Ջեյմս Փրեսքըթ Ջոուլ (անգլ.՝ James Prescott Joule, դեկտեմբերի 24, 1818(1818-12-24)[1][2][3][…], Սոլֆորդ[4] - հոկտեմբերի 11, 1889(1889-10-11)[5][1][2][…], Սեյլ, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ)։

Ջեյմս Ջոուլ
անգլ.՝ James Prescott Joule
Ծնվել էդեկտեմբերի 24, 1818(1818-12-24)[1][2][3][…]
Սոլֆորդ[4]
Մահացել էհոկտեմբերի 11, 1889(1889-10-11)[5][1][2][…] (70 տարեկան)
Սեյլ, Թրաֆորդ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանBrooklands
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս
Գործունեության ոլորտքիմիկոս և ֆիզիկա
Պաշտոն(ներ)քարտուղար, ընկերության նախագահ, ընկերության նախագահ, ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Manchester Literary and Philosophical Society? և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՄանչեսթերի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Ազդվել էՋոն Դալթոն
Պարգևներ
Ամուսին(ներ)Amelia Grimes?
ՀայրBenjamin Joule?[8]
ՄայրAlice Prescott?[8]
 James Prescott Joule Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր։ Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է[9]։

Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք

1843–1850 թվականներին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 թվականին Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել է իդեալական գազի համար։ Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ)։ Կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։

Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ–ով։ 1Ջ=1Ն.մ[10]

Մեծարում և հիշատակ

խմբագրել

1850 թվականին Ջեյմս Ջոուլն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1852 թվականին ջերմության քանակական համարժեքի մասին աշխատությունների համար պարգևատրվել է Արքայական մեդալով։ 1860 թվականին ընտրվել է Մանչեսթրի գրական և փիլիսոփայական ընկերության նախագահ |en|Manchester Literary and Philosophical Society}}.

Արժանացել է Էդինբուրգի համալսարանի և Դուբլինի Թրինիթի քոլեջի իրավունքի դոկտորի, Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչումների[11]:.

1866 թվականին Ջոուլին շնորհվել է Քոփլի մեդալ, 1880 թվականին՝ Ալբերտի մեդալ։ 1878 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրան նշանակել է ցմահ թոշակ 215 ֆունտի չափով։

Նա երկու անգամ՝ 1872 և 1877 թվականներին, ընտրվել է Բրիտանական գիտական ընկերակցության նախագահ[12]:.

1889 թվականին՝ Ջոուլի մահվան տարում տեղի ունեցած Էլեկտրիկների միջազգային երկրորդ համաժողովում որոշվել է նրա անունով կոչել աշխատանքի, էներգիայի և ջերմության միասնականացված միավորը։

Մանչեսթրի ռատուշայում կանգնեցված է Ջեյմս Ջոուլի հուշարձանը (քանդակագործ՝ Ալֆրեդ Գիլբերթ)։

1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ջեյմս Ջոուլի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին։

