Ջեյմս Օգլտորպ (անգլ.՝ James Edward Oglethorpe, դեկտեմբերի 22, 1696(1696-12-22)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - հունիսի 30, 1785(1785-06-30)[4], Cranham, Հավերինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն)՝ բրիտանացի գեներալ, Ջորջիա գաղութի հիմնադիր։ Հայտնի է նաև որպես սոցիալական բարեփոխիչ, Մեծ Բրիտանիայի աղքատ խավի ներկայացուցիչների տեղափոխման պլանի հեղինակ։

Ջեյմս Օգլտորպ
James Edward Oglethorpe
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1696(1696-12-22)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մահացել էհունիսի 30, 1785(1785-06-30)[4] (88 տարեկան)
Մահվան վայրCranham, Հավերինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԻթըն քոլեջ[5] և Քորփուս Քրիսթի քոլեջ
Մասնագիտությունռազմական գործիչ, քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծնողներհայր՝ Թեոֆիլուս Օգլթորփ, մայր՝ Էլեոնոր Օգլթորպ
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի 6-րդ խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի 7-րդ խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի 8-րդ խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի 9-րդ խորհրդարանի անդամ և Մեծ Բրիտանիայի 10-րդ խորհրդարանի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
 James Oglethorpe Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1714 թվականին նա ընդունվել է օքսֆորդյան Corpus Christi քոլեջ, բայց նույն տարում միացավ Եվգենի Սավոյացու բանակին, շուտով դառնալով նրա օգնականը և աչքի ընկավ 1716-1718- ական թվականներին թուրքերի դեմ արշավանքում։

1722 թվականին ընտրվեց խորհրդարանի պատգամավոր, հանդես եկավ անգլիական նավատորմի նավաստիների, ինչպես նաև պարտապանների բանտի բանտարկյալների կենսապայմանների բարելավման համար, միաժամանակ խթանելով Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում նոր գաղութներ հիմնելու գաղափարը, որոնք կարելի էր բնակեցնել Անգլիայի անվճարունակ բնակչությամբ և Եվրոպայի ճնշված բողոքականներով։ 1728 թվականին նրան հաջողվեց խորհրդարանում օրենք մտցնել պարտապանների բանտի բարեփոխման մասին, իսկ 1730 թվականին՝ թույլտվություն ստանալ Ամերիկայում նոր գաղութ հիմնելու համար։

1732 թվականին գաղութականների առաջին խումբը Օգլտորպի գլխավորությամբ ուղևորվեցին ամերիկյան ժամանակակից Ջորջիա նահանգի տարածքը, տարեվերջին ժամանելով ներկայիս Հարավային Կարոլինայի տարածք և 1733 թվականի փետրվարի 12-ին հիմք դրեցին ապագա Ջորջիայի առաջին բնակեցմանը, համաձայնագիր կնքելով հնդկական ցեղի հետ։ 1734 թվականի փետրվարի 21-ին Օգլտորպը հիմնեց Ջորջիայի առաջին մասոնական օթյակը (ըստ որոշ տվյալների առաջին օթյակը Հարավային Ամերիկայում)

1739-1742-ական թվականներին Օգլտորպը գլխավորել է բրիտանական և նրանց դաշնակից հնդկական զորքերը իսպանական Ֆլորիդայի դեմ արշավանքում(«Պատերազմներ Ջենքինս ականջի համար» և համապատասխանաբար Ավստրիական ժառանգության պատերազմներ)։ Նա անձամբ էր գլխավորում զորքը իսպանական տարածքում բազմաթիվ հաջող արշավների ժամանակ, պաշտպանեց Ֆրեդերիկի ամրոցը, սակայն 1740 թվականին չկարողացավ վերցնել Սան-Ավգուստին ամրոցը։

Ժամանակակից պատմաբանների կողմից հաճախ գնահատվում է որպես վատ հրամանատար, սակայն 1742 թվականին իսպանացիները Ֆլորիդայի տարածքից ներխուժեցին Ջորջիա, Իսկ Օգլտորպը կարողացավ ջարջախել նրանց զորքը՝ Բլադի-Մարշի մոտ ճակատամարտում, Անգլիայում նրան հերոս էին համարում և մեկ տարի անց վերադառնալով հայրենիք պարբերաբար բարձրացումներ ստացավ զինվորական ծառայության մեջ։ Նա շարունակեց իր գործունեությունը խորհրդարանում, միաժամանակ զբաղվելով իսպանացիներից Ջորջիայի պաշտպանության նպատակով զորքի հավաքագրման կազմակերպմամբ։

1745 թվականին նա մասնակցեց յակոբինյան երկրորդ ապստամբության ճնշմանը, մասնավորապես ապստամբներին հետապնդելուն, բայց վատ եղանակի պատճառով հետապնդումը ընդհատեց մեկ գիշերով, ինչի շնորհիվ յակոբիկները կարողացան փախչել Շոտլանդիա։ Այդ արարքի համար Օգլտորպին հանձնեցին դատարանին, արդյունքում նրան արդարացրեցին, նույնիսկ գեներալի կոչում տվեցին, բայց էլ երբեք չթույլատրեցին գլխավորել զորքը։

Մահից մի քանի ամիս առաջ՝ 1785 թվականին, նա ուղևորություն ձեռնարկեց դեպի նորանկախ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպես բրիտանական առաջին դեսպան։

Մատենագիտություն խմբագրել

  • Ettinger, Amos Aschbach. Oglethorpe: A Brief Biography (Macon, Ga., 1984):
  • Inscoe, John C. ed., James Edward Oglethorpe: New Perspectives on His Life and Legacy (Savannah, Ga., 1997):

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Статья(չաշխատող հղում) в Энциклопедия Британника|Британской энциклопедии
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Օգլտորպ» հոդվածին։