Ջեյն Պաուելլ (անգլ.՝ Jane Powell,ապրիլի 1, 1929(1929-04-01)[1][2], Պորտլենդ[3] - սեպտեմբերի 16, 2021(2021-09-16)[4][3], Wilton, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][3]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի, ով 1940-ական թվականներից մինչև 1950-ական թվականները եղել է «Մետրո-Գոլդուին-Մայեր» մեդիաընկերության երիտասարդ աստղերից մեկը։

Ջեյն Պաուելլ
անգլ.՝ Jane Powell
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1929(1929-04-01)[1][2]
ԾննդավայրՊորտլենդ[3]
Մահացել էսեպտեմբերի 16, 2021(2021-09-16)[4][3] (92 տարեկան)
Մահվան վայրWilton, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, պարուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսինանհայտ, անհայտ, անհայտ, անհայտ և Dickie Moore?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Jane Powell Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ջեյն Պաուելլը, ծննդյամբ՝ Սյուզան Լորրեյն Բյորս (անգլ.՝ Suzanne Lorraine Burke), ծնվել է Փորթլենդում 1929 թվականի ապրիլին։ Մանկուց տաղանդավոր երեխա է եղել՝ 2 տարեկանից Սյուզանը սկսել է պարել, իսկ 10 տարեկանից սկսել է նրա պրոֆեսիոնալ պատրաստումը որպես երգչուհի։ Այնուամենայնիվ, դեռատի Սյուզանը չի ձգտել դերասանուհի դառնալ, իսկ նրա արտիստական գործունեության հետագա զարգացմանը դրդել են ծնողները։

1943 թվականին Հոլիվուդում արձակուրդների ժամանակ Սյուզանը դարձել է «Universal Studios» ընկերության կազմակերպած տաղանդի մրցույթի հաղթող, իսկ հաջորդ օրը նա կինոստուդիայի հետ պայմանագիր է կնքել։ Նրա առաջին ելույթը տեղի է ունեցել «բաց ճանապարհի երգը» ֆիլմում, երբ Սյուզանն ընդամենը 15 տարեկան էր, որտեղ նրա հերոսուհու՝ Ջեյն Պաուելլի անունը դարձել է նաև նրա կեղծանունը։

Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերությունում գործունեությունԽմբագրել

1945 թվականի վերջում, ընկերության հետ պայմանագրի ավարտից հետո, Պաուելլը տեղափոխվել է Մետրո֊Գոլդուին֊Մայեր ստուդիա, որտեղ նա սկզբում ընկալվել է դերասանուհի Քեթրին Գրեյսոնի ավելի երիտասարդ նմանօրինակը։ Կինոյում նկարահանումների հետ մեկտեղ Ջեյնը այցելել է նաև ընկերության ստուդիական դպրոց, որտեղ նրա համադասարանցիները եղել են Մարգարետ Օ'Բրայեն, Ռոդդի Մաքդաուելը և Դին Սթոքվելը։

Ընկերությունում նրա առաջին աշխատանքը դարձել է «Տոն Մեքսիկայում» (1946) ֆիլմը, սակայն ստուդիայում նրան հաջողություն է բերել երկրորդ կինոնկարը՝ «երեք թանկարժեք դուստրեր» (1948), որտեղ գլխավոր կանացի դերի կատարող, դերասանուհի Ջանեթ Մաքդոնալդը երիտասարդ Պաուելլին իր խնամակալության տակ է վերցրել։ Այս ֆիլմի հաջողությունը նպաստել է այն բանին, որ մյուզիքլների հայտնի պրոդյուսեր Ջո Պաստեռնակը Պաուելլին գլխավոր դերեր է առաջարկել իր «Հանդիպում Ջուդիի հետ» (1948) կինոնկարում, որտեղ դերերից մեկը կատարել է նաև սկսնակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, և «Նենսին մեկնում է Ռիո» (1950) ֆիլմում հայտնի Էնն Սոտերնը։ Հոլիվուդի այլ աստղերի հետ մեկտեղ՝ 1949 թվականի հունվարի 20-ին Ջեյն Պաուելլը մասնակցել է ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումանի հանդիսավոր երդմնակալության արարողությանը։

1951 թվականին Պաուելլը մյուզիքլի նկարահանումների ժամանակ փոխարինել է Ջուդի Գարլենդին «թագավորական հարսանիք» մյուզիքլում։ Այս ֆիլմում դերասանուհին վառ ցուցադրել է իր կատակերգական տաղանդը, բայց, ցավոք, ընկերությունը հետագայում Պաուելլին այլ վառ կատակերգական դերեր չի առաջարկել։

Պաուելլի դերասանական գործունեության ամենապայծառ դերը դարձել է Միլլի Պոնտիպին Սթենլի Դոնենի հանրահայտ մյուզիքլում՝ «յոթ հարսնացուներ յոթ եղբայրների համար» (1954)։ Լավագույն սաունդթրեքի համար «Օսկար» ստացած ֆիլմը մեծ ճանաչում է բերել դերասանուհուն և նրան մեծահասակների դեր խաղալու հնարավորություն է տվել, իսկ նախկինում նա կատարել է անհոգ երիտասարդ աղջիկների դերեր։ 1950-ական թվականներին իրեն լավ է դրսևորել «Հարուստ, երիտասարդ և գեղեցիկ» (1951), «Երեք նավաստիներ և աղջիկ» (1953), «Աֆինա» (1954), «Խորապես իմ սրտում» (1954) և «Կախարդված կղզի» (1958) ֆիլմերում։

1956 թվականին Ջեյն Փաուելը ձայնագրել է «True Love» երգը, որը Billboard-ի հիթ֊շքերթում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ դառնալով Պաուելլի միակ ստեղծագործությունը, որը հասել է նման բարձունքների։

Թատրոն և հեռուստատեսությունԽմբագրել

Ջեյն Պաուելլի կարիերան չի սահմանափակվել միայն կինոէկրաններով, դերասանուհին նաև հաջողությամբ ցուցադրել է իրեն նաև թատերական բեմում, հիմնականում մյուզիքլներում, որոնց թվում են «Անխորտակելի Մոլլի Բրաունը», «Խաղաղ օվկիանոսի հարավը», «Երաժշտության հնչյունները», «Օկլահոմա», «Իմ գեղեցիկ տիկինը», իսկ «Այրին» մյուզիքլը 1973 թվականին դարձել է Բրոդվեյում առաջին ելույթը։

2000 թվականին խաղացել է «Խոստովանություն» ներկայացման մեջ, որից նա լավ կարծիքներ է ստացել։

1950-ական թվականի կեսերից սկսած՝ դերասանուհին դարձել է հեռուստատեսության հաճախակի հյուր, որտեղ նա մասնակցել է տարբեր սերիալների, հեռուստաֆիլմերի և շոուների, որոնց թվում են «Ինչպես է աշխարհը պտտվում», «Դիկ Պաուելլի շոու», «Սիրո նավակ», «Անսահման սեր», «Նա գրել է սպանություն» և «Աճի խնդիրներ»֊ը։ Նա վերջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է 2002 թվականին «օրենք և կարգուկանոն» սերիալի դրվագներից մեկում։

2003 թվականին դերասանուհին վերադարձել է Սթիվեն Սոնդհայմի «Անպարկեշտություն» մյուզիքլի թատերական բեմ, սակայն, չնայած բազմաթիվ հաջող արձագանքներին՝ այդ բեմադրությունն այդպես էլ չի հասել Բրոդվեյին։

Ֆիլմում իր ունեցած ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղի է արժանացել։

Անձնական կյանքԽմբագրել

Ջեյնը հինգ անգամ ամուսնացել է։ Առաջին ամուսնուց ունեցել է երկու երեխա։ Վերջին ամուսնու հետ՝ Դիկ Մուրի հետ, ում հետ ամուսնացել է 1988 թվականին։ Ամերիկայի դերասանների հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է, և մինչև օրս մասնակցում է հիմնադրամի աշխատանքներին։

Արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Jane Powell, Hollywood's Girl Next Door, Is Dead at 92 / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://deadline.com/2021/09/jane-powell-dead-obituary-actress-royal-wedding-seven-brides-for-seven-brothers-was-92-1234838168/