Ջերմաջուր (Շահումյանի շրջան)
(Վերահղված է Ջերմաջուրից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմաջուր (այլ կիրառումներ)
Ջերմաջուրը առողջարանային ավան է Արցախի Հանրապետության նախկին Շահումյանի շրջանում։
Ավան | |||
---|---|---|---|
Ջերմաջուր | |||
Իստիսու | |||
| |||
![]() Ջերմաջուրի բնական տաք աղբյուր | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Իստիսու | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ջերմաջուրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ։ Ջերմաջուրից 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնում է Սոթքի գնացքի կայարանը։
Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Այնտեղի հանքային ջուրն ունի բուժական հատկություններ և բաղադրությամբ նման է Կարլովի Վարի (Չեխիա) և Ջերմուկի հանքային ջրերին։ Այն օգտագործվում է բուժական լոգանքների համար։ Նախկինում Ջերմաջուրում գործել են բազմաթիվ առողջարաններ։ Արցախյան ազատամարտի ժամանակ Ջերմաջուրը մեծապես տուժել է ռազմական գործողություններից։