Ջեք Հիգինս (անգլ.՝ Jack Higgins, հուլիսի 27, 1929(1929-07-27)[2][3][4][…], Նյուքասլ ափոն Թայն, Միացյալ Թագավորություն[5][1] - ապրիլի 9, 2022(2022-04-09)[6][1], Ջերսի[7]), բրիտանացի վիպասան Հենրի Փաթերսոնի կեղծանունը։ Նա թրիլերների և լրտեսական վեպերի ամենավաճառվող հեղինակներից մեկն է։ Նրա լավագույն աշխատանքներից է ավելի քան 50 միլիոն օրինակով վաճառված «Արծիվը վայրէջք է կատարել» վեպը (1975), որի մոտիվներով նկարահանվել է նույնանուն կինոնկարը։ Նշանակալից են նաև «A Prayer for the Dying» (1987), «The Eagle Has Flown» (1991), «Thunder Point» (1993), «Angel of Death» (1995), «Flight of Eagles» (1998) և «Day of Reckoning» (2000) վեպերը։ Նրա 84 վեպերը թարգմանվել են 55 լեզուներով, վաճառվել է ավելի քան 150 միլիոն օրինակ։

Ջեք Հիգինս
անգլ.՝ Henry Patterson
Ծննդյան անունանգլ.՝ Henry Patterson[1]
Ծնվել էհուլիսի 27, 1929(1929-07-27)[2][3][4][…]
ԾննդավայրՆյուքասլ ափոն Թայն, Միացյալ Թագավորություն[5][1]
Վախճանվել էապրիլի 9, 2022(2022-04-09)[6][1] (92 տարեկան)
Վախճանի վայրՋերսի[7]
Գրական անունHarry Patterson, Jack Higgins[1] և James Graham[1]
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ, հեղինակ և դպրոցի ուսուցիչ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1] և Roundhay School?[1]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[8]
Ուշագրավ աշխատանքներThe Eagle Has Landed?[1]
ԱշխատավայրԼիդսի քաղաքային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Հենրի Փաթերսոնը ծնվել է 1929 թվականի հուլիսի 27-ին, Անգլիայի Նյուքասլ-ափոն-Թայն քաղաքում։ Նրա ծնվելուց անմիջապես հետո հայրը լքել է ընտանիքը։ Իռլանդուհի մայրը երեխայի հետ վերադարձել է հայրենի Բելֆաստ՝ Հյուսիսային Իռլանդիա՝ իր մայրիկի և պապի մոտ՝ Շաքիլ֊րոուդ։ Պատերսոնը մեծացել է Բելֆաստում՝ քաղաքական և կրոնական բռնությունների մթնոլորտում։ Նա կարդալ է սովորել երեք տարեկան հասակում, երբ անկողնային վիճակում գտնվող պապը խնդրել է իր համար կարդալ «Christian Herald» գիրքը։ Գիշերները նա դուրս է նայել պատուհանից և կարդացել փողոցային լամպերի լույսի տակ։

  «Օլիվեր Թվիսթը» կարդացել եմ վեց տարեկանում։ Ոչ թե այն պատճառով, որ դա դասական գրականություն էր, այլ որովհետև դա էի կարողացել ձեռք բերել։ Ես գրեթե ոչինչ չեմ հասկացել այդ գրքից, տարիներ շարունակ «rogue» բառը «rogger» եմ արտասանել, բայց դա ինձ չի հուզել, ես պարզապես սիրել եմ կարդալ։  

Մոր՝ երկրորդ անգամ ամուսնանալուց հետո ընտանիքը տեղափոխվել է Լիդս, որտեղ Փաթերսոնը հաճախել է տեղական Ռաունդհեյ (Roundhay) ավագ դպրոցը։ Նա անտարբեր ուսանող է եղել և դպրոցն ավարտել է մի քանի ձևական գնահատականներով։ 1950 թվականի սկզբին համալրել է բանակայինների շարքերը՝ երկու տարի ծառայելով պալատական «Blues and Royals» հեծյալ գնդում՝ Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության սահմանին կից Արևելյան Յորքշիրում[9]։ Ծառայության ընթացքում նա գերազանց հրաձիգ և հետախույզ է եղել։

Բանակից հետո վերադարձել է Լոնդոն, որտեղ Լոնդոնի սոցիոլոգիայի և քաղաքագիտության դպրոցում ուսանել է սոցիոլոգիա։ Գիշերները վարորդ և բանվոր է աշխատել։ Դպրոցը նա ընտրել է նրա «նոնկոնֆորմիզմի պատմության» համար։ Երեք տարի սովորելուց հետո ստացել է սոցիոլոգիայի երրորդ կարգի աստիճան։ Ուսուցչի որակավորում ստանալուց հետո նա աշխատել է «Allerton Grange Secondary School Leeds»-ում՝ որպես սոցիալական հոգեբանության և քրեագիտության ուսուցիչ։ Հումանիտար հետազոտություններ է դասավանդել Լիդսի քաղաքային համալսարանում, այնուհետև մշակույթ՝ Ջեյմս Գրեհամի քոլեջում, որը 1976 թվականին Լիդս քաղաքային համալսարանի մաս է դարձել։

Ստեղծագործություն խմբագրել

1959 թվականին Փաթերսոնը սկսել է վեպեր գրել։ Նա թողել է ուսուցչի աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել ստեղծագործական գործունեությանը։

Փաթերսոնը գրել է իր անվան, ինչպես նաև Ջեյմս Գրեհեմ, Մարտին Ֆալոն և Հյու Մարլոու կեղծանունների ներքո։ Նրա վաղ շրջանի գործերը գրված են թրիլեր ժանրում, որոնք սովորաբար ունենում են կոփված, ցինիկ հերոսներ, անհոգի չարագործներ և գործողությունների վտանգավոր վայրեր։ 1959-1974 թվականների ընթացքում Փաթերսոնը հրատարակել է երեսունհինգ նման վեպ (սովորաբար տարեկան 3-4 վեպ)՝ զարգացնելով իր հմտությունը։ Նրա վաղ գործերից «East of Desolation»-ը (1968), «A Game for Heroes»-ը (1970) և «The Savage Day»֊ը (1972) առանձնանում են ոչ ստանդարտ պատմություններով և վառ նկարագրված տեղանքներով։

1960-ական թվականների վերջին Փաթերսոնը սկսել է օգտագործել Հիգինս կեղծանունը։ 1970-ական թվականների սկզբին նրա որոշ վեպեր դարձել են բեսթսելլերներ[10]։ 1975 թվականին հրատարակել է իր վեցերորդ վեպը՝ «Արծիվը վայրէջք է կատարել», որը նրան մեծ ճանաչում է բերել։ Այս ստեղծագործությունը նշանակալից քայլ է դարձել նրա գործունեության մեջ։ Սյուժեն (Անգլիայի մի խումբ գերմանական հրամանատարների կողմից Չերչիլին առևանգելու փորձը) նման է բրիտանական պատերազմի «Went the Day Well?» ֆիլմի սյուժեին, որի ռեժիսորը Անդրե Կավալկալտին է (ֆիլմը հիմնված է 1942 թվականին Գրեհեմ Գրինեի «The Lieutenant Died Last» պատմության վրա)։ Վեպի գլխավոր հերոսը իռլանդացի հրաձիգ, բանաստեղծ և փիլիսոփա Լիամ Դևլինն է։ Փաթերսոնը «Արծիվը վայրէջք է կատարել» վեպը լրացրել է մի շարք թրիլերներով. Դևլինը դրանցից մի քանիսի հերոսն է եղել։

Փաթերսոնի ստեղծագործության երրորդ ալիքը սկսվել է 1992 թվականին՝ «Փոթորիկի էպիկենտրոն» վեպի հրատարակմամբ, որտեղ նկարագրված է վարչապետ Ջոն Մեյջորին սպանելու մտացածին փորձը՝ իռլանդացի երիտասարդ Շոն Դիլոնի կողմից, որը մի իրաքցի միլիարդատիրոջ վարձու աշխատողն է եղել։ Դիլոնը հաջորդ վիպաշարում դարձել է կենտրոնական կերպար։ Ըստ ամենայնի՝ նա Փաթերսոնի նախորդ հերոսների սինթեզն է եղել. Շավասից վերցրել է լեզվական հմտությունները, Նիք Միլլերից՝ մարտարվեստի և ջազ նվագելու տաղանդը, Սիմոն Վոգանից՝ իռլանդական արմատները, հրազենին դյուրությամբ տիրապետելու ունակությունը և ցինիզմը, որը բխել է այն մտքից, որ արդարադատության հաղթնակը տեղի չի ունենում քաղաքակիրթ իրավական համակարգի պատճառով։

Անձնական կյանք խմբագրել

Փաթերսոնը իր ապագա կնոջը՝ Էմի Հևեթին հանդիպել է Լոնդոնի սոցիոլոգիայի և քաղաքագիտության դպրոցում սովորելու ժամանակ։ Նրանք ամուսնացել են 1958 թվականին՝ նրա «Մեծագույն հարսանեկան նվերը, որը մենք ստացել ենք» առաջին վեպի համար 210 դոլար կանխավճար ստանալուց անմիջապես հետո։ Ունեցել են չորս երեխա՝ Սառան (ծնված՝ 1960 թվականին), Ռուֆը (ծնված՝ 1962 թվականին), Շոնը (ծնված՝ 1965 թվականին) և Հաննան (ծնված՝ 1974 թվականին)։ Սառան նույնպես գրող է եղել. հեղինակել է «Հեռավոր ամառ» (1976) վեպը։ Փատերսոնը բնակվում է Ջերսի կղզու վրա՝ Լա Մանշ նեղուցի մոտ, երկրորդ կնոջ՝ Դենիզայի հետ։

Մատենագիտություն խմբագրել

Տարի Վերնագիր Հեղինակ Կերպար Հրատարակիչ Ծանոթագրություններ
1959 Sad Wind from the Sea Հարրի Փաթերսոն Mark Hagen John Long
1960 Cry of the Hunter Հարրի Փաթերսոն Martin Fallon John Long
1961 The Thousand Faces of Night Հարրի Փաթերսոն Hugh Marlow John Long
1962 Comes the Dark Stranger Հարրի Փաթերսոն Martin Shane John Long
1962 Hell Is Too Crowded Հարրի Փաթերսոն Matthew Brady John Long
1962 The Testament of Caspar Schultz Martin Fallon Paul Chavasse Abelard-Schuman The Bormann Testament
1963 The Dark Side of the Island Հարրի Փաթերսոն Hugh Lomax Fawcett
1963 Pay the Devil Հարրի Փաթերսոն Clay Fitzgerald Barrie & Rockliffe
1963 Seven Pillars to Hell Hugh Marlowe Gavin Kane Abelard-Schuman Sheba
1963 Year of the Tiger Martin Fallon Paul Chavasse Abelard-Schuman
1964 Passage by Night Hugh Marlowe Harry Manning Abelard-Schuman
1964 A Phoenix in the Blood Հարրի Փաթերսոն Jay Williams
1964 Thunder at Noon Հարրի Փաթերսոն John Dillinger переписано в 1983 под назв. Dillinger
1964 Wrath of the Lion Հարրի Փաթերսոն
1965 The Graveyard Shift Հարրի Փաթերսոն Nick Miller
1965 The Keys of Hell Martin Fallon Paul Chavasse
1966 A Candle for the Dead Hugh Marlowe Sean Rogan The Violent Enemy
1966 The Iron Tiger Ջեք Հիգինս Jack Drummond
1966 Midnight Never Comes Martin Fallon Paul Chavasse
1966 The Violent Enemy Hugh Marlowe Sean Rogan A Candle for the Dead
1967 Brought in Dead Harry Patterson Nick Miller
1967 Dark Side of the Street Martin Fallon Harry Youngblood
1968 East of Desolation Ջեք Հիգինս Joe Martin Berkley
1968 Hell Is Always Today Հարրի Փաթերսոն Nick Miller
1969 A Fine Night for Dying Martin Fallon Paul Chavasse
1969 In the Hour Before Midnight Ջեք Հիգինս Owen Morgan The Sicilian Heritage
1969 The Sicilian Heritage Ջեք Հիգինս Jack Savage In the Hour Before Midnight
1970 A Game for Heroes Ջեյմս Գրեհեմ Sam Hannah
1970 Night Judgement at Sinos Ջեք Հիգինս Ellis Jackson
1971 The Last Place God Made Ջեք Հիգինս Emmet Kogh
1971 Toll for the Brave Ջեք Հիգինս Jack Nelson
1971 The Wrath of God Ջեյմս Գրեհեմ Emmet Kogh
1972 The Khufra Run Ջեյմս Գրեհեմ Jack Nelson
1972 The Savage Day Ջեք Հիգինս Holt
1973 A Prayer for the Dying Ջեք Հիգինս Martin Fallon Holt
1974 The Run to Morning Martin Fallon Oliver Grant Bloody Passage
1975 The Eagle Has Landed Ջեք Հիգինս Liam Devlin Holt
1976 Storm Warning Ջեք Հիգինս Holt
1977 The Valhalla Exchange Ջեք Հիգինս Hamilton Canning
1978 Day of Judgement Martin Fallon Simon Vaughan Holt
1979 The Judas Gate Ջեք Հիգինս Walter Schellenberg
1979 To Catch a King Հարրի Փաթերսոն Walter Schellenberg
1980 Solo Ջեք Հիգինս Asa Morgan Stein and Day The Cretan Lover
1981 Luciano's Luck Ջեք Հիգինս Harry Carter Stein and Day
1982 Touch the Devil Jack Higgins Liam Devlin Stein and Day
1983 Dillinger Ջեք Հիգինս John Dillinger Thunder at Noon revised and reissued
1983 Exocet Ջեք Հիգինս Charles Ferguson Stein and Day
1985 Confessional Ջեք Հիգինս Liam Devlin Stein and Day
1986 Night of the Fox (novel) Jack Higgins Harry Martineau Simon & Schuster
1989 Memoirs of a Dance Hall Romeo Ջեք Հիգինս Simon & Schuster
1989 A Season in Hell Ջեք Հիգինս Tonny Villiers Simon & Schuster
1990 Ցուրտ նավահանգիստ Ջեք Հիգինս Դուգալ Մոնրո Simon & Schuster
1990 Արծիվը թռավ Ջեք Հիգինս Liam Devlin Simon & Schuster
1992 Փոթորկի էպիկենտրոնը Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam Midnight Man
1993 Thunder Point Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
1994 On Dangerous Ground Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
1994 Sheba Ջեք Հիգինս Gavin Kane Berkley
1995 Angel of Death Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
1995 The Morgan Score Ջեք Հիգինս Asa Morgan
1996 Drink with the Devil Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
1996 Year of the Tiger 1996 Ջեք Հիգինս Paul Chavasse Berkley
1997 The President's Daughter Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
1998 Flight of Eagles Ջեք Հիգինս Հարրի Կալսո Putnam
1999 The White House Connection Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2000 Day of Reckoning Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2001 Edge of Danger Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2002 The Keys of Hell Ջեք Հիգինս HarperCollins
2002 Midnight Runner Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2003 Bad Company Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2004 Dark Justice Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2005 Without Mercy Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2006 The Bormann Testament Ջեք Հիգինս
2006 Sure Fire Ջեք Հիգինս Putnam With Justin Richards
2007 The Killing Ground Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2007 Rough Justice Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2008 Death Run Ջեք Հիգինս Putnam With Justin Richards
2009 A Darker Place Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2009 First Strike Ջեք Հիգինս Putnam With Justin Richards
2009 Sharp Shot Ջեք Հիգինս Putnam With Justin Richards
2009 The Wolf at the Door Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2010 The Judas Gate Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2012 A Devil is Waiting Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2014 The Death Trade Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam
2015 Rain on the Dead Ջեք Հիգինս Շոն Դիլլոն Putnam

