Բառանկիլյա

քաղաք Կոլումբիայում

Բառանկիլյա (Barranquilla), քաղաք Կոլումբիայի հյուսիս–արեմուտքում, Ատլանտիկո դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 61 հազար բնակչություն (1971 թվականին)[2]։ Ծովային և գետային խոշոր նավահանգիստ է․ գտնվում է Կարիբյան ծովի ափին, Մագդալենայի գետաբերանի մոտ։ Առևտրա արդյունաբերական կենտրոն է։ Ունի տեքստիլ, սննդհամի, քիմիական, ցեմենտի, կոշիկի, մետալուրգիական, մետաղամշակման արդյունաբերություն, նա վաշինարան, օդանավակայան։ Արտահանում է սուրճ, կաշի, նավթամթերքներ։ Հիմնադրվել է 1629 թվականին։

Բնակավայր
Բառանկիլյա
իսպ.՝ Barranquilla
Դրոշ Զինանշան
Flag of Barranquilla.svg Escudo de Barranquilla.svg

Barranquilla Montage.jpg
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված էապրիլի 7, 1813 թ.
Մակերես154 կմ²
ԲԾՄ18±1 մետր
Բնակչություն1 274 250 մարդ (2015)[1]
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ5
Փոստային ինդեքսներ08000
Պաշտոնական կայքbarranquilla.gov.co
##Բառանկիլյա (Կոլումբիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը հայտնի է որպես Կոլումբիական ոսկե դարպասներ (իսպ.՝ La Puerta de Oro de Colombia): Ներկայումս քաղաքի հիմնադրման ժամանակի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն քաղաքի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 1629 թվականին[3]: Չնայած դրան, տեղի բնակչությունը նախընտրում են հիմնադրման օրը համարել ապրիլի 7-ը, երբ 1813 թվականին ներկայիս քաղաքին գյուղի կարգավիճակ էր տրվել: 1834 թվականին Բառանկիլյա քաղաքում համարակալված էր 11 հազար 212 մարդ, մի փոքր քիչ քան Սանտա Մարտայում և ոչ քիչ Կարտախենա քաղաքի բնակչության կեսից: Քանի որ Բառանկիլյա քաղաքը դառնում է խոշոր նավահանգիստ, այդ քաղաքը դրախտ էր համարվում առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների Եվրոպայի էմիգրանտների համար, ինչպես նաև Մերձվոր Արևելքի և Ասիայի էմիգրանտների համար: Բառանկիլյան Կոլումբիայի առաջին նավահանգիստն էր: Հարավային Ամերիկայի առաջին օդանավակայանը նույնպես Բառանկիլյայում էր[2]:

 
Սուրբ Նիկոլաս եկեղեցին

Հայտնի բնիկներԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.dane.gov.co/files/censo2018/proyecciones-de-poblacion/anexos-proyecciones-poblacion-desagregacion-2018-2020.xls
  2. 2,0 2,1 «Aerovías Cóndor de Colombia - Aerocóndor - Adquisición de Electras L-188. Pág. 4 de 11» (իսպաներեն)։ Aviación Colombiana։ 2009-05-08։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-14 
  3. Книга:Русские названия жителей: Словарь-справочник|41

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։