Երաժշտության հնչյուններ (մյուզիքլ)

«Երաժշտության հնչյուններ (անգլ.՝ The Sound of Music), մյուզիքլ Ռիչարդ Ռոջերսի և Օսկար Համերստայն II-ի, հիմնված Հովարդ Լինդսկու և Ռասել Կրաուզի լիբրետոյի վրա, գրված է Մարիա ֆոն Տրապպի «Պատմություն Տրապպի ընտանիքի երգիչների մասին» (1949) ինքնակենսագրության հիման վրա։

«Երաժշտության հնչյուններ»
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԵրաժշտությունՌիչարդ Չարլզ Ռոջերս
ԲառերOscar Hammerstein II?
ԼիբրետոRussel Crouse? և Howard Lindsay?
Հիմնված էThe Story of the Trapp Family Singers?
ԿերպարներMaria Rainer?, Captain Georg von Trapp?, Max Detweiler?, The Mother Abbess?, Baroness Elsa Schräder?, Rolf Gruber?, Sister Bertha?, Sister Margareta?, Sister Sophia?, Herr Zeller?, Franz?, Frau Schmidt?, The Children?, Liesl von Trapp?, Friedrich von Trapp?, Louisa von Trapp?, Kurt von Trapp?, Brigitta von Trapp?, Marta von Trapp? և Gretl von Trapp?
Մրցանակներ
Պրեմիերա1959

Պրեմիերան կայացել է 1959 թվականի նոյեմբերի 16-ին, Բրոդվեյի Լանտ Ֆոնտեն (Lunt-Fontanne) թատրոնում, գլխավոր դերերում Մերի Մարթինի և Թեոդոր Բիկելի կատարմամբ։ Ներկայացումը ներկայացվել է 1443 անգամ և արժանացել է Թոնի մրցանակի 9-ը անվանակարգից 5-ին, այդ թվում՝ «Լավագույն մյուզիքլ» անվանակարգին[1]: Եղել է Ռոջերսի և Համերստայնի վերջին հեղինակային դուետ-մյուզիքլը[2]․ Բրոդվեյյան պրեմիերայից 9 ամիս անց Համերստայնը քաղցկեղից մահացել է[3]։

1965 թվականին էկրան է բարձրացել մյուզիքլի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմ, որում գլխավոր դերերում հանդես են եկել Ջուլի Էնդրյուսը և Քրիստոֆեր Պլամմերը։ Այդ ֆիլմն արժանացել է 5 «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»[4]։

Իրադարձությունները զարգանում են Ավստրիայում, 1938 թվականին՝ անշլյուսի նախաշեմին։ Մարիայի կյանքի պատմությունն է, որը դայակի աշխատանքի է անցնում Զալցբուրգում բնակվող մի մեծ ընտանիքում, նախքան միանձնուհի դառնալու վերջնական որոշում կայացնելը։ Նա սիրահարվում է նախ ընտանիքի երեխաներին, ապա նաև նրանց այրիացած հորը՝ Կապիտան ֆոն Տրապպին։ Վերջինիս հրամայվում է ծառայության անցնել գերմանական նավատորմում, սակայն նա դեմ է նացիզմին։ Նա և Մարիան որոշում են երեխաների հետ միասին Ավստրաիյից փախչել։ պլան են։

Մյուզիքլի երգերից շատերը ստանդարտ կատարումներով ճանաչում են վայելում, ինչպես «Էդելվեյս»[5], «Իմ սիրած իրերը»[6], «Բարձրացիր ամեն լեռը»[7], «Դո Ռե Մի» (88-րդ տեղում) և գլխավոր երգը՝ « Երաժշտության ձայները», որը Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկում 10-րդ տեղում է[8]։

Երաժշտական համար խմբագրել

Գործողություն I

  • «Պրելուդիում» — միանձնուհիներ
  • «Երաժշտության ձայնը» — Մարիա
  • «Մարիա» — քույր Բերտա, քույր Սոֆիա, քույր Մարգարիտա մայրապետ-դաստիարակ
  • «Իմ սիրած բաները » — Մարիա և մայրապետ-դաստիարակ
  • «Իմ սիրած բաները» (վերադարձ 1) — Մարիա
  • «Դո Ռե Մի» — Մարիա և երեխաներ
  • «16 տասնամյակ` տասնյոթ տարի» — Ռոլֆը և Լիզլը
  • «Լոնելի Գոթերդը» — Մարիա և երեխաներ
  • «Լոնելի Գոթերդը» (վերադարձ) — Գրետլ
  • «Ինչպես կարող է սերը ապրել» — Մակս և Էլզա
  • «Երաժշտության ձայնը» (վերադարձ) — Մարիա և երեխաներ
  • «Լանդիեր» (գործիքային)
  • «Այսքան երկար, հրաժեշտ» — երեխաներ
  • «Առավոտյան օրհներգ» — միանձնուհիներ
  • «Դեպի Էվերեստի բարձունք» — մայրապետ-դաստիարակ

Գործողություն II

  • «Իմ սիրած բաները» (կրկնություն 2) — Մարիա և երեխաներ
  • «Չկա կանգնելու ճանապարհ» — Էլզա, Մակս և Կապիտան
  • «Սովորական զույգը» — Մարիան և կապիտանը*
  • «Գաուդիմուս Դոմինո» — միանձնուհիներ
  • «Մարիա» (վերադարձ) — միանձնուհիներ
  • «Գոնֆիթեմինի դոմինո» — միանձնուհիներ
  • «16 տասնամյակ` տասնյոթ տարի» (reprise) — արիա և երեխաներ և Լիզլ
  • «Դո Ռե Մի»(վերադարձ) — Մարիա, կապիտան և երեխաներ**
  • «Էդելվեյսներ» — կապիտան
  • «Այսքան երկար հրաժեշտ» (վերադարձ) — Մարիա, կապիտան և երեխաներ
  • «Վերջին սահման» — միանձնուհիներ

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Մարիա Ավգուստա Ռայներ, 21 տարեկան շատ ուրախ և ազնիվ աղջիկ։
  • Կապիտան ֆոն Տրապպ, Գեորգ Լյուդվիգ, բարոն, անկեղծ արիստոկրատ և խիզախ սպա, Ավստրիայի մեծ հայրենասեր, կնոջ մահից հետո մնացել է միայնակ և զբաղվում է երեխաների դաստիարակության հոգսով։
  • Մակս Դետվայլեր, կապիտան ֆոն Տրապպի ընկերը, ամեն անգամ նշում էր, որ արվեստը պետք է լինի քաղաքականության մեջ
  • մայրապետ-շատ իմաստուն կին
  • Էլզա Շրեդեր-ֆոն Տրապպի պոտենցիալ հարսնացու, մեծ հարստություն ունեցող այրի,
  • Ռոլֆ Գրուբեր 17-ամյա նացիստական նամակատար, սիրահարված է Լիզլին
  • Քույր Բերտա
  • Քույր Մարգարիտա, վանական քույրերի ղեկավար
  • Քույր Սոֆիա, քույր մենաստանում
  • Երեխաներ՝
    • 16 տարեկան, Լիզլ ֆոն Տրապպ
    • Ֆրիդրիխ ֆոն Տրապպ, 14 տարեկան, տիտղոսի ժառանգորդը համապատասխան կրթությամբ
    • Լուիզա ֆոն Տրապպ, 13 տարեկան, աննկատ, բայց գործով շատ խիզախ
    • Կուրտ ֆոն Տրապպ, 10-11 տարեկան, երեխաներից ամենաակտիվը, ջանում է նմանվել հորը
    • Բրիգիտտա ֆոն Տրապպ, 9 տարեկան աղջիկ, շատ է կարդում
    • Մարթա ֆոն Տրապպ, 6-7 տարեկան
    • Գրետլֆոն Տրապպ, 5 տարեկան փոքրիկ երեխա, թվում է՝ վատ է խոսում, բայց ամաչում է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rodgers and Hammerstein classic 'Sound of Music' at Arizona Broadway Theatre - Phoenix Theater Examiner.com» (անգլերեն). Examiner.com. 2013 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Rodgers and Hammerstein Classic 'The Sound of Music' Kicks Off Heritage Season UVA Today» (անգլերեն). University of Virginia. 2010 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Oscar Hammerstein 2d Is Dead; Librettist and Producer Was 65; Did 'Oklahoma!' and 'South Pacific' With Rodgers -- Lyricist of 'Show Boat' Oscar Hammerstein 2d Is Dead of Cancer at 65». The New York Times Company.
  4. «The 38th Academy Awards | 1966». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  5. «"Edelweiss" - A Song We Love But Must Not Abuse». Discipleship Ministries (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  6. «My Favorite Things - Julie Andrews».
  7. «Climb Ev'ry Mountain».
  8. «AFI's 100 YEARS…100 SONGS». American Film Institute (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության հնչյուններ (մյուզիքլ)» հոդվածին։