Ջեֆերսոն Լերմա (իսպ.՝ Jefferson Lerma, հոկտեմբերի 25, 1994(1994-10-25)[1][2][3], El Cerrito, Valle del Cauca, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Ջեֆերսոն Լերմա
Jefferson Lerma
Լերման Բորնմութի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jefferson Andrés Lerma Solís
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1994(1994-10-25)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր El Cerrito, Valle del Cauca, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա
Հասակ 179 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Կոլումբիա Ատլետիկո Ուիլա 84 (6)
2015-2016   Իսպանիա Լևանտե 33 (1)
2016-2018 Իսպանիա Լևանտե 56 (2)
2018-ներկա Անգլիա Բորնմութ 45 (2)
Ազգային հավաքական
2016 Կոլումբիա Կոլումբիա Օլիմպ 5 (0)
2017-ներկա Կոլումբիա Կոլումբիա 19 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ատլետիկո Ուիլա խմբագրել

Լերման Ատլետիկո Ուիլայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մարտի 14-ին՝ Կոլումբիայի գավաթի Ֆորտալեսա Սիպակիրայի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Կոլումբիայի առաջնությունում անցկացրեց մարտի 30-ին՝ Միլյոնարիոսի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի փետրվարի 7-ին՝ Ֆորտալեսա Սիպակիրայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[7]։ Լերմայի առաջին գոլը դարձավ 1000-րդը Ատլետիկոյի պատմության մեջ։ Ակումբի առաջին թիմի կազմում կոլումբիացին անցկացրեց 93 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

Լևանտե խմբագրել

2015 թվականի օգոստոսի 13-ին Լերման 1 տարվա վարձավճարով միացավ Լևանտեին[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 30-ին՝ փոխարինման մտնելով Լաս Պալմասի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Լևանտեի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[11]։ 2016 թվականի մարտի 20-ին՝ Լևանտեի կազմում 25 հանդիպում անցկացնելուց հետո Լերման 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[12]։

2015-16 մրցաշրջանում Լա Լիգայից դուրս մնալուց հետո[13], 2016-17 մրցաշրջանում Լևանտեն Լերմայի հետ հաղթեց Սեգունդան[14]՝ վերադառնալով Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն[15]։ 2017-18 մրցաշրջանում Լերման անցկացրեց 26 հանդիպում[16]՝ ստանալով 16 դեղին քարտ՝ ամենաշատը Լա Լիգայում[17]։

Բորնմութ խմբագրել

2018 թվականի օգոստոսի 7-ին Լերման 5 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[20][21]՝ դարձնելով Բորնմութի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[22][23]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[24]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Լերման անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չելսիի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը Բորնմութիկազմում կոլումբիացին խփեց նոյեմբերի 10-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[27][28]։ 2019 թվականի մայիսի 12-ին նա գոլ խփեց Քրիսթալ Փելասի դեմ խաղում, սակայն Բորնմութը պարտվեց 5-3 հաշվով[29][30]։ Իր առաջին մրցաշրջանում Լերման անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[31]։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականին Լերման Կոլումբիայի կազմում մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[32][33]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում, իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Բրազիլիային[34][35]։

Իր դեբյուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում Լերման նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում[36]։ Առաջին հանդիպումը ազգային հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 14-ին՝ Չինաստանի դեմ խաղում[37]։ 2018 թվականի մայիսին Լերման ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[38][39]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[40], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[41][42]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[43][44]։

2019 թվականի հունիսին Սանչեսը Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[45][46][47]՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[48][49]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[50][51]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Ուիլա 2013 Պրիմերա A 24 0 2 0 26 0
2014 37 4 7 1 44 5
2015 23 2 0 0 23 2
Ընդհանուր 84 6 9 1 0 0 0 0 93 7
Լևանտե 2015–16 Լա Լիգա 33 1 1 0 34 1
2016–17 Սեգունդա Դիվիզիոն 30 2 1 0 31 2
2017–18 Լա Լիգա 26 0 2 0 28 0
Ընդհանուր 89 3 4 0 0 0 0 0 93 3
Բորնմութ 2018–19 Պրեմիեր Լիգա 30 2 0 0 2 0 32 2
2019–20 15 0 0 0 0 0 15 0
Ընդհանուր 45 2 0 0 0 0 2 0 47 2
Կարիերայի ընդհանուր 218 11 13 1 0 0 2 0 233 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[53]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 7 0
2019 10 0
Ընդհանուր 19 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Լևանտե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Colombia - J. Lerma - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Fortaleza CEIF vs. Atlético Huila - 13 March 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «CD Atlético Huila - Millonarios FC, Mar 30, 2013 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «CD Atlético Huila - Fortaleza CEIF, Feb 7, 2014 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Levante UD :: Jefferson Lerma, nuevo jugador del Levante». 2015 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «UD Las Palmas - Levante UD, Aug 30, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «FC Barcelona - Levante UD, Sep 20, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «RCD Espanyol Barcelona - Levante UD, Dec 7, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  12. Levante-EMV. «Lerma suma 25 partidos y será 'granota' hasta 2020». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «La Liga 2015-16». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Spanish Segunda División Table». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  15. 15,0 15,1 España, Madrid,. «Levante return to LaLiga Santander». Liga de Fútbol Profesional (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. «Jefferson Lerma | Football Stats | Levante | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  17. «LaLiga - Disciplinary records» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «Lerma signs in club record deal». AFCB (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «Bournemouth smash transfer record to sign Jefferson Lerma for £25m». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  20. «Jefferson Lerma: Bournemouth sign Levante midfielder for record £25m fee». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  21. «Bournemouth sign Jefferson Lerma for £25m from Levante». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «Bournemouth sign Lerma in club-record deal». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «Bournemouth sign Jefferson Lerma from Levante in club record £25m deal». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  24. «AFC Bournemouth - Milton Keynes Dons, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  25. «Chelsea FC - AFC Bournemouth, Sep 1, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  26. «Chelsea beat Bournemouth 2-0 to extend 100% start in Premier League». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  27. «Newcastle United - AFC Bournemouth, Nov 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  28. «Newcastle 2-1 Bournemouth». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  29. «Crystal Palace - AFC Bournemouth, May 12, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  30. «Crystal Palace 5-3 Bournemouth». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  31. «Jefferson Lerma | Football Stats | Bournemouth | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  32. FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  33. «2016 Olympics men's football full squad lists». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  34. «Brazil Olympic Team - Colombia Olympic Team, Aug 14, 2016 - Olympic Games - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  35. FIFA.com (2016 թ․ օգոստոսի 13). «Brazil's quest for gold continues with Colombia win». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  36. «South Korea - Colombia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  37. «China - Colombia, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  38. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  39. «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  40. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Jefferson LERMA - Jefferson Lerma - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  41. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  42. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  43. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  44. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  45. «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  46. «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  47. Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  48. Veitch, Adam (2019 թ․ հունիսի 29). «Colombia out of Copa America after losing to Chile on penalties». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  49. «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  50. «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  51. «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «Jefferson Lerma». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  53. Strack-Zimmermann, Benjamin. «Jefferson Lerma». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆերսոն Լերմա» հոդվածին։