Լևոն Մադոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լևոն Մադոյան (օգոստոսի 10, 1909, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ-դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Լևոն Մադոյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Լևոն Մադոյան |
Ծնվել է | օգոստոսի 10, 1909 ![]() Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1964 ![]() Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Դուդուկահար |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ 1923-1939 թթ. աշխատել է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արևելյան գործիքների խմբում։ Կարճ ժամանակ Բաքվում աշխատելուց հետո նորից վերադարձել է ծննդավայր։ 1939 թվականին տեղափոխվել է Երևան, նվագել հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում, ապա՝ ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլում։ 1952 թվականից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար[1]։
Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր։ Վերականգնել է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ։ Կատարողական վարպետությամբ հայտնի են «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները։
Համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Դոնի Ռոստովում և այլուր[2]։
ՊատկերասրահԽմբագրել
Ուշացած լուսանկար արձանախումբը՝ նվիրված Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին