Ջոնաթան Դրյու Գրոֆ (անգլ.՝ Jonathan Drew Groff, մարտի 26, 1985(1985-03-26)[1][2], Լանկաստեր, Փենսիլվանիա), ամերիկացի դերասան և երգիչ։ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Թոնի» մրցանակի կրկնակի հավակնորդ։ Գրոֆն առավել հայտնի է Բրոդվեյի մյուզիքլներում իր ելույթների շնորհիվ, ինչպես նաև «Glee» (2010—2015), «Որոնման մեջ» (2014—2015) և «Բանականության որսորդ» (2017) սերիալներում խաղացած դերերով։

Ջոնաթան Գրոֆ
Ծննդյան թիվ՝մարտի 26, 1985(1985-03-26)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր՝Լանկաստեր, Փենսիլվանիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգիչ, հնչյունավորող, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 2676147

Վաղ տարիներ խմբագրել

Գրոֆը ծնվել և մեծացել է Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքում՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ջուլի Գրոֆի (ծննդյամբ Ուիթմերից) և ձիերի մարզիչ Ջիմ Գրոֆի ընտանիքում[4]։ Ունի ավագ եղբայր՝ Դևիդը[4]։

Կարիերա խմբագրել

Բրոդվեյի բեմում Գրոֆի առաջնաելույթ է ունեցել 2005 թվականին, որից հետո առաջատար դեր է ստացել «Գարնանային զարթոնք» մյուզիքլում, իսկ հետո ավելի մեծ հաջողությունների է հասել «Երաժշտության հնչյուններ», «Մազերը» և այլ մյուզիքլներում ունեցած դերերի շնորհիվ։ Մեծ էկրանին առաջնաելույթ է ունեցել 2009 թվականին «Գրոհելով Վուդստոկը» ֆիլմում։

2007 թվականի սկզբին Գրոֆը հեռուստատեսությունում երկրորդական դերով առաջնաելույթ է ունեցել ABC-ի «Մեկ կյանք ապրելու համար» ցերեկային սերիալում։ Ապա Ջեսսի Սենտ Ջեյմսի դերով հայտնվել է «Glee» սերիալում։ Մի քննադատ բացասաբար է գնահատել նրան այդ դերում, նշելով, որ նա համոզիչ չէ հետերոսեքսուալ երիտասարդի կերպարում[5]։ Այնուամենայնիվ, Քրիստին Չենովետն ու շոուի ստեղծող Ռայան Մերֆին պաշտպանել են Գրոֆին[6]։

2012 թվականին նկարահանվել է «Բոս» սերիալի երկրորդ եթերաշրջանում, իսկ հետո հնչյունավորել է հաջող առևտրային անիմացիոն «Սառցե սիրտը» ֆիլմի հիմնական կերպարներից մեկին։ 2015 թվականին ստացել է առանձնահատուկ համբավ՝ «Համիլթոն» մյուզիքլում կատարելով թագավոր Գեորգ III-ի կամեո դերը։ 2014-2016 թվականներին HBO-ի «Որոնման մեջ» սերիալում Գրոֆը կատարել է գլխավոր դեր[7]։ Շոուն բարձր է գնահատվել քննադատների կողմից, սակայն ցածր վարկանիշների պատճառով փակվել է երկրորդ եթերաշրջանից հետո։ Գրոֆը նաև նկարահանվել է նաև «Որոնման մեջ։ Ֆիլմը» (2016) հեռուստաֆիլմում։

2017 թվականից սկսած՝ Գրոֆը գլխավոր դեր է կատարել Նեթֆլիքսի «Բանականության որսորդ» սերիալում։

Անձնական կյանք խմբագրել

Գրոֆը գեյ է[8][9]։ 2009-2010 թվականներին նա հանդիպել է դերասան Գևին Կրիլի հետ[10], 2010-2013 թվականներին՝ դերասան Զաքարի Քուինտոյի հետ[11]։ 2018 թվականից հարաբերությունների մեջ է պարուսույց Կորի Բեյքերի հետ[12].

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2009 Գրավելով Վուդստոկը Taking Woodstock Մայքլ Լենգ
2010 Տասներկու երեսուն Twelve Thirty Ջեֆ
2010 Դավադիրը The Conspirator Լուի Վեյչման
2013 Աստծո զավակը C.O.G. Սեմյուել
2013 Սառցե սիրտը Frozen Քրիստոֆ (հնչեցում)
2014 Սոֆի Sophie Բեն Կարճամետրաժ ֆիլմ
Ամերիկացի դիպուկահարը American Sniper երիտասարդ Վետմադս
2015 Սառը տոնակատարություն Frozen Fever Քրիստոֆ (հնչեցում)
2017 Օլաֆը և Սառը արկածը Olaf’s Frozen Adventure
2018 Ամերիկացի մարդասպանը American Murderer Ջեյսոն Կարճամետրաժ ֆիլմ
2019 Սառը սիրտը 2 Frozen 2 Քրիստոֆ (հնչեցում)
Մատրիցա 4 The Matrix 4 պրե-փրոդաքշն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2007 Մեկ կյանք ապրելու համար One Life to Live Հենրի Մեյքլեր 11 էպիզոդ
2008 Գեղեցիկ/ սիրելի Pretty/Handsome Պատրիկ Ֆիտցպեյն Անհայտ օդաչու
2010—2015 Glee Glee Ջեսսի Սենտ Ջեյմս 14 էպիզոդ
2012 Լավ կին The Good Wife Ջիմի Ֆելներ «Live from Damascus» Էպիզոդ
2012 Շեֆը Boss Իեն Թոդ Կանոնավոր դեր, 10 էպիզոդ
2014—2015 Որոնման մեջ Looking Պատրիկ Կանոնավոր դեր, 18 էպիզոդ
2014 Սովորական սիրտ The Normal Heart Քրեյգ Դոներ Հեռուստատեսային ֆիլմ
2016 Որոնման մեջ։ Ֆիլմը Looking: The Movie Պատրիկ Հեռուստատեսային ֆիլմ
2017  Բանականության որսորդ Mindhunter Հոլդեն Ֆորդ Կանոնավոր դեր, 19 էպիզոդ
2018 Սիմփսոնները The Simpsons դերասան, խաղում՝ եղբայր Էպիզոդ․ «Bart’s Not Dead»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. 4,0 4,1 Shields, Rachel (2010 թ․ օգոստոսի 22). «Jonathan Groff: Rock Hudson for the 21st century». The Independent (անգլերեն).
  5. Satoodeh, Ramin (2010 թ․ ապրիլի 26). «Straight Jacket». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  6. EW staff (2010 թ․ մայիսի 11). «'Glee' creator Ryan Murphy pushes for 'Newsweek' boycott». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  7. «HBO Sets Debut Dates For 'True Detective', 'Looking' & 'Girls' Season 3». Deadline.com. 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Fallon, Kevin (2016 թ․ հուլիսի 20). «How 'Looking' Helped Jonathan Groff Learn to Like Being Gay». The Daily Beast (անգլերեն).
  9. Hansen-Bundy, Benjy (2017 թ․ դեկտեմբերի 1). «Mindhunter's Jonathan Groff Talks David Fincher, Coming Out, and Serial Killers». GQ (անգլերեն).
  10. Wontorek, Paul (2017 թ․ նոյեմբերի 29). «Mindhunter's Jonathan Groff on Spring Awakening Giggle Fits, His Hamilton Dream Role, Lea Michele the Goat & More». Broadway (անգլերեն).
  11. Duffy, Nick (2015 թ․ հուլիսի 8). «Jonathan Groff opens up about dating Zachary Quinto». PinkNews (անգլերեն).
  12. Paulson, Michael (2019 թ․ հոկտեմբերի 2). «Jonathan Groff Is a Seymour at Heart». The New York Times (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Գրոֆ» հոդվածին։