Կապիտան Հենրի Պարկինս Հոպներ (1795[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 22, 1833(1833-12-22)[3], Լիսաբոն, Պորտուգալիա), Մեծ Բրիտանիայի ռազմածովային թագավորական նավատորմի սպա, Արկտիկայի հետախույզ և տեխնիկական գծագրող[4]/արվեստագետ։ Իր կարիերայի ընթացքում մասնակցել է նաև երկու անհաջող ճանապարհորդությունների․ 1816 թվականին թագավորական «Ալսեսթ» և 1825 թվականին «Ֆյուրի» նավերի կործանմանը։

Հենրի Պարկինս Հոպներ
Ծնվել է1795[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 22, 1833(1833-12-22)[3]
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Ծնողներհայր՝ Ջոն Հոպներ, մայր՝ Ֆիբի Հեփներ
 Henry Parkyns Hoppner Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Լոնդոնում և եղել անգլիացի դիմանկարիչ Ջոն Հոպների և ամերիկացի քանդակագործ Պատիենս Ռայթի դուստր Ֆոբի Ռայթի (1761-1827) չորրորդ զավակը[5]։ Շատ բան հայտնի չէ նրա կրտսեր քույր-եղբայրների մասին։ Ունեցել է երեք ավագ եղբայրներ, որոնց հայրը նկարել է 1791 թվականի «Հոպներ երեխաները» կտավում, որն այժմ գտնվում է Արվեստի ազգային պատկերասրահի հավաքածուի կազմում[6][7]։

Կարիերա խմբագրել

Հոպները անդամագրվել է Թագավորական նավատորմին 1808 թվականին և ծառայել Նապոլեոնյան պատերազմների և 1812 թվականի Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ։ Աշխատանքային կարիերան սկսել է «էնդիմիոն» նավի վրա, երբ նրան հրամայել էին գնալ Լա Կորունյա։ 1815 թվականին նշանակվել է կրտսեր լեյտենանտ։ Հաջորդ տարի նա ծառայել է խորտակված «Ալսեսթ» նավի վրա նավապետ Մուրեյ Մաքսվելի հրամանատարությամբ և ուղեկցել Լորդ Ամհերստին դեպի Չինաստան՝ կայսր Ցզյացինին դիվանագիտական առաքելության նպատակով։ Երբ «Ալսեսթ» նավը խորտակվել է, Հոպները տեղափոխվել է Օստ-Հնդկական «Լայոն» նավը, որպեսզի օգնի իր նավաբեկված ընկերներին[9][8]։

1818 թվականին լեյտենանտ Հոպները ծառայում էր «Ալեքսանդր» նավի վրա լեյտենանտ Ուիլյամ Էդուարդ Պարրիի հրամանատարությամբ[10]։ Հոպները մասնակցել է դեպի Արկտիկա ևս երեք ճանապարհորդությունների Պարրիի հրամանատարության ներքո։

Հոպների գեղարվեստական և ստեղծագործական տաղանդները օգտակար էին այս ճանապարհորդությունների ժամանակ։ Նրա նկարազարդումները տպագրվել են Ջոն Ռոսի և Պարրիի արշավախմբային պատմվածքների հետ[11]։ Բացի այդ, Հոպները երկու սեզոն է մասնակցել Արքայական Արկտիկական թատրոնում, որը հիմնադրվել էր Պարրիի կողմից՝ երկարատև ձմեռների ընթացքում ձանձրույթը հաղթահարելու համար։ Հոպներն ինքն էր Արկտիկայում ամեն ամիս անցկացվող դիմակահանդեսների կազմակերպիչը[12][13]։ Ինչ վերաբերում է դիմակահանդեսներին, Փերին նշել է. «Բացառվում է, որ որևէ այլ գաղափար մեզ ավելի երջանկացներ կամ ավելի ճիշտ համապատասխաներ մեր իրավիճակին»։

Հետագա կյանք խմբագրել

Անառողջությունը նրան խանգարել է ուղեկցել Փարիին 1827 թվականին դեպի Հյուսիսային բևեռ իր ճանապարհորդության ընթացքում։ 1829 թվականին ծովակալ Ռոսին ուղեկցելու Հոպների խնդրանքը մերժվել է։

Հոպները երբեք չի ամուսնացել։ 1833 թվականի դեկտեմբերի 22-ին մահացել է Լիսաբոնում՝ դեպի Հարավային Եվրոպա շրջագայության ընթացքում։

Անվանակոչումներ խմբագրել

Կանադայի մի քանի վայրեր անվանակոչվել են նրա պատվին, այդ թվում՝[14][15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 British Museum person-institution thesaurus
  2. 2,0 2,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  3. 3,0 3,1 3,2 http://www.biographi.ca/en/bio/hoppner_henry_parkyns_6E.html
  4. Barrow, 1846, էջ 24
  5. Halpenny, Holland, էջեր 229-230
  6. Hayes, 1992, էջեր 130-131
  7. «Descendants List For Adam Wright and Mary Dennis». footprints.org. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 Urban, 1834, էջ 445
  9. Brenton, 1837, էջ 573
  10. Halpenny, Holland, էջ 329
  11. Ross, 1819
  12. Ross, 1994, էջ 89
  13. Barrow, 1846, էջ 247
  14. Anon, 1910, էջ 44
  15. Taylor, 1898, էջ 149

Քաղվածելու սխալ՝ «ageofnelson%org1» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «ageofnelson%org2» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «arcticwebsite%com» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «rgs%org» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Պարկինս Հոպներ» հոդվածին։