Ուշացած լուսանկար (արձանախումբ)
«Ուշացած լուսանկար», արձանախումբ՝ նվիրված տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին[1]։
Ուշացած լուսանկար | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Աբովյան փողոց |
Քանդակագործ(ներ) | Դավիթ Մինասյան |
Ճարտարապետ(ներ) | Լևոն Իգիթյան |
Շինարարության ավարտ | 2015, դեկտեմբերի 8 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Տվյալները
խմբագրելԱրձանախումբը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում։ Տեղադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի պատվավոր քաղաքացի, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երևանցիներ, հյուրեր։ Հուշարձանն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ[2]։