Ջեյսոն Մուրիլիո

իսպանացի ֆուտբոլիստ

Ջեյսոն Ֆաբիան Մուրիլիո Սերոն (իսպ.՝ Jeison Fabián Murillo Cerón, մայիսի 27, 1992(1992-05-27)[1][2], Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Ինտերում» և Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ջեյսոն Մուրիլիո
իսպ.՝ Jeison Murillo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեյսոն Ֆաբիան Մուրիլիո Սերոն
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Կալի, Կոլումբիա Կոլումբիա
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր
Համար 24
Պատանեկան կարիերա
2010 - 2011 Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2011 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2010 - 2011   Իսպանիա Գրանադա B 22 (2)
2011 - 2015 Իսպանիա Գրանադա 51 (1)
2011 - 2012   Իսպանիա Կադիս 27 (3)
2012 - 2013   Իսպանիա Լաս Պալմաս 37 (3)
2015 - ներկա Իտալիա Ինտեր 17 (1)
Ազգային հավաքական
2009 Կոլումբիա Կոլումբիա Մ17 6 (1)
2011 Կոլումբիա Կոլումբիա Մ20 4 (0)
2014 - ներկա Կոլումբիա Կոլումբիա 15 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Մուրիլոն «Դեպորտիվո Կալի» ակումբի սան է։ 2010 թվականին տեղափոխվել է «Ուդինեզե»։ Նա թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան և առաջին թիմում չի մասնակցել ոչ մի խաղի։

«Գրանադա» խմբագրել

2010 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է «Գրանադա»։ Առաջին տարում Մուրիլիոն հանդես է եկել «Գրանադա B»-ում։ 2011 թվականին «Գրանադան» ամբողջովին գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։

«Գրանադան» Մուրիլիոյին վարձավճարով տրամադրեց «Կադիսին»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 30-ին՝ Սեգունդա B-ի շրջանակներում կայացած «Մելիլյայի» դեմ խաղում[3]։ Նոյեմբերի 6-ին նա իր առաջին գոլն է խփել իսպանական ակումբի կազմում՝ «Բադախոսի» դեմ խաղում[4]։

2012 թվականի ամռանը Մուրիլիոն կրկին վարձավճարով տեղափոխվել է «Լաս Պալմաս»։ Սեգունդայում իր դեբյուտը նշել է օգոստոսի 19-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում[5]։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի փետրվարի 24-ին՝ «Վիլյառեալի» դեմ խաղում[6]։

2013 թվականի ամռանը Մուրիլիոն վերադարձավ «Գրանադա»։ Նա օգոստոսի 18-ին՝ «Օսասունայի» դեմ խաղում իր դեբյուտը նշեց Լա Լիգայում[7]։ 2014 թվականի փետրվարի 10-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Մուրիլիոն իր առաջին գոլն է խփել «Գրանադայի» կազմում[8]։

«Ինտեր» խմբագրել

2015 թվականի փետրվարին Մուրիլիոն 5 տարվա պայմանագիր է կնքել միլանյան «Ինտերի» հետ։ Տրանսֆերը արժեցել է 8 միլիոն եվրո։ Օգոստոսի 23-ին նա իր դեբյուտն է նշել Սերիա A-ում՝ «Ատալանտայի» դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 22-ին՝ «Ֆրոզինոնեի» դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել միլանյան ակումբի կազմում[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականին Կոլումբիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի պատանեկան առաջնությանը։ Նա դաշտ է դուրս եկել՝ Հոլանդիայի[11], Իրանի[12], Արգենտինայի[13], Թուրքիայի[14] և Շվեյցարիայի հավաքականների դեմ խաղերում[15]։

2011 թվականին Ջեյսոնը Կոլումբիայի Մ20 հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա հանդես է եկել՝ Ֆրանսիայի[16], Մալիի[17], Կոստա Ռիկայի[18] դեմ։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին նա իր դեյուտն է նշել ազգային հավաքականի կազմում՝ Սալվադորի դեմ ընկերական խաղում[19]։

Մասնակցել է Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկությանը։ Խաղացել է Վենեսուելայի[20], Բրազիլիայի[21], Պերուի[22] և Արգենտինայի դեմ[23]։ Խաղարկության ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Գրանադա 2013/14 32 1 2 0 34 1
2014/15 19 0 0 0 19 0
Արդյունք 51 1 2 0 53 1
Կադիս (վարձավճար) 2011/12 27 3 2 0 29 3
Արդյունք 27 3 2 0 29 3
Լաս Պալմաս (վարձավճար) 2012/13 37 3 4 0 41 3
Արդյունք 37 3 4 0 41 3
Ինտեր 2015/16 17 1 0 0 17 1
Արդյունք 17 1 0 0 17 1
Կարիերայի արդյունք 132 8 8 0 140 8

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Կոլումբիա
Տարի Խաղ Գոլ
2014 4 0
2015 11 1
Արդյունք 15 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մրցակից Խփած գոլեր Հաշիվ Տեսակ
01. հունիսի 17, 2015   Բրազիլիա 0:1 0:1 Ամերիկայի գավաթ 2015

Ձեռքբերումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

  • Ամերիկայի գավաթի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Մելիլիա» 2:2 «Կադիս»
  4. «Կադիս» 3:0 «Բադախոս»
  5. «Ռասինգ» 0:3 «Լաս Պալմաս»
  6. «Վիլյառեալ» 1:1 «Լաս Պալմաս»
  7. «Օսասունա» 1:2 «Գրանադա»
  8. «Գրանադա» 4:0 «Ռայո Վալեկանո»
  9. «Ինտեր» 1:0 «Ատալանտա»
  10. «Ինտեր» 4:0 «Ֆրոզինոնե»
  11. «Колумбия (до 17) VS. Нидерланды (до 17) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 25.
  12. «Иран (до 17) VS. Колумбия (до 17) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 28.
  13. «Аргентина (до 17) VS. Колумбия (до 17) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 4.
  14. «Колумбия (до 17) VS. Турция (до 17) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 8.
  15. «Колумбия (до 17) VS. Швейцария (до 17) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 12.
  16. «Колумбия (до 20) VS. Франция (до 20) 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 31.
  17. «Колумбия (до 20) VS. Мали (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 3.
  18. «Колумбия (до 20) VS. Коста-Рики (до 20) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 8.
  19. «Колумбия VS. Сальвадор 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 11.
  20. «Колумбия VS. Венесуэла 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 14.
  21. «Бразилия VS. Колумбия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  22. «Колумбия VS. Перу 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  23. «Венесуэла VS. Колумбия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Մուրիլիո» հոդվածին։