Սթիվեն Սոնդհայմ

Ամերիկացի կոմպոզիտոր, բանաստեղծ, դրամատուրգ և շատերի Բրոդվեյի բազմաթիվ մյուզիքլների հեղինակ

Սթիվեն Ջոշուա Սոնդհայմ (անգլ.՝ Stephen Joshua Sondheim, մարտի 22, 1930(1930-03-22)[1][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - նոյեմբերի 26, 2021(2021-11-26)[3], Roxbury[3]), ամերիկացի կոմպոզիտոր, պոետ և դրամատուրգ, բազմաթիվ բրոդվեյական մյուզիքլների հեղինակ։ Ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգում Օսկար մրցանակի դափնեկիր (1991 թվականին «Դիք Թրեյսի» ֆիլմի «Sooner or Later (I Always Get My Man)» երգի երաժշտության և խոսքերի համար)[11][12]։ Երգը 1990 թվականին ձայնագրել է ամերիկացի երգչուհի Մադոննան՝ հատուկ «Դիք Թրեյսի» ֆիլմի համար։ Սոնդհայմը գրել է ընդամենը հինգ երգ այս ֆիլմի համար և մասնավորապես երկու երգ՝ Մադոննայի համար։

Սթիվեն Սոնդհայմ
անգլ.՝ Stephen Sondheim
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1930(1930-03-22)[1][1][2][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էնոյեմբերի 26, 2021(2021-11-26)[3] (91 տարեկան)
Մահվան վայրRoxbury[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամս քոլեջ (1950)[4], Ethical Culture Fieldston School?, Նյու Յորքի ռազմական ակադեմիա և George School?
Մասնագիտությունդրամատուրգ, երգերի հեղինակ, սցենարիստ, բանաստեղծ, երգերի հեղինակ, երաժիշտ, կոմպոզիտոր և լիբրետիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքsondheim.com
Commons-logo.svg Stephen Sondheim Վիքիպահեստում

Սթիվեն Սոնդհայմը 20 օրգինալ մյուզիքլի հեղինակ է, որոնք 1954-2008 թվականներին բեմադրվել են Բրոդվեյում։ Սթիվենի «Անտառում» մյուզիքլը բեմադրվել է 1987 թվականին և առաջադրվել է երեք «Թոնի» մրցանակի[13]։ 2014 թվականին մյուզիքլը էկրանավորվել է Walt Disney Pictures ստուդիայում՝ ստանալով «Դեպի անտառները» անվանումը[14]։ Կինոբեմադրության գլխավոր դերերում նկարահանվել են Աննա Քենդրիկը, Ջեյմս Քորդենը, Էմիլի Բլանտը և Մերիլ Սթրիփը[15], վերջինս կախարդի դերի համար որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի առաջադրվել է «Օսկար»[16]։ Սոնդհայմը կոմպոզիտորի իրավունքով մասնակցել է իր մյուզիքլի էկրանավորմանը[17]՝ գրելով մի քանի նոր երգ հատուկ կինոտարբերակի համար[18]։

Սթիվենը «Թոնի» մրցանակի ռեկորդակիր է․ իր կարիերայի ընթացքում ստացել է 8 պարգև՝ ներառյալ թատերական արվեստում կենսական ձեռքբերումների համար մրցանակը, որը նրան է շնորհվել 2008 թվականին[19]։ Կոմպոզիտորն ունի ևս ութ մրցանակ՝ «Գրեմմի», Պուլիցերյան մրցանակ, Լորենս Օլիվիե մրցանակ և Նախագահական ազատության մեդալ (2014)[20]։

Սոնդհայմը միակ կենդանի թատերական գործիչն է, որի պատվին թատրոններ են անվանակոչել ինչպես Բրոդվեյում, այնպես էլ Վեստ-Էնդում[21]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Weber B. Stephen Sondheim, Titan of the American Musical, Is Dead at 91 / J. KahnManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. https://everythingsondheim.org/about/about-stephen-sondheim/
  5. Songwriters Hall of Fame Special Awards | Johnny Mercer Award — 1969.
  6. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  7. A Little Night of Music | Library Honors Composer Stephen Sondheim[Washington, D.C.]: Library of Congress, 2000. — ISSN 0041-7904; 1082-6580
  8. The Royal Society of Literature | Stephen SondheimRoyal Society of Literature.
  9. The Presidential Medal of Freedom
  10. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  11. Stephen Sondheim — Awards
  12. Лауреаты и номинанты 63-й церемонии на официальном сайте Американской киноакадемии Archived 2014-10-06 at the Wayback Machine.(անգլ.)
  13. Rothstein, Mervyn. «Phantom Of The Opera» Wins Seven Tonys; Best Play: «Butterfly» New York Times от 6 июня 1988 года
  14. 'Muppets' sequel gets new title, 'Into the Woods' gets release date, and more Disney updates
  15. Ashley Lee. (2014-12-09)։ «Meryl Streep, Anna Kendrick Share the Many ‘Into the Woods’ Morals for Adult Moviegoers» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-12-15 
  16. Список лауреатов и номинантов премии «Оскар-2015» на официальном сайте Американской киноакадемии(անգլ.)
  17. Disney Sets Rob Marshall To Direct Adapation Of 'Into The Woods'
  18. Stephen Sondheim: An audience with a theatre legend
  19. Список лауреатов премии «Тони» на официальном сайте Академии театральных искусств Archived 2003-06-09 at the Wayback Machine.(անգլ.)
  20. «President Obama Announces the Presidential Medal of Freedom Recipients»։ The White House։ November 10, 2014։ Վերցված է November 11, 2014 
  21. Alex Wood (2019-07-05)։ «Queen's Theatre to be renamed the Sondheim Theatre»։ whatsonstage.com (անգլերեն)։ Վերցված է 2020-04-20 

Արտաքին հղումներԽմբագրել