Ջոն Գարֆիլդ
Ջոն Գարֆիլդ (անգլ.՝ John Garfield, իսկական անունը՝ Յակով Յուլիյ Գարֆինքլ, անգլ.՝ Jacob Julius Garfinkle; մարտի 4, 1913[1][2][3][…], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 21, 1952[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Ջոն Գարֆիլդ անգլ.՝ John Garfield | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 21, 1952[1][2][3][…] (39 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Westchester Hills Cemetery |
Կրթություն | Theodore Roosevelt High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և բնավորության դերասան |
Աշխատավայր | Warner Bros. |
Երեխա(ներ) | Julie Garfield? և David Garfield? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱպագա դերասանը ծնվել է Նյու Յորքում՝ Ռուսաստանից ներգաղթած հրեաների՝ Դավիթ և Հաննա Գարֆինքլների ընտանիքում։ Մոր մահից հետո նրան ուղարկել են Բրոնքսի դժվար երեխաների դպրոց, որտեղ առաջին անգամ ցուցադրել է դերասանական վարպետության իր ընդունակությունները[4]։ 1930-ական թվականներին նրան հաջողվել է կրթաթոշակ ստանալ Մարիա Ուսպենսկայի դերասանական դպրոցում, ինչի շնորհիվ 1932 թվականին նա առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում։ Շուտով Գարֆիլդը դարձել է բավականին հայտնի Նյու Յորքի թատերական շրջանում, իսկ հայտնի սցենարիստ Քլիֆորդ Օդեթսը հատուկ նրա համար նույնիսկ գրել է «Ոսկե տղա» պիեսը։ Բայց հանգամանքների բերումով Գարֆիլդը երբեք չի ներգրավվել դրա հիմնական կազմի գլխավոր դերում, այլ բավարարվել է միայն նենգավոր դերով[5]։
1937 թվականին Ջոն Գարֆիլդը որոշել է թողնել Բրոդվեյը և երջանկությունը փորձել Հոլլիվուդում։ Միայն այնտեղ մեկ տարվա աշխատանքից հետո դերասանը արժանացել է քննադատական գնահատանքի և «Չորս դուստրեր» Լեյն քույրերի հետ գլխավոր դերում խաղացած ֆիլմում երկրորդական պլանի լավագույն տղամարդկային դերի համար Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի անվանակարգի։
Երկրորդ աշխարհամարտին ԱՄՆ-ի մասնակցության ժամանակ Գարֆիլդը որպես կամավոր գրանցվել է ամերիկյան բանակի շարքերում, բայց սրտի հիվանդության պատճառով մերժվել է[5]։ Չնայած դրան՝ նա, այնումենայնիվ, որոշել է բոլոր ջանքերը գործադրել ամերիկացի զինվորներին օգնելու համար և դերասանուհի Բեթ Դեյվիսի հետ միասին Հոլիվուդյան ճաշարանի ակումբի աշխատանքներում դարձել է շարժիչ ուժ, որն ամերիկացի զինվորներին ապահովել է սննդով և զվարճանքով։ Ավելի ուշ դերասանը մեկնել է Հարավսլավիա, որտեղ մասնակցել է զինծառայողների համար ժամանցային ծրագրերի կազմակերպմանը։
Հետպատերազմյան տարիներին Գարֆիլդը միանգամից մի քանի խոշոր դերեր է ունեցել հոլիվուդյան հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգահարում» (1946) նուարում (Ֆրենկ Չեմբերս), «Հումորեսկա» (1946) ռոմանտիկ ֆիլմում (Պոլ Բորեյ) և «Ջենտլմենական համաձայնագիր» (1947) դրամայում (Դեյվ Գոլդման)։
1948 թվականին դերասանը երկրորդ անգամ ստացել է «Օսկար»՝ «Մարմին և հոգի» ֆիլմում կատարած Չարլի Դևիսի դերի համար։ Նույն թվականին նա վերադարձել է Բրոդվեյ, որտեղ խաղացել է «Աստծո հետ սկիպեր շարքում» պիեսում։ Այն բանից հետո, երբ ստուդիայի հետ նրա շփումը ավարտվել է, Գարֆիլդը որոշել է չվերսկսել այն, բայց կազմակերպել է սեփական անկախ պրադյուսերական ընկերությունը՝ դառնալով այդ ուղղության պիոներներից մեկը։
Գարֆիլդը, լինելով լիբերալ քաղաքական հայացքների կողմնակից, պաշտպանել է Սահմանադրության առաջին փոփոխության պաշտպանության կոմիտեն, որը դեմ էր քաղաքացիների քաղաքական համոզմունքների մեջ կառավարական ուժերի միջամտությանը։ Նրա կինը՝ Ռոբերտ Սեյդմանը, ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության անդամ էր[6], ինչի պատճառով դերասանն ինքն էլ կասկածվել է կոմունիստների հանդեպ համակրանքի մեջ։ Հակաամերիկյան հետաքննական գործունեության կոմիտե (որն ԱՄՆ-ում հետաքննել է կասկածյալ կոմունիստական ինֆիլտրացիան) նրա այցի ժամանակ, Ջոն Գարֆիլդը հրաժարվել է իրեն հայտնի անվանել կոմկուսակցության անդամների կամ նրանց հետևորդների մեջ, ինչի պատճառով իր վրա հարուցել է կոմիտեի զայրույթը և ընկել Հոլիվուդի սև ցուցակ[7]։ Նկարահանումներում հետաքրքիր առաջարկների բացակայությունը դերասանին ստիպել են վերադառնալ Բրոդվեյ, որտեղ, այնումենայնիվ, 1952 թվականին իր համար գրված «Ոսկե տղա» պիեսում խաղացել է գլխավոր դերը։ Ելույթի ժամանակ նա HUAC-ից առաջ ցուցմունքներ տալու համար ստացել է դատարանի ծանուցագիր[8]։
Սրտի հետ կապված երկարատև խնդիրները, որոնք դերասանին հետապնդել են դեռ մանկուց և սաստկացել Հոլիվուդի սև ցուցակում գտնվելու հետ կապված սթրեսից[9], 1952 թվականին հանգեցրել են 39 տարեկան հասակում Ջոն Գարֆիլդի հանկարծամահ լինելուն։ Ամերիկյան կինոարդյունաբերության մեջ նրա ավանդը Հոլիվուդյան փառքի ծառուղում նշվել է աստղով։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1938 | ֆ | Չորս քույրեր | Four Daughters | Միկի Բորդեն |
1939 | ֆ | Նրանք ինձ հանցագործ են դարձրել | They Made Me a Criminal | Ջոնի Բրեդֆիլդ / Ջեք Դորնի |
1939 | ֆ | Փոշին կլինի իմ ճակատագիրը | Dust Be My Destiny | Ջո Բել |
1939 | ֆ | Խուարես | Juarez | Պորֆիրիո Դիաս |
1941 | ֆ | Ծովային գայլ | The Sea Wolf | Ջորջ Լիչ |
1943 | ֆ | Ռազմաօդային ուժեր | Air Force | Ջո Վինոցկի |
1943 | ֆ | Ոչ ոք հավերժ չէ | Nobody Lives Forever | Նիկ Բլեյք |
1943 | ֆ | Լքյալ ճնճղուկը | The Fallen Sparrow | Ջոն «Քիտ» Մակիտրիկ |
1946 | ֆ | Փոստատարը միշտ երկու անգամ է զանգահարում | The Postman Always Rings Twice | Ֆրենկ Չեմբերս |
1947 | ֆ | Մարմին և հոգի | Body and Soul | Չարլի Դևիս |
1947 | ֆ | Ջենտլմենական համաձայնագիր | Gentleman's Agreement | Դեյվ Գոլդմեն |
1948 | ֆ | Չարի ուժը | Force of Evil | Ջո Մորս |
1949 | ֆ | Մենք անծանոթ էինք | We Were Strangers | Ջոն Ֆեներ |
1950 | ֆ | Բեկումնային ակնթարթ | The Breaking Point | Գարի Մորգան |
1951 | ֆ | Նա վազեց ամբողջ ճանապարհով | He Ran All the Way | Նիկ Ռոբի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Jim Beaver։ John Garfield: His Life and Films Cranbury NJ, A.S. Barnes & Co., 1978 ISBN 0-498-01890-3
- ↑ 5,0 5,1 Nott, Robert He Ran All the Way: The Life of John Garfield, New York, Limelight Editions, 2003 ISBN 0-87910-985-8
- ↑ «John Garfield». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Jim Beaver. John Garfield: His Life and Films Cranbury NJ, A.S. Barnes & Co., 1978 ISBN 0-498-01890-3
- ↑ Robert David Jaffee, ContributorNovelist, journalist, Mental-Health Activist (2013 թ․ փետրվարի 22). «Witness to a Persecution: In Search of Blacklistee John Garfield» (անգլերեն). HuffPost. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ W. Pechter, «Abraham Polonsky and 'Force of Evil'», Film Quarterly, vol. 15, nr. 3 — Spring 1962, p. 53 : Pechter interviewing Polonsky: «It has been suggested that John Garfield’s political difficulties and debarment from Hollywood work was a considerable influence in accelerating his early death. Do you have any opinion on this? Yes. He defended his streetboy’s honor and they killed him for it.»
Գրականություն
խմբագրել- Jim Beaver. John Garfield: His Life and Films Cranbury NJ, A.S. Barnes & Co., 1978 ISBN 0-498-01890-3
- Nott, Robert. He Ran All the Way: The Life of John Garfield. New York, Limelight Editions, 2003 ISBN 0-87910-985-8
- Morris, George. John Garfield. New York, Jove Publications, 1977 ISBN 0-15-646250-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գարֆիլդ» հոդվածին։ |