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Կեղծանուն Ռեժիսոր Դերերում Ծանոթագրություններ
1967 The Violent Enemy Հյու Մառլոու Don Sharp Թոմ Բելլ A Candle for the Dead վեպի մոտիվներով
1972 The Wrath of God Ջեյմս Գրեհեմ Ralph Nelson Ռոբերտ Միտչեմ
1976 Արծիվը վայրէջք կատարեց Ջեք Հիգինս John Sturges Դոնալդ Սազերլենդ
1984 To Catch a King Հարրի Փաթերսոն Clive Donner Ռոբերտ Վագներ հեռուստաֆիլմ
1987 Հրաժեշտի աղոթքը Ջեք Հիգինս Mike Hodges Միքի Ռուրկ
1989 Confessional Ջեք Հիգինս Քիթ Քերադայն հեռուսռասերիալ, 4 սերիաներ
1990 Night of the Fox Ջեք Հիգինս Charles Jarrott Ջորջ Փեպարդ հեռուստաֆիլմ
1996 On Dangerous Ground Ջեք Հիգինս Lawrence Gordon Clark Ռոբ Լոու հեռուստաֆիլմ
1996 Windsor Protocol Ջեք Հիգինս George Mihalka Կեյլ Մակլահլեն հեռուստաֆիլմ
1997 Midnight Man Ջեք Հիգինս Lawrence Gordon Clark Ռոբ Լոու հեռուստաֆիլմ՝ «Eye of the Storm» վեպի մոտիվներով
1998 Thunder Point Ջեք Հիգինս George Mihalka Կեյլ Մակլահլեն հեռուստաֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Jack Higgins, author who shot to worldwide fame with his novel The Eagle Has Landed – obituary / C. EvansLondon, Thailand: 2022. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 https://www.bbc.co.uk/news/entertainment-arts-61054455
  6. 6,0 6,1 6,2 Author Jack Higgins dies aged 92
  7. 7,0 7,1 7,2 https://www.belfasttelegraph.co.uk/news/uk/best-selling-thriller-writer-jack-higgins-dies-aged-92-41537761.html
  8. Deutsche Nationalbibliothek Record #118819925 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  10. «Harpercollins.ca». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել