Ջերի Օբրահ
Ջերոմ Բերնարդ Օբրահ (անգլ.՝ Jerome Bernard Orbach; առավել հայտնի՝ որպես Ջերի Օբրահ (Jerry Orbachհոկտեմբերի 20, 1935[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 28, 2004[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Օրենք և կարգ» սերիալում կատարած խուզարկու Լեննիի դերով, ինչպես նաև Բրոդվեյի մյուզիքլներում իր դերերով։
Ջերի Օբրահ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1935[1][2][3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2004[5][1][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Ս․ Երրորդություն եկեղեցու գերեզմանատուն |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Waukegan High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Ամուսին(ներ) | Elaine Cancilla Orbach? |
Երեխա(ներ) | Chris Orbach? և Tony Orbach? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՋերի Օբրահը ծնվել է Բրոնքսում՝ հրեա սեֆարդի ընտանիքում, որը Համբուրգից էր, իսկ ծագումով լեհ-լիտվական Փենսիլվանիայից, կաթոլիկուհի, ում հավատով էլ նա դաստիարակվել է[6][7]։ Նա դերասանություն է սովորել Իլինոյսի համալսարանում և Հյուսիսարևմտյան համալսարանում, ապա կատարելագործել է հմտությունները Նյու Յորքի Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում։
Նա Բրոդվեյում նորամուտ է կատարել 1955 թվականին «Եռաթափ Օպերա» բեմադրության ժամանակ, և նույն թվականին առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1960 թվականին նա խաղացել է «Ֆանտաստիկս» օֆֆ-բրոդվեյյան մյուզիքլում։ Հաջորդ տարիներին նա շատ պահանջված է դարձել Նյու Յորքի թատերական բեմերում՝ ստանալով «Թոնի» հեղինակավոր մրցանակի երեք անվանակարգեր, իսկ 1969 թվականին նա ստացել է այն «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում կատարած դերի համար։
1970-ական թվականներից սկսած Օբրահը հաճախ է հայտնվել հեռուստատեսությունում, որտեղ առավել ժողովրդականություն է ձեռք բերել «Նա գրել է սպանություն», «Ոսկե աղջիկներ» և «Սպանդի բաժին» սերիալներում իր դերերի շնորհիվ։ Հեռուստաէկրանների մեծ հաջողությունը նրան բերել է խուզարկու Լեննի Բրիսկոյի դերը «Օրենք և կարգ» սերիալում, որտեղ նա խաղացել է 1991-2004 թվականներին։
Մեծ էկրանին դերասանն ավելի հազվադեպ է հայտնվել և հիմնականում երկրորդ պլանի դերեր է կատարել։ Դրանցից ավելի հիշարժան են «Անտեսանելի ոստիկանները» (1958), «Քաղաքի արքայազնը» (1981), «Բրյուսթերի միլիոնները» (1985), «Սպանության պատրանքը» (1985), «Կեղտոտ պարեր» (1987), «Հանցագործություններ և զանցանքներ» (1989), «Ունիվերսալ զինվոր» (1992) և «Չինական սուրճ» (2000) ֆիլմերը։ Օրբահի ձայնով է խոսել նաև Լյումիերը «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի դիսնեյյան մուլտֆիլմում (1991)։
1958-1975 թվականներին Ջերի Օրբահը ամուսնացած է եղել Մարտին Կուրոյի հետ, որը նրան պարգևել է երկու որդի։ 1979 թվականին նրա երկրորդ կինը դարձել է Բրոդվեյի դերասանուհի և պարուհի Էլեյն Կանսիլան, որի հետ նա մնացել է մինչև իր մահը։ Դերասանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղից, որի դեմ պայքարում էր նախորդ 10 տարիների ընթացքում։ 2005 թվականի փետրվարին ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հետմահու մրցանակ է շնորհել Օրբահին «Օրենք և կարգ» սերիալում լավագույն տղամարդու դերի համար։
Ճանաչում
խմբագրելԵրբ գրող Կուրտ Վոնեգուտին հարցրեցին, թե ով կցանկանար լինել 2005 թվականին Ավստրալիայում կայացած ռադիոհարցազրույցի ժամանակ, նա պատասխանել է. «Անկասկած, Ջերի Օրբահ»։ Այս ճանաչումը պայմանավորվում է նրանով, որ Վոնեգուտը դերասանի մեծ երկրպագու է[8]։
2007 թվականի սեպտեմբերին դերասանի պատվին Նյու Յորքի 53-րդ փողոցը վերանվանվել է Ջերի Օրբահ Ուեյ'[9]։
Մրցանակներ
խմբագրել- Թոնի 1969 - «Մյուզիքլի լավագույն դերասան» («Խոստումներ, խոստումներ»)
- ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2005 - «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» («Օրենք և կարգ»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #134477332 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20050113175331/http://www.cnn.com/2004/SHOWBIZ/TV/12/29/obit.orbach/index.html
- ↑ David Hiltbrand (2004 թ․ հունվարի 4). «Jerry Orbach gets his due on the sidewalks of New York». The Boston Globe (անգլերեն). Knight Ridder[en]. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ John Anthony Gilvey Jerry Orbach, Prince of the City – His Way from "The Fantasticks" to "Law and Order". — Applause Theatre & Cinema, 2011. — P. 7. — 192 p. — ISBN 9781557839190
- ↑ October 6, 2005. Kurt Vonnegut interviewed on ABC Radio National Audio by Phillip Adams. Available on the Slaughterhouse-Five Region 4 DVD, released by Umbrella Entertainment Pty Ltd in 2007
- ↑ Street renamed in Orbach’s honor
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Օբրահ» հոդվածին։ |