Նիկոլաս Ռեյ (անգլ.՝ Nicholas Ray, իրական անուն և ազգանունը՝ Ռեյմոնդ Նիկոլաս Կինցլե, օգոստոսի 7, 1911(1911-08-07)[2][3][4][…], Լա Քրոս, Վիսկոնսին, ԱՄՆ - հունիսի 16, 1979(1979-06-16)[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։

Նիկոլաս Ռեյ
Ծնվել է1911 թվական օգոստոսի 7
ԾննդավայրՎիսկոնսին
Մահացել է1979 թվական հունիսի 16
Մահվան վայրՆյու Յորք
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Lincoln Park High School? և La Crosse Central High School?
ՔաղաքացիությունԱմերիկացի
ԱզգությունԱմերիկացի
Այլ անուն(ներ)Ռեյ Նիկոլաս
Մասնագիտությունսցենարիստ, դերասան, կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Գլորիա Գրեհեմ
Երեխա(ներ)Anthony Ray?[1]
IMDbID ID 0712947

Կենսագրություն խմբագրել

Շինարարի որդի է։ Սովորել է Վիսկոնսինի համալսարանում, սովորել է ճարտարապետություն Ռայտի մոտ։ Դերասանի և ռեժիսորի կերպով հանդես է եկել շարժական թատրոններում։ 1932 թվականին կապված է եղել Նյու Յորքի «Խումբ թատրոն»–ի հետ, որտեղ հանդես է եկել Կազանի բեմադրություններում։ Ավելի ուշ աշխատել է Ջոն Հաուսմենի «Ֆենիքս» թատրոնում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական տեղեկությունների բաժնի կողմից կազմակերպված ռադիո քարոզարշավների հեղինակ և ռեժիսոր։ 1945 թվականին՝ Կազանի «Ծառը աճում է Բրուկլինում» ֆիլմում ռեժիսորի օգնական, ռեժիսոր Բրոդվեյում և հեռուստատեսությունում։ 1948 թվականին բեմադրել է «Գիշերային գողեր» գեղարվեստական ֆիլմը, որը 1949 թվականին անվանափոխվեց «Նրանք ապրում են գիշերը»։ Այդ էմոցիոնալ ֆիլմը՝ երիտասարդ զույգի մասին, որ հետևում էր օրենքներին, բացում է նրա առաջ ֆիլմերի շարան նույն մտքով միացված՝ կյանքի հայացքով։ Նաև նրա ֆիլմերը նման էին գլխավոր հերոսի մենակության մասին, որն արտահայտվում էր մեկ անիմաստ դաժանությամբ, մեկ ավագ սերնդի չափանիշների խախտմամբ, մեկ ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ թուլությամբ, մեկ էլ հաջողության և գործողությունների կործանարար ծարավով։

Հոլիվուդյան միայնակ սցենարիստի մասին պատմությունից հետո՝ «Մի մեկուսի վայրում» (1950 թվական), դուրս են գալիս «Ջոնի Գիտարա» (1954 թվական) և Ռեյի ամենահայտնի ու հաջողակ ֆիլմը՝ «Առանց իդեալի ապստամբը» (1955 թվականին, «Օսկար»–ի նոմինանտ՝ լավագույն սցենար) Ջեյմս ԴԻնի հետ միասին գլխավոր դերում, 1950-ական թվականների երիտասարդության պաշտամունքը դառնալով։ Երկսեռական, թմրանյութ և ալկոհոլ օգտագործող Ռեյը 1960–ական թվականներին ավելի էր հեռվանում Հոլլիվուդից։ Նա շարունակում էր աշխատել, սակայն նրա ֆիմերից և ոչ մեկը ուշադրություն չգրավեց։ Դենիս Հոպպերի շնորհիվ 1971 թվականի սկսեց դասավանդել Բինգեմտոնյան համալսարանի արվեստների և գիտությունների քոլեջում, որտեղ իր ուսանողի հետ միասին նկարահանեց փորձարարական ինքնակենսագրական ֆիլմ՝ «Մենք չենք կարող նորից գնալ տուն»։ 1972 թվականի գարնանը Ռեյին խնդրեցին կոնֆերանսի ժամանակ ցույց տալ ֆիլմի հատվածները․ հանդիսատեսը շոկի մեջ էր տեսնելով թե ինչպես է Ռեյը ուսանողի հետ ծխում մարիխուանա։ Ֆիլմի նախնական ցուցադրությունը ցուցադրվեց Կաննի փառատոնում՝ 1973 թվականին, սակայն Ռեյը դժգոհելով դրանից, շարունակում էր աշխատել ֆիլմի վրա մինչև մահը։ Այդպես, հին ընկերների շնորհիվ, Ռեյը դասավանդել է նաև Լի Ստրասբերգի համալսարանում և նաև Նյու Յորքի համալսարանում, որտեղ նրա ուսանողն էր Ջիմ Ջարմուշը, ում հետ ընկերանալուց հետո Ջիմը դառնում է նրա օգնականը։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1948 - Նրանք ապրում են գիշերը / They Live by Night
  • 1949 - Ծեծեք ցանկացած մարդու դուռ / Knock on Any Door
  • 1949 - Կանացի գաղտնիք / A Woman's Secret
  • 1950 - Մի մեկուսի տեղում / In a Lonely Place
  • 1950 - Ծնվել է վատը / Born to Be Bad
  • 1951 - Թռչող ծովահենները (Տաք թռիչք) / Flying Leathernecks
  • 1952 - Վտանգավոր հողի վրա / On Dangerous Ground
  • 1952 - Մակաո / Macao
  • 1952 - Առողջ մարդիկ / The Lusty Men
  • 1954 - Ջոննի Գիտարա / Johnny Guitar
  • 1955 - Ապաստանում / Run for Cover
  • 1955 - Առանց իդեալի ապստամբը / Rebel without a Cause
  • 1956 - Տաք արյուն / Hot Blood
  • 1956 - Ավելի քան կյանք / Bigger Than Life
  • 1957 - Ջեսս Ջեյմսի իրական պատմությունը / The True Story of Jesse James
  • 1957 - Դառը հաղթանակ / Bitter Victory
  • 1958 - Էվերգլեյդսի քամին / Wind Across the Everglades
  • 1958 - Խնջույնքային աղջիկը / Party Girl
  • 1960 - Անմեղ բնիկները / The Savage Innocents
  • 1961 - Թագավորների թագավոր / King Of Kings
  • 1962 - 55 օր Պեկինում / 55 Days at Peking

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Barson M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118870947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Ռեյ» հոդվածին։