Ջեք Դեմփսի
Ուիլյամ Հարիսոն Դեմփսի (անգլ.՝ William Harrison Dempsey, հունիսի 24, 1895[1][2][2][…], Manassa, Քոնայհոս շրջան, Կոլորադո, ԱՄՆ - մայիսի 31, 1983[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջեք Դեմփսի (Jack Dempsey), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կինոդերասան, գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայտնի է նաև Քիդ Բլեքի (անգլ.՝ Kid Blackie) և Մանասա Մաուլեր (անգլ.՝ Manassa Mauler) մականուններով։ Աչքի է ընկել հարձակողական ոճով, գերագրեսիվն նույնիսկ ամերիկյան չափանիշներով։ Մայք Թայսոնը, նայելով Դեմպսիի մարտերը, շատ հաճախ փորձել է գործնականում կրկնօրինակել Դեմպսիի ամենահայտնի թագային ոճաձևերը և դրանք հարմարեցնել իր ոճին[3]։
Ջեք Դեմփսի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ, դերասան, կինոդերասան և սպա |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 24, 1895[1][2][2][…] |
Ծննդավայր՝ | Manassa, Քոնայհոս շրջան, Կոլորադո, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 31, 1983[1][2][2][…] (87 տարեկան) |
Մահվան վայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հասակ՝ | 185 սանտիմետր |
Քաշ՝ | 87 կիլոգրամ |
Կենսագրություն
խմբագրելՈւիլյամ Հարիսոն Դեմպսին ծնվել է 1895 թվականի հունիսի 24-ին Կոլորադո նահանգում[4][5]։ Նա ունեցել է իռլանդա-հնդկական ծագում[6][7][8]։ Եկեղեցական ուսմունքի համաձայն, Ծնողների՝ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի դիմելուց հետո[9] համաձայն եկեղեցու վարդապետության Դեմփսին «պատասխանատվության տարիքում» ( 8 տարեկանում) մկրտվել է եկեղեցում[10]։ Քանի որ հայրը դժվարացել է աշխատանք գտնել, ընտանիքը հաճախ է ճանապարհորդել, իսկ Դեմփսին 16 տարեկանում թողել է դպրոցը և հեռացել տնից։ Գումարի բացակայության պատճառով հաճախ է թաքնվել գնացքների տակ և քնել հոբոյի ճամբարներում[11]։
Մինչև 19 տարեկանը որպես օժանդակ աշխատող աշխատել է հանքերում։ 1914 թվականին, երբ նրան առաջարկել են փոքր գումարի դիմաց ռինգ դուրս գալ, նա իր համար ընտրել է Քիդ Բլեքի (անգլ.՝ Kid Blackie) կեղծանունը։ Շուտով նա փոխել է իր կեղծանունը և ստացել Ջեք Դեմփսի անունը։
1916 թվականին Ջեքը եղել է Յուտա նահանգի համար մեկ բռնցքամարտիկը։ Եվս երկու տարի է նրան պետք եղել չեմպիոնական մարտին պատրաստվելու համար։ 1918 թվականի առաջին կեսին Ջեքը հաջորդաբար հաղթել է Բիլի Բրենանին, Գոմեր Սմիթին, Ջո Ֆլինին և Կառլ Մորիսին։ Նա հաղթել է բոլոր մարտերում և դարձել աշխարհի չեմպիոնի հիմնական հավակնորդներից մեկը։ Վերջնական 1918 թվականին նա հաղթել է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք էին Ֆրեդ Ֆուլտոնը, Բարնի Լեբրովիցը, Էդ Սմիթը և կրկին Կառլ Մորիսը։ Այդ ժամանակ աշխարհի չեմպիոն է եղել Ջես Ուիլարդը, որը ունեցել է ազդեցիկ չափեր (հասակ՝ 198,5 սմ, ձեռքերի բացվածք՝ 211 սմ)։ Չեմպիոնական մարտը Ուիլարդի և Դեմփսիի միջև կայացել է 1919 թվականի հուլիսի 4-ին Տոլեդո քաղաքում (Օհայո նահանգ)։ Երբ բռնցքամարտիկները ռինգ են դուրս եկել, ջերմաստիճանը եղել է 43 °C [12]: Չնայած մարտից առաջ խաղադրույքները եղել են 6/5՝ Ուիլարդի օգտին, բայց մարտը արագ է ավարտվել։ 4-րդ ռաունդում չեմպիոնը հրաժարվել է շարունակել մարտը։ Դիտելով Դեմպսիի և Ուիլարդի միջև մարտը Մայք Թայսոնը գրել է.
