[2], Լի Գարլինգթոն[2], Թոմ Վուդրաֆ կրտսեր[2], Միրիամ Ֆլին[2] և Սթիվեն Գիլբորն |
Օպերատոր | Մայքլ Չափման |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Մոնտաժ | Վենդի Գրին Բրիքմոնթ |
Պատմվածքի վայր | Արիզոնա |
Կինոընկերություն | The Montecito Picture Company |
Տևողություն | 97 րոպե |
Սյուժե խմբագրել
Քոլեջի պրոֆեսոր, կենսաբան Այրա Քեյնը (Դևվիդ Դուխովնին) և նրա երկրաբան գործընկեր Հարի Բլոկը (Օրլանդո Ջոնս) սկսել են ուսումնասիրել երկնաքարը, որը ընկել էր Արիզոնայի անապատում Գլեն Քանյոն քաղաքի մերձակայքում։ Միևնույն ժամանակ, նմուշներում նրանք գտել են կենդանի միաբջիջ օրգանիզմներ, որոնք արագորեն բազմապատկվում և փոփոխվում են բազմաբջջայինի, այնուհետև կենդանիների։ Երբ իշխանությունները տեղեկացան այդ մասին, նրանք անհաջող փորձեցին ուսումնասիրել, այնուհետև ոչնչացնել այն վայրը, որտեղ ընկել էր երկնաքարը։ Գլխավոր հերոսները հրշեջ բեռնատարը լցնում են Head & Shoulders շամպունով այնպիսի քանակությամբ, որքան նրանց հաջողվել էր ձեռք բերել, քանի որ պարզվել էր, որ իր բաղադրիչ սելենտի սուլֆիդի շնորհիվ կարող է կանգնեցնել այլմոլորակայիններին և ուղևորվում են պայքարի անծանոթ մարդկանց դեմ՝ փորձելով առաջ անցնել զինվորականներից։ Զինված ուժերը սկսում են գործել ավելի վաղ, և այլմոլորակային օրգանիզմը սկսում է արագացված աճ` նապալմի օգտագործման արդյունքում ազատված ջերմության պատճառով։ Որոշ ժամանակ անց ձևավորված հսկայական հրեշի մոտ միտող է սկսվում և Այրա Քեյնը, իր ընկերների հետ միասին, որոշում են անհապաղ շամպուն օգտագործել, մինչև այլմոլորակային արարածը չի հասցրել բազմանալ։ Արդյունքում, միայն գիտնականները և նրանց միացած կամավորները կարողացան ճնշել այլմոլորակային կյանքը։
Դերերում խմբագրել
Դերասան | Դերը |
---|---|
Դևիդ Դուխովնի | Այրա Քեյն |
Ջուլիան Մուր | Էլիսոն Ռիդ |
Օրլանդո Ջոնս | Հարի Բլոկ |
Շոն Ուիլյամ Սքոթ | Ուեյն Գրեյ |
Իթան Սապլի | Դիք |
Դեն Էյքրոյդ | նահանգապետ Լյուիս |
Թեդ Լիվայն | գեներալ Վուդմեն |
Էեթրին Թաուն | Նադին |
Ջերի Տրեյնոր | Թոմի |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
- 2001 թվական - «Golden Schmoes Awards» մրցանակի առաջադրում` «Տարվա լավագույն գեղարվեստական կինոնկար» անվանակարգում։
- 2001 թվական - «GoldSpirit Awards» մրցանակի առաջադրում` «Լավագույն կատակերգական սաունդթրեք» անվանակարգում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Էվոլյուցիա (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Էվոլյուցիա(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում