Վաչե Հովսեփյան
Վաչե Արտաշեսի Հովսեփյան (սեպտեմբերի 17, 1925, Երևան - դեկտեմբերի 1, 1978), դուդուկահար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)։
Վաչե Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1925 Երևան |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1978 (53 տարեկան) |
Մասնագիտություն | երաժիշտ |
ԿենսագրությունԽմբագրել
Զավեն Տերմենջյանն ու Վաչե Հովսեփյանը
Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1951)։ 1945-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների համույթի մենակատար։ Երկացանկն ընդգրկել է հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիներ։ Կատարումն առանձնացել է ազգային ոճական հստակությամբ, հուզականությամբ, բարձր վարպետությամբ։ Գրել է պարեղանակներ, երգեր, այդ թվում՝ «Էստոնական Երգ» (խոսք՝ Վ. Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Ս. Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ. Սևակի)։ Համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |