Կոզենցայի գավառ (իտալ.՝ Provincia di Cosenza), գավառ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Կալաբրիա տարածաշրջանում[1][2]: Աշխարհագրորեն գտնվում է Ապենինյան թերակղզու վրա[3]:

Picto infobox map.png
Կոզենցա
Provincia di Cosenza
Palazzo del governo.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էԿալաբրիա
Ներառում է155 համայնքներ
ՎարչկենտրոնԿոզենցա
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն719 345
Խտություն110
Տարածք6 650
Cosenza in Italy.svg
Սահմանակցում էՊոտենցա, Մատերա, Կրոտոնե և Կատանձարո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-CS
Փոստային ինդեքսներ87100
Ավտոմոբիլային կոդCS
Կոորդինատներ: 39°18′ հս․ լ. 16°15′ ավ. ե. / 39.300° հս․. լ. 16.250° ավ. ե. / 39.300; 16.250
provincia.cs.it

Վարչական կենտրոնը համարվում է Կոզենցա քաղաքը, որը համարվում է Իտալիայի ամենազբոսաշրջային քաղաքներից մեկը։ Բնակչությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ճյուղը։

Վարչականորեն ներառում է 1 դաշնային քաղաք և 154 կոմունաներ[4]:

ԱշխարհագրությունԽմբագրել

Կոզենցի նահանգի ափերը ողողում են միաժամանակ երկու ծովերի ջրեր։ Արևմտյան նեղ հատվածում ափերը ողողում են Տիրենյան ծովի ջրերը, իսկ արևելքում՝ Հոնիական ծովի:

Հարավում Կոզենցա գավառի սահմանակցում է Կատանդզարո և Կրոտոնե գավառներին, իսկ հյուսիսում՝ Բազիլիկատա մարզին։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է և տարածքի մեծ մասում գերակշռում են բարձրադիր լեռները։

Ցածրավայրերը և տափաստանները շատ քիչ են և գտնվում են երկրի հյուսիսային հատվածում։ Կլիման միջերկրածովային է՝ բավականին տաք ամառներով և մեղմ ձմեռներով։

Գավառի տարածքում են գտնվում Սիլա և Պալլինո ազգային պարկերը։

ԲնակավայրԽմբագրել

Կոզենցան համարվում է Իտալիայի առավել բնակեցված գավառներից մեկը։ 1881 թվականի մարդահամարի տվյալների համաձայն գավառի բնակչությունը կազմում էր 451,185 մարդ։

1901 թվականին բնակչությունը ավելացել է հասնելով մինչև 503,329 մարդու։ 2014 թվականին Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով գավառում բնակվում էր 719,345 մարդ։ Դրանցից 368,004-ը կանայք են, իսկ տղամարդիկ՝ 351,341[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Իտալիայի գավառներ` ըստ տվյալների // Կոզենցա գավառի կոմունաներ և դաշնային քաղաք
  2. Կոզենցան, որպես Իտալիայի տուրիզմի գլխավոր կենտրոններից մեկը // Բացահայտումներ Իտալիայից
  3. Իտալիայի Կոզենցա գավառի ընդհանուր տվյալները // Իմացություն Իտալիայի վարչական բաժանման մասին
  4. Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության գավառներ // Կոզենցա գավառի ընդհանուր տվյալները և վարչական բաժանք
  5. Իտալիայի բնակչության սեռատարիքային կղզմի ընդհանուր վիճակագրություն // Իստատ` Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներ