Ջոն Հոպներ ԹԱ (ապրիլի 4, 1758(1758-04-04)[1][2][3], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23, 1810(1810-01-23)[4][5][1][…] կամ հունվարի 25, 1810(1810-01-25)[3], Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9]), անգլիացի դիմանկարիչ, որը մեծ ազդեցություն է կրել Ջոշուա Ռեյնոլդսից։

Ջոն Հոպներ
Ծնվել էապրիլի 4, 1758(1758-04-04)[1][2][3]
ԾննդավայրWhitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 23, 1810(1810-01-23)[4][5][1][…] (51 տարեկան) կամ հունվարի 25, 1810(1810-01-25)[3] (51 տարեկան)
Մահվան վայրWhitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
Մասնագիտություննկարիչ և փորագրիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներMrs. Moncrieff?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինՖիբի Հեփներ
ԶավակներBelgrave Hoppner?[7], Lascelles Hoppner?[7] և Հենրի Պարկինս Հոպներ
ԱզգականներHenry Hoppner Meyer?[8]
 John Hoppner Վիքիպահեստում

Վաղ կյանք Խմբագրել

 
Ֆրանկլենդ քույրերի դիմանկարը, 1795
 
Միսս Մերի Լինվուդը, Մոտավորապես 1800 թվ․, Հեղինակ՝ Ջոն Հոպներ, Վիկտորյա և Ալբերտի թանգարան 1439-1874

Հոպները ծնվել է Լոնդոնի Ուայթչափել թաղամասում, գերմանացիների ընտանիքում․ նրա մայրը գերմանացի սպասուհիներից մեկն էր թագավորական պալատում[10]։ Անգլիայի Ջորջ III թագավորը երիտասարդի հանդեպ հայրական հոգատարություն և հովանավորություն էր ցուցաբերում, ինչը միանգամայն անհիմն բամբասանքների[10] առիթ է տվել, թե նա կարող էր լինել թագավորի ապօրինի որդին։

Հոպները դարձել է թագավորական երգչախմբի անդամ, բայց կերպարվեստի հանդեպ խիստ հետաքրքրություն ցուցաբերելով, 1775 թվականին ընդունվել է Թագավորական ակադեմիա։ 1778 թվականին գծապատկերների համար արժանացել է արծաթե մեդալի, իսկ 1782 թվականին՝ Ակադեմիայի բարձրագույն պարգև ոսկե մեդալի՝ պատմական նկարչության համար, որի թեման Լիր արքան էր[10]։

Կարիերա Խմբագրել

Հոպներն առաջին անգամ ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում 1780 թվականին։ Վաղ շրջանում նա լանդշաֆտներ էր նկարում, բայց անհրաժեշտությունը նրան ստիպել է անցնել դիմանկարչության ավելի շահութաբեր բիզնեսին։ Միանգամից հաջողության հասնելով՝ նա ամբողջ կյանքի ընթացքում նկարել է առավել նորաձև ու հարուստ բնորդների և դարձել Թոմաս Լոուրենսի ամենամեծ մրցակիցը։ Նա հազվադեպ է նկարել դիցաբանական թեմաներով, սակայն նրա գործերի թվում են «Քնած Վեներա», «Բելիսարիուս», «Յուպիտե» և Իո», «Բակչանտե» և «Կուպիդ» և «Սայքի»։ Ուելսի արքայազնը, ինչպես նաև Յորքի Դուքսը և դքսուհին, լորդ Ռոդնին և Լորդ Նելսոնը առավելապես հաճախ էին այցելում նրան, և նրանց լավագույն դիմանկարներից շատերը կախված են Սենթ Ջեյմսի պալատում։ Նրա մյուս բնորդներից էին Սը Ուոլթեր Սքոթը, Ուելինգթոնի դուքսը, Հենրի Բարտլ Ֆրեյը և Սըր Ջորջ Բոմանոնը[10]։

1803 թվականին հրատարակել է «Տիկնանց դիմանկարների շարքը»[10], իսկ 1805 թվականին՝ արևելյան հեքիաթների անգլերեն թարգմանությունների մեկ հատոր[10]։

Անձնական կյանք Խմբագրել

Հոպները սոցիալական մեծ ազդեցություն ունեցող մարդ էր և ուներ ազդեցիկ տղամարդու գիտելիքներ ու ձեռքբերումներ։

Ամուսնացել է Ֆոեբ Ռայթի հետ և ունեցել հինգ երեխա, չնայած ամենակրտսերի մասին քիչ բան է հայտնի։

Մահ Խմբագրել

Կյանքի վերջին տարիներին Հոպները տառապում էր լյարդի քրոնիկ հիվանդությամբ։ Մահացել է 1810 թվականի հունվարի 23-ին[10]։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Հետագա ընթերցանություն Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել