Ջոն Դենվեր (անգլ.՝ John Denver, դեկտեմբերի 31, 1943(1943-12-31)[1][2][3][…], Roswell, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1][3][7][…], Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իրական անունը` Հենրի Ջոն Դոյչենդորֆ Կրտսեր,, ամերիկացի հեղինակ- կատարող, ով հանդիսանում է ֆոլկ երաժշտության ամենահաջողակ սոլո կատարողը։ Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 300 երգ, որոնց մեծամասնությունը նա ինքն էլ գրել է (Օրինակ` Take Me Home Country Roads):

Ջոն Դենվեր
Ի ծնե անունանգլ.՝ Henry John Deutschendorf
Նաև հայտնի է որպեսJohn Denver
Ծնվել էդեկտեմբերի 31, 1943(1943-12-31)[1][2][3][…]
Roswell, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ[6]
Մահացել էհոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1][3][7][…] (53 տարեկան)
Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԺանրերՔանթրի[8][9][10], ժողովրդական երաժշտություն, ռոք[11], ֆոլկ ռոք[12][13], Western music?[14], փոփ[10][15], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[16][17][18] և փոփ֊ֆոլք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, օդաչու, գրող, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, Ֆիդլ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս, RCA, Windstar Records? և Բերտելսմանի երաժշտական խումբ
ԿրթությունTexas Tech University? և Arlington Heights High School?
ԱնդամակցությունTucson Arizona Boys Chorus? և The John Denver Band?
ԱմուսինCassandra Delaney?
Պարգևներ
Կայքjohndenver.com
 John Denver Վիքիպահեստում

1960-ական թվականներին Դենվերը հանդես է եկել Չեդ Միտչելի տրիոյի կազմում, իսկ 1969 թվականից իրեն նվիրել է սոլո կարիերային։ Նրա երգերը նկարագրում են բնության հետ հարաբերությունները և ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին։ 1974 թվականին թողարկված ալբոմը տասն անգամ պլատինե է դարձել, իսկ նրա կնոջ համար գրված «Annie’s Song» երգը Billboard Hot 100 շքերթում առաջին հորիզոնականն է գրավել։

1970-ական թվականների հաջողություններից հետո Դենվերը ավելի հազվադեպ սկսեց ձայնագրվել։ Նա հազվադեպ էր նկարահանվում կինոյում, ծառայում էր որպես Կոլորադի նահանգի պոետ-լաուրեատ, սակայն ժամանակի մեծ մասը նվիրում էր բնապահպանության համար պայքարին։ Չերնոբիլի աղետից հետո հանդես է եկել Կիևում, երգ է գրել Պիսկարյովսկի գերեզմանների մասին։ Մահացել է 1997 թվականին իր ղեկավարության տակ գտնվող ինքնաթիռի ավիավթարի ժամանակ։

Կիևի համերգի ժամանակ Դենվերը հայտարարել է[19]. «Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ հարգում ու սիրում եմ բոլոր խորհրդային մարդկանց։ Ինձ համար շատ կարևոր է լինել այստեղ` Խորհրդային Միությունում և երգել ձեզ համար և ոչ միայն երգել, այլ ձեզ հետ կիսվել իմ երաժշտությամբ։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մեծ հարգանք եմ տածում Կիևի և Չեռնոբիլի բնակիչների հանդեպ, ես հարգում են նրանց քաջությունն ու տղամարդկությունը։»

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Հենրի Ջոն Դոյչենդորֆը ծնվել է Ռոզուելում։ Նրա մայրը Էրմա Լուիզա Սվոուպն է եղել, հայրը` Հենրի Ջոն Դոյչենդորֆը, եղել է BBC-ի աշխատակից ԱՄՆ-ում[20]։ Հոր աշխատանքը ստիպել է ընտանիքին տեղից տեղ տեղափոխվել, դրա համար էլ Դենվերի մոտ խնդիրներ են առաջացել ընկերների և հասակակիցների հետ։ Հնարավոր է, որ դրա համար էլ նա չի կարողացել գտնել իրեն կյանքում[21]։ Նրա մորական կողմի տատիկն իր մեջ սեր է սերմանել երաժշտության հանդեպ։ Իր ինքնակենսագրականի` Take Me Home-ի մեջ Դենվերը նկարագրում է ընտանիքում ամենաավագ երեխային` ինքն իրեն, պատմում է խիստ հոր մասին, ով չէր կարողանում բավարար սեր փոխանցել երեխաներին։

11 տարեկան հասակում Դենվերը կիթառ է ստանում տատիկի կողմից և սովորում է այն նվագել, ինչը վատ չի ստացվում նրա մոտ[22]։ Նա ժամանակ առ ժամանակ ակումբներում է հանդես գալիս, քոլեջում սովորելու ժամանակ վերցնում է Դենվեր ազգանունը` իր սիրելի նահանգի` Կոլորադոյի մայրաքաղաքի անունով։ Նա որոշում է փոխել անունը Ռենդի Սպարկսի` «The New Christy Minstrels»-ի հիմնադրի խորհրդով։ Նա Դոյչենդորֆ ազգանունն այդքան էլ հարմար չէր համարում բեմի համար[23]։ Դանվերը սովորեց Տեխասի տեխնիկական համալսարում` Լաբոկում և երգեց «The Alpine Trio» խմբում` միաժամանակ հաճախելով ճարտարապետության դասերի։ Ինչպես նաև, նա եղել է Delta tau Delta ուսանողական կազմակերպության անդամ, իսկ 1963 թվականին լքել է համալսարանը և մեկնել Լոս Անջելես, որտեղ հանդես է եկել ֆոլկ ակումբներում։ 1965 թվականին Ջոնը միացել է «Chad Mitchell Trio» ֆոլկլյոր անսամբլին, որը վերանվանվել է «Mitchell Trio» Չադ Միտչելի հեռանալուց առաջ, իսկ այնուհետև Դենվերի` խմբին միանալուց հետո վերանվանվել է «Denver, Boise, and Johnson»:

Ջոն Դենվերը թողել է իր խումբը 1969 թվականին, որպեսզի մենակատարի կարիերա սկսի, իսկ այնուհետև ստեղծել է RCA Records: Rhymes & Reasons ալբոմը։ Նա ինքնուրույն ձայնագրել է իր մի քանի երգերի դեմո տարբերակները, որոնցով հանդես է եկել համերգների ժամանակ։ Այս ալբոմը ներառում էր «Babe I Hate to Go» երգը, որն ավելի ուշ անվանվեց «Leaving on A Jet Plane»:

1970 թվականին Ջոն Դենվերը ստեղծում է ևս երկու ալբոմներ` Take Me to Tomorrow և Whose Garden Was This, որոնք ներառում էին Ջոն Դենվերի ձայնագրած երգերը, ինչպես նաև այլ կատարողների երգերի քավր տարբերակներ։

Կարիերայի գագաթնակետ խմբագրել

Հաջորդ ալբոմը` Poems, Prayers & Promises-ը, աներևակալի հաջողակ եղավ Դենվերի համար` մասնավորապես «Take Me Home, Country Roads» երգի համար։ Այն մասամբ հայտնի դարձավ նաև նոր պրոդյուսերի շնորհիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2007-10-12
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://famousdude.com/3590-john-denver.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
  6. http://www.nytimes.com/1987/10/26/nyregion/in-tweed-and-earplugs-shooting-sporting-clays.html
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. https://itunes.apple.com/us/artist/john-denver/id208469
  9. http://www.lyricsmode.com/lyrics/j/john_denver/some_days_are_diamonds.html
  10. 10,0 10,1 http://www.pugetsoundradio.com/2014/06/01/monday-broadcast-history-june-2nd/
  11. http://www.lyricsfreak.com/j/john+denver/dancing+with+the+mountains_20073536.html
  12. http://8tracks.com/klynch614/hippy-cruising
  13. http://www.cdbaby.com/Artist/JohnCurtisAnderson
  14. https://padresteve.com/tag/john-denver/
  15. MySpace — 2003.
  16. http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-family-john-denver-honored_4427331
  17. http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-john-denver-honored-posthumously_4427323
  18. http://www.popmatters.com/review/ottjeff-willwork/
  19. Щербак Юрий Николаевич. ЧЕРНОБЫЛЬ
  20. «Ancestry of John Denver compiled by William Addams Reitwiesner». Wargs.Com. Retrieved May 9, 2011.http://www.wargs.com/other/denver.html
  21. «John Denver». The Daily Telegraph (London). October 14, 1997.http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
  22. «Biography». john denver. Retrieved August 17, 2010.http://johndenver.com/about/biography/
  23. «The New Christy Minstrels». Thenewchristyminstrels.com. Retrieved August 17, 2010.http://www.thenewchristyminstrels.com/