Ջրահարսը (ֆիլմ, 2017)
«Ջրահարսը» (անգլ.՝ The Little Mermaid, բառացի՝ «Փոքրիկ ջրահարսը»), 2017 թվականի արկածային ֆիլմ-ֆենտեզի, որը նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով ռեժիսորներ Քրիս Բուշարի ու Բլեյք Ջ. Հարիսի կողմից[1]։
Ջրահարսը անգլ.՝ The Little Mermaid | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, դրամա և ֆիլմ-հեքիաթ |
Հիմնված է | Ջրահարսը |
Ռեժիսոր | Chris Bouchard? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | AMC Theatres? |
Տևողություն | 85 րոպե |
Թվական | 2018 |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 4 500 000 $ |
thelittlemermaid.tv |
Սյուժե
խմբագրելՄանկության տարիներին Էլլին լսել է ջրահարսի մասին հեքիաթը։ Երբ նա մեծանում է, եղբոր՝ թղթակից Քեմի հետ մեկնում է որոնելու հեքիաթային կերպարին։ Թափառաշրջիկ կրկեսն իր ներկայացումներում ցուցադրում է ջրահարսի, և Քեմը մտադրվում է նրա մասին ռեպորտաժ պատրաստել։ Ջրահարսն առաջին հայացքից թվում է սովորական աղջիկ, սակայն նրա բարի սիրտը փորձում է գողանալ չար կախարդը։
Դերերում
խմբագրել- Ուիլյամ Մոուզլի – Քեմ Հարիսոն, թղթակից[2]
- Լորետո Պերալտա – Էլլի, որբ, Քեմի կրտսեր քույրը[3]
- Փոփփի Դրեյթոն – Էլիզաբեթ, ջրահարս[4]
- Արմանդո Գուտերեզ – Լոք, կախարդ, որն ստեղծել է ջրահարսին[3]
- Շիռլի Մաքլեյն – Էլոիզա[5]
- Դայան Քերոլ[2]
- Ուիլյամ Ֆորսայթ[2]
- Ջինա Գերշոն[2]
- Մելիսա Քոլազո[3]
Արտադրություն
խմբագրելՖիլմի նկարահանումներն անցկացվել են 2016 թվականին Ջորջիայում (ԱՄՆ)[6]։
Թրեյլերը թողարկվել է 2017 թվականի մարտին և ունեցել ավելի քան 30 մլն դիտում երկու շաբաթում[7]։
2017 թվականի մայիսին պաշտոնապես հայտարարվել է, որ ֆիլմը թողարկվելու է 2017 թվականի ամռանը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Estelle Tang (2017 թ․ մարտի 10). «The 10 Biggest Differences Between the New 'Little Mermaid' and the Original Disney Movie». ELLE (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Pedersen, Erik (2016 թ․ մարտի 29). «'A Little Mermaid' Beckons William Moseley, Three Others». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «The official trailer for The Little Mermaid tells an all new story!» (անգլերեն). SciFi Monkeys. 2017 թ․ մարտի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Linda Ge (2016 թ․ փետրվարի 23). «'Shannara Chronicles' Poppy Drayton Joins 'Little Mermaid'». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ McNary, Dave (2016 թ․ փետրվարի 23). «Shirley MacLaine Starring in 'A Little Mermaid' Movie». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Ge, Linda (2016 թ․ փետրվարի 23). «'Shannara Chronicles' Star Poppy Drayton to Star in Indie 'A Little Mermaid'». TheWrap.
- ↑ Watch the first trailer for the new live-action version of ‘The Little Mermaid’
- ↑ Leslie Gray Streeter (2017 թ․ մայիսի 31). «How did Boca Raton model get role in Netflix's 'The Little Mermaid'?». mypalmbeachpost (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.