Ջեֆ Փերի

ամերիկացի դերասան

Ջեֆ Փերի (անգլ.՝ Jeff Perry, օգոստոսի 16, 1955(1955-08-16)[1][2], Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ինչպես նաև թատերական ռեժիսոր և պրոդյուսեր։ «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիր[3]։

Ջեֆ Փերի
անգլ.՝ Jeff Perry
Ծնվել էօգոստոսի 16, 1955(1955-08-16)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրՀայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԻլինոյս նահանգի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Լորի Մեթքալֆ
Երեխա(ներ)Zoe Perry?

Կյանք և կարիերա խմբագրել

Ջեֆ Փերին ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Հայլենդ Պարկ քաղաքում։ 1978 թվականին արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Իլինոյս նահանգի համալսարանը։ Երիտասարդ տարիքում առաջնաելույթ է կատարել «Հեղինակի որոնման վեց կերպարներ» տեղական բեմադրությունում։ 1974 թվականին դարձել է Չիկագոյի Steppenwolf Theatre Company թատերական ընկերության համահիմնադիրը, որը 1985 թվականին նշանավորվել է «Թոնի» մրցանակով, ինչպես նաև նրանում աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր[4]։ Մինչ Լոս Անջելես տեղափոխվելը ութսունական թվականների վերջին աշխատել է Չիկագոյի թատերական բեմում, որտեղ վերջնական հաշվով խաղացել է ավելի քան վաթսուն դեր հեռուստատեսությունում և կինոյում։

Փերին իր կարիերայի ընթացքում հայտնվել է հիսուն հեռուստաշոուներում՝ «C.S.I. Հանցագործության վայր», «Եզր», «Փախուստ բանտից», «Կորուսյալները», «Արևմտյան թև», «Շտապ օգնություն», «Իմ այսպես կոչված կյանքը», «Լոս Անջելեսի օրենքը» և «Կոլոմբո»[5]։ Նա, հավանաբար, առավել հայտնի է «Դետեկտիվ Նեշ Բրիջես» հեռուստասերիալում խաղացած տեսուչ Հարվի Լիք կանոնավոր դերով, որտեղ Փերին նկարահանվել է 1996-2001 թվականներին[5]։ 2007-2008 թվականներին հանդես է եկել «Օգոստոս։ Օսեյջ կոմսություն» բրոդվեյական բեմադրությունում[3]։

2006-2011 թվականներին Փերին «Գրեյի անատոմիա» սերիալում խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Շոնդա Ռայմսի հոր՝ Թեթչեր Գրեյի դերը[5]։ Դրանից հետո Շոնդա Ռայմսը Փերիին հրավիրել է իր քաղաքական «Սկանդալ» սերիալում նկարահանվելու[6], որտեղ դերասանը խաղացել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Սայրուս Բինայի դերը, որը եղել է հանրապետական և միևնույն ժամանակ համասեռամոլ[7]։ Փերին քննադատներից ստացել է լավ գնահատականներ շոուում խաղացած իր դերի համար[8]։

1983-1992 թվականներին Ջեֆ Փերին ամուսնացած է եղել Լորի Մեթկալֆի հետ և ամուսնությունից ունեցել է դուստր։ Այժմ ամուսնացած է «Գրեյի անատոմիա» սերիալի քասթինգի և հիսուն այլ ծրագրերի ու ֆիլմերի տնօրեն Լինդա Լոուի հետ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 «Jeff Perry». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  4. «Jeff Perry: Biography». American Theatre Wing. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Jeff Perry: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  6. Robyn Ross (1 марта 2011). «Grey's Anatomy's Jeff Perry Joins Shonda Rhimes Pilot». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  7. Louis Peitzman (8 февраля 2013). «7 Characters That Make "Scandal" Great». BuzzFeed. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  8. «Performer of the Week: Jeff Perry». TV Line. 9 февраля 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Փերի» հոդվածին։