Ջերոմ Բերնարդ Օբրահ (անգլ.՝ Jerome Bernard Orbach; առավել հայտնի՝ որպես Ջերի Օբրահ (Jerry Orbachհոկտեմբերի 20, 1935(1935-10-20)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Օրենք և կարգ» սերիալում կատարած խուզարկու Լեննիի դերով, ինչպես նաև Բրոդվեյի մյուզիքլներում իր դերերով։

Ջերի Օբրահ
Ծնվել էհոկտեմբերի 20, 1935(1935-10-20)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[5][1][2][…] (69 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանՍ․ Երրորդություն եկեղեցու գերեզմանատուն
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Waukegan High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Elaine Cancilla Orbach?
Երեխա(ներ)Chris Orbach? և Tony Orbach?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջերի Օբրահը ծնվել է Բրոնքսում՝ հրեա սեֆարդի ընտանիքում, որը Համբուրգից էր, իսկ ծագումով լեհ-լիտվական Փենսիլվանիայից, կաթոլիկուհի, ում հավատով էլ նա դաստիարակվել է[6][7]։ Նա դերասանություն է սովորել Իլինոյսի համալսարանում և Հյուսիսարևմտյան համալսարանում, ապա կատարելագործել է հմտությունները Նյու Յորքի Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում։

Նա Բրոդվեյում նորամուտ է կատարել 1955 թվականին «Եռաթափ Օպերա» բեմադրության ժամանակ, և նույն թվականին առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1960 թվականին նա խաղացել է «Ֆանտաստիկս» օֆֆ-բրոդվեյյան մյուզիքլում։ Հաջորդ տարիներին նա շատ պահանջված է դարձել Նյու Յորքի թատերական բեմերում՝ ստանալով «Թոնի» հեղինակավոր մրցանակի երեք անվանակարգեր, իսկ 1969 թվականին նա ստացել է այն «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում կատարած դերի համար։

1970-ական թվականներից սկսած Օբրահը հաճախ է հայտնվել հեռուստատեսությունում, որտեղ առավել ժողովրդականություն է ձեռք բերել «Նա գրել է սպանություն», «Ոսկե աղջիկներ» և «Սպանդի բաժին» սերիալներում իր դերերի շնորհիվ։ Հեռուստաէկրանների մեծ հաջողությունը նրան բերել է խուզարկու Լեննի Բրիսկոյի դերը «Օրենք և կարգ» սերիալում, որտեղ նա խաղացել է 1991-2004 թվականներին։

Մեծ էկրանին դերասանն ավելի հազվադեպ է հայտնվել և հիմնականում երկրորդ պլանի դերեր է կատարել։ Դրանցից ավելի հիշարժան են «Անտեսանելի ոստիկանները» (1958), «Քաղաքի արքայազնը» (1981), «Բրյուսթերի միլիոնները» (1985), «Սպանության պատրանքը» (1985), «Կեղտոտ պարեր» (1987), «Հանցագործություններ և զանցանքներ» (1989), «Ունիվերսալ զինվոր» (1992) և «Չինական սուրճ» (2000) ֆիլմերը։ Օրբահի ձայնով է խոսել նաև Լյումիերը «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի դիսնեյյան մուլտֆիլմում (1991)։

1958-1975 թվականներին Ջերի Օրբահը ամուսնացած է եղել Մարտին Կուրոյի հետ, որը նրան պարգևել է երկու որդի։ 1979 թվականին նրա երկրորդ կինը դարձել է Բրոդվեյի դերասանուհի և պարուհի Էլեյն Կանսիլան, որի հետ նա մնացել է մինչև իր մահը։ Դերասանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղից, որի դեմ պայքարում էր նախորդ 10 տարիների ընթացքում։ 2005 թվականի փետրվարին ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հետմահու մրցանակ է շնորհել Օրբահին «Օրենք և կարգ» սերիալում լավագույն տղամարդու դերի համար։

Ճանաչում խմբագրել

Երբ գրող Կուրտ Վոնեգուտին հարցրեցին, թե ով կցանկանար լինել 2005 թվականին Ավստրալիայում կայացած ռադիոհարցազրույցի ժամանակ, նա պատասխանել է. «Անկասկած, Ջերի Օրբահ»։ Այս ճանաչումը պայմանավորվում է նրանով, որ Վոնեգուտը դերասանի մեծ երկրպագու է[8]։

2007 թվականի սեպտեմբերին դերասանի պատվին Նյու Յորքի 53-րդ փողոցը վերանվանվել է Ջերի Օրբահ Ուեյ'[9]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #134477332 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20050113175331/http://www.cnn.com/2004/SHOWBIZ/TV/12/29/obit.orbach/index.html
  6. David Hiltbrand (2004 թ․ հունվարի 4). «Jerry Orbach gets his due on the sidewalks of New York». The Boston Globe (անգլերեն). Knight Ridder[en]. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  7. John Anthony Gilvey Jerry Orbach, Prince of the City – His Way from "The Fantasticks" to "Law and Order". — Applause Theatre & Cinema, 2011. — P. 7. — 192 p. — ISBN 9781557839190
  8. October 6, 2005. Kurt Vonnegut interviewed on ABC Radio National Audio by Phillip Adams. Available on the Slaughterhouse-Five Region 4 DVD, released by Umbrella Entertainment Pty Ltd in 2007
  9. Street renamed in Orbach’s honor

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Օբրահ» հոդվածին։