Ես սիրում եմ վերանայել այդ մարտը։ Դեմփսին շատ դաժան մարդ է։ Նա պայքարում է մի մարդու նման, որը ոչինչ չի կերել վերջին հինգ օրերի ընթացքում։ Կատաղի և վայրի[13]։ |
7 և ավելի տարիների ընթացքում Ջեք Դեմփսին անվերապահորեն իշխել է պրոֆեսիոնալ ռինգում։ Այդ արդյունքը խախտվել է այն ժամանակ, երբ նա պարտություն է կրել Ջին Տանիից։ Մեկ տարի անց տեղի ունեցած մատչ-ռևանշում նույնպես հաղթել է Տանին։ Դրանից հետո Դեմփսին հեռացել է ռինգից՝ հիմանականում ներկայանալով ցուցադրական մարտերում (մինչև 1932 թվականը)։ Բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի ռինգ է դուրս եկել որպես բռնցքամարտի և ըմբշամարտի մրցադատավոր։ Սպորտից հեռանալուց հետո զբաղվել է բիզնեսով, դարձել Նյու Յորքի նորաձև ռեստորաններից մեկի սեփականատերը, որտեղ Սուրբ ծննդյան տոնի առթիվ բռնցքամարտի վետերանների համար կազմակերպել է բարեգործական երեկոներ։
1942-ից մինչև 1952 թվականները ծառայել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբում[14]։
1942 թվականինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Դեմփսին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և ընդգրկվել Նյու Յորքի նահանգի պահեստային ուժերում։ Սակայն շուտով միացել է ԱՄՆ-ի առափնյա պահակախմբին։ Ծառայության անցնելու համար 1942 թվականի հունիսին ժամանել է Բրուքլինում գտնվող առափնյա պահպանության մարզական կենտրոն։ Այստեղ նշանակվել է ֆիզիկական պատրաստության տնօրեն։ Դեմփսին անձամբ մասնակցել է բռնցքամարտի խաղերին, այցելել է ճամբարներ և հիվանդանոցներ։ 1942 թվականի դեկտեմբերին բարձրացվել է նրա կոչումը և դարձել լեյտենանտ կոմանդեր, իսկ 1944 թվականի մարտին՝ կոմանդեր։ 1944 թվականին նշանակվել է USS Wakefield տրանսպորտային նավի անձնակազմի անդամ։ Մի որոշ ժամանակ ծառայել է տարբեր վայրերում՝ ամենուրեք իր թիմին սպարինգի տեխնիկա սովորեցնելով։ 1945 թվականի սեպտեմբերին Դեմփսին հեռացվել է կանոնավոր ծառայությունից, իսկ 1952 թվականին պատվով թոշակի է անցել[15][16]։
1954 թվականին Ջեք Դեմփսիի անունը գրվել է ԱՄՆ բռնցքամարտիկների փառքի սրահում, իսկ 1954 թվականին Բռնցքամարտիկների փառքի միջազգային սրահում։
Մահացել է 1983 թվականին՝ 87 տարեկանում։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է համր կինոյի հայտնի դերասանուհի Էսթել Թեյլորի հետ։ Սակայն նրանք 1930 թվականին ամուսնալուծվել են։
Զինվորական պարգևներ
խմբագրելՋեկ Դեփսիի զինվորական պարգևները[14]
- - Մարտական գործողություններիր մասնակցի մարտական ժապավեն (ԱՄՆ-ի ռազմածովային ուժեր),
- - Մեդալ՝ «Ամերկյան կամպանիայի համար»,
- - Մեդալ՝ «Եվրոպական-աֆրիկյան-մերձավորարևելյան կամպանիայի համար»,
- - Մեդալ «Ասիական-խաղաղօվկիանոսյան կամպանիայի համար»,
- - Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի մեդալ (ԱՄՆ),
- - Ազգային պաշտպանության մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ Tyson & His Hero Jack Dempsey — Comparison Highlights by David Christian.
- ↑ According to a January 11, 1955 Sports Illustrated article
- ↑ Gustkey, Earl (1995 թ․ հունիսի 25). «This Champion Was a Real Bum : Jack Dempsey, the Man Who Inspired Boxing's First Million-Dollar Gate, Was Born 100 Years Ago». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
- ↑ Cavanaugh, Jack Tunney: Boxing's Brainiest Champ and His Upset of the Great Jack Dempsey. — New York London: Ballantine Books, Turnaround distributor, 2007. — ISBN 0812967836 0-8129-6783-6 ; 9780812967838.
- ↑ «Dempsey's rise like flash of meteor; New champion battled his way to pugilistic fame in period of three years. Willard his antithesis giant Kansan disliked fighting and has only one great victory to his credit. Dempsey a powerful hitter. Willard's age camouflaged». The New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Marcus, Norman (2012 թ․ մարտի 1). «Dempsey–Tunney 1927: The Long Count…». boxing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Kahn, Roger A Flame of Pure Fire: Jack Dempsey and the Roaring '20s. — San Diego: Mariner Books, Harcourt, Inc[en], 1999. — С. 175. — ISBN 0156014149
- ↑ Topical Guide; Accountability, Age of. lds.org — Church of Jesus Christ of Latter Day Saints
- ↑ Moore, Jack B. (1992). «The champ fights back» (PDF). South Florida History Magazine. No. 2. էջեր 4–7, 25–6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին – via HistoryMiami.
- ↑ «Jack Dempsey KOs Jess Willard This Day July 4, 1919» (անգլերեն). Boxing Hall of Fame, Inc. 2016 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Mike Tyson Presents The Heavyweights.
- ↑ 14,0 14,1 «Dempsey, William Harrison, CDR». Together We Served. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Jack Dempsey». Encyclopædia Britannica, Encyclopædia Britannica Online. 2011 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «USCG: Frequently Asked Questions». Uscg.mil. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Послужной список // boxrec.com(անգլ.)
- Willis Stork. «Toledo's Day In The Sun» (անգլերեն). Pasadena, California Polytechnic School. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- Boxing Hall of Fame
- ESPN.com
- Comprehensive video highlights of Jack Dempsey and his contemporaries ՅուԹյուբում
- Dana, Robert W. (1949 թ․ օգոստոսի 1). «Tips on Tables: Jack Dempsey's Is Notable For Special Dishes». Tips on Tables.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին. Jack Dempsey's New York Restaurant
- Nichols, Jeffrey D. (1995 թ․ մարտ). «Jack Dempsey Loved Fighting, Mining, and Cowboying». History Blazer. Utah State Historical Society, Utah.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
- Free Downloadable Menu from Jack Dempsey's New York Restaurant
- «Jack Dempsey cover». TIME Magazine. 1923 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- Jack Dempsey at Virtual History
- Jack Dempsey profile at Cyber Boxing Zone
- advertising poster to the Carpentier fight, 1921
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Դեմփսի» հոդվածին։ |