Ջոզեֆին Հալ (անգլ.՝ Josephine Hull, հունվարի 3, 1877(1877-01-03)[1], Նյութոնվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 12, 1957(1957-03-12)[2][3][1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։

Ջոզեֆին Հալ
անգլ.՝ Josephine Hull
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1877(1877-01-03)[1]
ԾննդավայրՆյութոնվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 12, 1957(1957-03-12)[2][3][1] (80 տարեկան)
Մահվան վայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան և Նոր Անգլիայի կոնսերվատորիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատերական ռեժիսոր
ԱմուսինՇելլի Հալ
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
Josephine Hull Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջոզեֆին Շերվուդը ծնվել է 1877 թվականի հունվարի 3-ին Նյութոնվիլում, Մասաչուսեթս նահանգ։ Նա սովորել է Քեմբրիջի Ռեդքլիֆ քոլեջում, ինչպես նաև հաճախել է Բոստոնի երաժշտական կոնսերվատորիա։ 1905 թվականին նա դարձել է երաժշտական երգչախմբի մենակատար, իսկ 1910 թվականին ամուսնացել է դերասան Շելի Հալի հետ։ 1919 թվականին՝ ամուսնու մահից հետո, նա թողել է իր կարիերան և հանդես չի եկել մինչև 1923 թվականը։ Երբ կրկին վերադարձել է, արդեն Ջոզեֆին Հալ անունն էր կրում։

1920-ական թվականներին Ջոզեֆին Հալը Նյու Յորքի թատրոններում ակտիվ գործունեություն է ծավալել՝ հասնելով նշանակալի հաջողությունների «Քրեյգի կինը» (1926) և «Դեյզի Մեյմի» (1926) բեմադրություններում, որի դերը հատուկ գրված էր նրա համար։ 1930-ական թվականներին դերասանուհին Բրոդվեյում փայլել է «Մկնդեղ ու հին ժանյակներ» (1941) և «Հարվի» (1944) հիթերում։ Իր վերջին բրոդվեյական դերը եղել է Լաուրա Պետրիջը «Կադիլակ մաքուր ոսկուց» բեմադրությունում 1954-1955 թվականներին։

Մեծ էկրանին Ջոզեֆին Հալը հանդես է եկել 1929-1951 թվականներին ընդամենը հինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ «Մկնդեղ ու հին ժանյակներ» (1944) և «Հարվի» (1950) կինոնկարները առավել հայտնի են դարձել. վերջինիս մեջ դերը նրան բերել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Այն բանից հետո, երբ Ջոզեֆին Հալը թողել է դերասանուհու կարիերան, տեղափոխել է Բրոնքս, Նյու Յորք, որտեղ անցկացրել է իր վերջին տարիները և մահացել է 1957 թվականի մարտի 12-ին 80 տարեկանում կաթվածից։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1932 ֆ Վաղը չէ մյուս օրը After Tomorrow Տիկին Պիպեր
1932 ֆ Անփույթ տիկին Careless Lady Հորաքույր Կորա
1944 ֆ Մկնդեղ ու հին ժանյակներ Arsenic and Old Lace Հորաքույր Էբի Բրյուստեր
1950 ֆ Հարվի Harvey Վետա Լուիզ Սիմոնս
1951 ֆ Տիկինը Տեխասից The Lady from Texas Միսս Բիրդի Վիլեր

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 American National Biography — 1999.