Աշանտի Շեկվոյա Դուգլաս (անգլ.՝ Ashanti Shequoiya Douglas род. հոկտեմբերի 13, 1980(1980-10-13), Գլեն Կոուվ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի Աշանտի, ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր, պարուհի և մոդել։ Մեծ ճանաչում է բերել Ashanti դեբյուտային ալբոմը, որն առաջին իսկ շաբաթվա ընթացքում վաճառվել է կես միլիոն խմբաքանակով, ինչը, Nielsen SoundScan ընկերության տվյալներով, երգչուհու համար ռեկորդ է դարձել։ «Foolish» երգը 10 շաբաթվա ընթացքում զբաղեցրել Է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։

Աշանտի
անգլ.՝ Ashanti
Ծնվել էհոկտեմբերի 13, 1980(1980-10-13) (43 տարեկան)
ԾննդավայրԳլեն Կոուվ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունGlen Cove High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, երգերի հեղինակ, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B և հիփ հոփ
Համատեղ ապրող(ներ)Nelly
Պարգևներ և մրցանակներ
Գրեմմի
ashantithisisme.com

Կենսագրություն խմբագրել

Աշանտի Դուգլասը[1] ծնվել է 1980 թվականի[2] հոկտեմբերի 13-ին Քուինսում (Նյու-Յորք)[3]։ Նրա մայրը՝ Թինա Դուգլասը, պարի նախկին ուսուցչուհի է, իսկ հայրը՝ Քեն Քեյ Թոմաս Դուգլասը, նախկին երգիչ է։ Երգչուհին կրտսեր քույր ունի՝ Քենեշը։ Մայրը ավագ դստերը անվանել է Աֆրիկայի Աշանտի պետության պատվին, որը գտնվում էր ժամանակակից Գանայի տարածքում[4]։ Երգչուհու պապը՝ Ջեյմսը, 1960-ականներին Սևամորթների իրավունքների համար պայքարի ակտիվիստ է եղել և ելույթ է ունեցել Մարտին Լյութեր Քինգի հետ[5]։ Փոքր տարիքում Աշանտին հաճախել է պարի դասերի և երգել եկեղեցական երգչախմբում։

Սկավառակագրություն խմբագրել

  • Ashanti (2002)
  • Chapter II (2003)
  • Concrete Rose (2004)
  • The Declaration (2008)
  • Fifth Studio Album (2012)[6][7][8]

Ֆիլմեր խմբագրել

  • Սաբրինա՝ փոքրիկ կախարդ (2002)
  • Հարսնացուն և նախապաշարմունքները (2004)
  • Մափետովի շոուն. Օզ երկրի հրաշագործը(2005)
  • Մարզիչ Carter-ը (2005)
  • Սատկիր, Ջոն Տակեր (2006)
  • Չարի բնակավայր 3 (2007)
  • Մուտանտների երկիրը (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Sky's the Limit(անգլ.) // Vibe : magazine. — Vibe Media Group, 2002. — Т. 10. — № 7. — С. 84. — ISSN 1070-4701.
  2. Laufenberg 2005, էջ. 25
  3. Birchmeier, Jason. «Ashanti > Biography». Allmusic. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Ashanti: new singer reigns as music's princess of hip-hop soul». Jet. 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
  5. Howstuffworks «Ashanti’s Story»
  6. Ashanti Is 'So Excited' For Her Fifth Studio Album | News Video | MTV
  7. Ashanti Talks About New Album
  8. Доступ ограничен

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել