Ջեսի Մեթքալֆ

ամերիկացի դերասան

Ջեսի Իդեն Մեթքալֆ (անգլ.՝ Jesse Eden Metcalfe, դեկտեմբերի 9, 1978(1978-12-09)[1], Կարմել Ուելլի գյուղ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսային դերասան, որը հայտնի է «Հուսահատ տնտեսուհիները» վարկանշային հեռուստասերիալում Ջոն Ռոուլենդի, «Կրքեր» ցերեկային հեռուստասերիալում Միգել Լոպես Ֆիցջերալդի և «Դալլաս» հեռուստասերիալում Քրիստոֆեր Յուինգի դերերով։

Ջեսի Մեթքալֆ
անգլ.՝ Jesse Metcalfe
Ծնվել էդեկտեմբերի 9, 1978(1978-12-09)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԿարմել Ուելլի գյուղ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մոդել և երաժիշտ

Անձնական կյանք խմբագրել

Մեթքալֆը ծնվել է Կալիֆոռնիայի Կարմել հովտում[2] և Նենսի (օրիորդական ազգանունը՝ ԴեՄայո) և Ջեֆ Մեթքալֆների որդին է։ Նրա հայրն ունի ֆրանսիական և իտալական ծագում, իսկ մայրը՝ իտալական և պորտուգալական[3][4][5][6]։ Մեթքալֆը, որը դեռահասության տարիքում խաղում էր Ուոթերֆորդի (Կոնեկտիկուտ) տարբեր բասկետբոլային լիգաներում, ավարտել է Նյու Լոնդոնի (Կոնեկտիկուտ) Ուիլյամս դպրոցը, բայց կիսատ թողեց ուսումը Նյու Յորքի համալսարանում, որպեսզի զբաղվի սցենարիստի և ռեժիսորի կարիերայով։ 2006 թվականի ՄԵթքալֆը հանդիպում է Girls Aloud խմբի վոկալիստ Նադին Քոյլի հետ, որից բաժանվեց 2007 թվականի ապրիլին[7][8]։ 2008 թվականին սկսեց հանդիպել դերասանուհի և մոդել Կարա Սանտանայի հետ, որին առաջարկություն արեց 2016 թվականի օգոստոսին։

Կարիերա խմբագրել

Հաջող լսումներից հետո հանդես եկավ NBC հեռուստաալիքի «Կրքեր» հեռուստասերիալում Միգել Լոպես Ֆիցջերալդի դերով 1999 թվականի հուլիսից մինչև 2004 թվականի հուլիսը։ 2003 թվականի վերջին և 2004 թվականի սկզբին հանդես եկավ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի երկու սերիաներում վրիժառու Վան Մաքնալթի դերով։

2004 թվականի հոկտեմբերին Մեթքալֆը խաղաց դեռահաս-այգեպանի դերը ABC ալիքի «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարը գաղտնի սիրային կապերի մեջ է տնային տնտեսուհի Գաբրիել Սոլիսի հետ՝ Եվա Լոնգորիայի դերակատարմամբ։ 2004 թվականի նոյեմբերին USA Today-ը նրան անվանեց «կրքոտ սեքս-խորհրդանիշ»[9]։ Այնուհետև Մեթքալֆը սերիալում պարբերաբար հայտնվում է։

Իր առաջին դերը կինոյում խաղացել է «Ջոն Թաքերը պետք է մեռնի» ֆիլմում՝ նկարահանվելով Աշանտիի, Սոֆիա Բուշի և Բրիթանի Սնոուի հետ։ 2006 թվականի հուլիսի 28-ին էկրաններ բարձրացած ֆիլմում նա խաղացել է հարուստ, բայց անազնիվ դեռահաս-բասկետբոլիստի դեր։ 2008 թվականին խաղաց Ջեքի դերը «Խելագարություն» հոգեբանական թրիլերում։ Ֆիլմը վարձույթում թողարկվեց սահմանափակ քանակով, DVD թողարկումը տեղի ունեցավ 2008 թվականի հուլիսի 15-ին։ Ֆիլմը ստացավ քննադատների բացասական արձագանքը։ Հետո Ջեսին նկարահանվեց Գրենջեր Վուդրուֆի դերում ամերիկա-հնդկական «Եզրագծի վերջում» ֆիլմում։ 2009 թվականին Էմբեր Թեմբլինի և Մայքլ Դուգլասի հետ նկարահանվեց 1956 թվականի «Խելամիտ կասկած» ֆիլմի ռիմեյքում։ Ֆիլմը, որի ռեժիսորն էր Պիտեր Հայամսը, ստացավ կինոքննադատների բացասական արձագանքը։ 2010 թվականին Ջեսին նկարահանվեց «Տանջվածը» ֆիլմում (անգլ.՝ «The Tortured», ռեժիսոր՝ Ռոբերտ Լիբերման)։ Այս ֆիլմում նա խաղաց մոլագարի կողմից սպանված երեխայի հոր դերը։ DVD թողարկումը կայացավ 2010 թվականի հոկտեմբերի 18-ին։

2012-2014 թվականներին Մեթքալֆը նկարահանվեց «Դալլաս» հեռուստասերիալում։ Նկարահանման ողջ ընթացքում Մեթքալֆը ստանում էր քննադատների բացասական կարծիքներ, և նրա կերպարը երրորդ եթերաշրջանի վերջում սպանվեց[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2003 44 րոպե Էպիզոդ
2006 Մեռի՛ր, Ջոն Թաքեր John Tucker Must Die Ջոն Թաքեր Գլխավոր դեր
2008 Բեռնում Loaded Տրիստան Փրայս Գլխավոր դեր
Խելագարություն Insanitarium Ջեք Գլխավոր դեր
Եզրագծի վերջում The Other End of the Line Գրենջեր Վուդրուֆ Գլխավոր դեր
2009 Խելամիտ կասկած Beyond a Reasonable Doubt Սի Ջեյ Նիքոլս Գլխավոր դեր
2010 Տանջվածը The Tortured Քրեյգ Գլխավոր դեր
2015 Կենդանացած մեռածներ Dead Rising: Watchtower
2016 Աստված չի մեռել 2 God's Not Dead 2 Թոմ Էնդլեր Փաստաբան

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Նշում
1999-2004 Կրքեր Միգել Լոպես Ֆիցջերալդ
2003-2004 Սմոլվիլի գաղտնիքը Վան Մաքնալթի 2 էպիզոդ
2004-2009 Հուսահատ տնտեսուհիները Ջոն Ռոուլենդ 1 եթերաշրջան (պարբերաբար),
2-4 եթերաշրջաններ (էպիզոդներ),
6 եթերաշրջան (էպիզոդներ)
2009 Ջեք Օսբորն. ադրենալինային թմրամոլ իր դերում 5 սերիա
2010 Հետապնդում Լյուք Ուոթսոն 18 էպիզոդ
2012 - 2014 Դալլաս Քրիստոֆեր Յուինգ 40 էպիզոդ
2014 Երկու աղջիկ անհաջողության մեջ Սեբաստիան 1 էպիզոդ

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Խումբ Մրցանակ Արդյունք Նշումներ
2000 «Սերիալների նկարագրություն» մրցանակաբաշխություն Առաջատար երիտասարդ աստղ Առաջադրված Կրքեր
2005 Teen Choice Awards Լավագույն հեռուստատեսային դերասան։ Կատակերգություն Առաջադրված Հուսահատ տնտեսուհիները
2005 Teen Choice Awards Լավագույն դերակատար։ Տղամարդ Հաղթանակ Հուսահատ տնտեսուհիները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142533181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Metcalfe was born in California according to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
  3. Hiltbrand, David (2006 թ․ հուլիսի 31). «Time to plow new ground?». The Philadelphia Inquirer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին. «... Metcalfe was born in California to an Italian-French father and an Italian-Portuguese mother. His parents split, and he moved with his mother to Connecticut when he was 3. ...»
  4. Hiltbrand, David (2006 թ․ հուլիսի 28). «'Desperate Housewives' boy toy makes leap to big screen». The Philadelphia Inquirer. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին. «... Metcalfe was born in California to an Italian-French father and an Italian-Portuguese mother. His parents split, and he moved with his mother to Connecticut when he was 3. ...»
  5. Hiltbrand, David (2006 թ․ հուլիսի 26). «'Desperate Housewives' boy toy makes leap to big screen». The Philadelphia Inquirer. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  6. Wayne, George (2005 թ․ սեպտեմբերի 1). «Going yard with Jesse Metcalfe.(Interview)». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  7. «BostonHerald.com ~ Far from 'Desperate': Jesse Metcalfe». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  8. Schaefer, Stephen (2006 թ․ հուլիսի 24). «Far from `Desperate'; Jesse Metcalfe goes from boy toy to starring role». The Boston Herald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
  9. Keck, William. «Desperately seeking Metcalfe». USA Today. November 18, 2004.
  10. Samantha Highfill (23 сентября 2014). «'Dallas' finale postmortem: Producer, star talk about losing a Ewing». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսի Մեթքալֆ» հոդվածին։