Աշխատություններ

խմբագրել
  • Joule, J. P. On Electro-Magnetic Forces // Annals of Electricity. — 1838. — Т. V. — С. 187. — «Էլեկտրամագնիսական ուժերի մասին».
  • Joule, J. P. On the Producing of Heat by Voltaic Electricity // Proceedings of the Royal Society. — 1840 (December, 17). — «Էլեկտրականությունից արտածվող ջերմության մասին».
  • Joule, J. P. On New Class of Magnetic Forces // Annals of Electricity. — 1841. — Т. VIII. — С. 219. — «Մագնիսական ուժերի նոր դասի մասին».
  • Joule, J. P. On the Electric Origin of the Heat of Combustion // Philosophical Magazine Series 3. — 1841. — Т. XX. — С. 98. — «Այրման ջերմության էլեկտրական բնույթի մասին».
  • Joule, J. P. On the Electrical Origin of Chemical Heat // Philosophical Magazine Series 3. — 1843. — Т. XXII. — С. 204. — «Քիմիական ջերմության էլեկտրական բնույթի մասին».
  • Joule, J. P. On the Heat evolved during the Electrolysis of Water // Memoirs of the Manchester Literary and Philosophical Society. — 1843. — Т. VII. — С. 87. — «Ջրի էլեկտրոլիզի ժամանակ արտածվող ջերմության մասին».
  • Joule, J. P. On the Calorific Effects of Magneto-Electricity, and on the Mechanical Value of Heat // Philosophical Magazine Series 3. — 1843. — Т. XXIII. — С. 263, 347, 435. — «Մագնիսաէլեկտրականության ջերմային էֆեկտի և ջերմության մեխանիկական համարժեքի մասին».
  • Joule, J. P. On the Changes of Temperature Produced by the Rarefaction and Condensation of Air // Philosophical Magazine Series 3. — 1845. — Т. XXVI. — С. 369. — «Օդի նոսրացման և խտացման ժամանակ ջերմության փոփոխությունների մասին».
  • Joule, J. P. On the Existence of an Equivalent Relation between Heat and the ordinary Forms of Mechanical Power // Philosophical Magazine Series 3. — 1845. — Т. XXVII. — С. 205. — « Ջերմության և մեխանիկական էներգիայի սովորական ձևերի համարժեք հարաբերության գոյության մասին.
  • Joule, J. P. On the Mechanical Equivalent of Heat, as determined from the Beat evolved by the Agitation of Liquids. // Reports of British Association. — 1847. — С. 55. —
  • Joule, J. P. Expériences sur l’Identité entre le Calorique et la Force méchanique. Détermination de l’équivalent par la Chaleur dégagée pendant la friction du Mercure // Comptes rendus hebdomadaires des séances de l'Académie des sciences. — 1847. — № August 23. 
  • Joule, J. P. On Matter, Living Force, and Heat // Manchester Courier. — 1848 (May, 5). — «Նյութի, կենդանի ուժի և ջերմության մասին».
  • Joule, J. P. On the Effects of Magnetism upon the Dimensions of Iron and Steel Bars // Philosophical Magazine Series 3. — 1848. — Т. XXX. — С. 76, 225. — «Թուջե և պողպատե մարմինների չափերի վրա մագնիսականության ազդեցության մասին».
  • Joule, J. P. On the Mechanical Equivalent of Heat, and on the Constitution of the Elastic Fluids. // Reports of British Association. — 1848. — С. 21. 
  • Joule, J. P. On Mechanical Appearnce of Lighting // Philosophical Magazine Series 3. — 1850. — Т. XXXVII. — С. 127. 
  • Joule, J. P. On the Heat disengaged in Chemical Combinations // Philosophical Magazine Series 4. — 1852. — Т. III. — С. 481. — «Քիմիական ռեակցիաների ժամանակ ազատվող ջերմության մասին».
  • Joule, J. P. On the Economical Production of Mechanical Effect from Chemical Forces // Manchester Memoirs. — 1852. — Т. X. — С. 173. — «Քիմիական ռեակցիաների մեխանիկական դրսևորման տնտեսական էֆեկտի մասին».
  • Joule, J. P., Introductory Research on the Induction of Magnetism by Electrical Currents // Philosophical Magazine Series 4. — 1856. — С. 287.
  • Joule, J. P. On the Fusion of Metals by Voltage Electricity // Manchester Memoirs. — 1856. — Т. XIV. — С. 173. — «Մետաղներն էլեկտրականությամբ ձուլելու մասին».
  • Joule, J. P. On the utilization of the Sewage of London and other Large Towns // Manchester Memoirs. — 1856. — Т. XV. — С. 146. 
  • Joule, J. P., On an Improved Galvanometer // Philosophical Magazine Series 4. — 1857. — Т. XV. — С. 432. — «Գալվանամետրի կատարելագործման մասին».
  • Joule, J. P., On some Thermo-Dynamic Properties of Solids // Philosophical Transactions. — 1859. — Т. CXLIX. — С. 91. — «Պինդ մարմինների մի քանի թերմոդինամիկական հատկությունների մասին».
  • Joule, J. P., On Thermal Effects of Compressing Fluids // Philosophical Transactions. — 1859. — Т. CXLIX. — С. 133. — «Հեղուկների սեղմման ժամանակ տեղի ունեցող ջերմային էֆեկտների մասին».
  • Joule, J. P., On Surface Condensation of Steam // Philosophical Transactions. — 1861. — Т. CLI. — С. 133. 
  • Joule, J. P. On Probable Cause of Electrical Storms // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1862. — Т. II. — С. 218. — «Ամպրոպների հնարավոր բնույթի մասին».
  • Joule, J. P. Notes on Mirage at Douglas // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 39. — «Դուգլասյան միրաժի մասին».
  • Joule, J. P. On a Sensitive Barometer // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 47. — «Զգայուն բարոմետրի մասին».
  • Joule, J. P. Note on the Meteor of February 6, 1818 // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 213. — «1818 թվականի փետրվարի 6-ի երկնաքերի մասին».
  • Joule, J. P. On an Apparcctus for determining the Horizontal Magnetic Intensity in Absolute Measure // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1867. — Т. VI. — С. 129. 
  • Joule, J. P. On a New Magnetic Dip-Circle // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1867. — Т. VI. — С. 129. — «Մագնիսական նոր ինկլինոմետրի մասին».
  • Joule, J. P. On the Alleged Action of Cold in rendering Iron and Steel brittle // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1871. — Т. X. — С. 91. — «Չուգունի և պողպատի փխրունության վրա ցրտի ենթադրյալ ազդեցության մասին».
  • Joule, J. P. On the Magnetic Storm of February, 1872 // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1872. — Т. XI. — С. 91. — «1872 թվականի փետրվարին տեղի ունեցած մագնիսական փոթորկի մասին».
 
Ջեյմս Ջոուլի հուշարձանը Մանչեսթրի ռատուշայում

Գրականություն

խմբագրել
  • Bottomley, J. T. (1882). «James Prescott Joule». Nature. 26 (678): 617–620. Bibcode:1882Natur..26..617B. doi:10.1038/026617a0.
  • Cardwell, D. S. L. (1991). James Joule: A Biography. Manchester University Press. ISBN 0-7190-3479-5.
  • Forrester, J. (1975). «Chemistry and the Conservation of Energy: The Work of James Prescott Joule». Studies in the History and Philosophy of Science. 6 (4): 273–313. doi:10.1016/0039-3681(75)90025-4.
  • Fox, R, "James Prescott Joule, 1818–1889", in North, J. (1969). Mid-nineteenth-century scientists. Elsevier. էջեր 72–103. ISBN 0-7190-3479-5.
  • Reynolds, Osbourne (1892). Memoir of James Prescott Joule. Manchester, England: Manchester Literary and Philosophical Society. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  • Sibum, H. O. (1995). «Reworking the mechanical value of heat: instruments of precision and gestures of accuracy in early Victorian England». Studies in History and Philosophy of Science. 26: 73–106. doi:10.1016/0039-3681(94)00036-9.
  • Smith, C. (1998). The Science of Energy: A Cultural History of Energy Physics in Victorian Britain. London: Heinemann. ISBN 0-485-11431-3.
  • Joule, James Prescott|first=Crosbie|last=Smith|year=2004}}. Joule, James Prescott}}
  • Smith, C.; Wise, M.N. (1989). Energy and Empire: A Biographical Study of Lord Kelvin. Cambridge University Press. ISBN 0-521-26173-2.
  • Steffens, H.J. (1979). James Prescott Joule and the Concept of Energy. Watson. ISBN 0-88202-170-2.
  • Walker, James (1950). Physics 4th Edition. Pearson. ISBN 978-0-321-54163-5.
  • Голин Г. М., Филонович С. Р. Джоуль. Об определении механического эквивалента тепла (предисловие) // Классики физической науки. — М.: Высшая школа, 1989. — С. 382—385. — 576 с. — 50 000 экз. — ISBN 5-06-000058-3
  • Храмов Ю. А.:Физики|часть = Джоуль Джеймс Прескотт (Joule James Prescott)|с =104

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Award winners : Copley MedalRoyal Society.
  7. English Wikipedia community Wikipedia — 2001.
  8. 8,0 8,1 Pas L. v. Genealogics — 2003.
  9. Пивная марка завода Джоулей существует и в начале XXI века, «Joule's Story». Joule’s Brewery. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  10. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, 2008, էջ 320
  11. В Великобритании степень доктора права является высшей докторской степенью, присваиваемой по представлению суммы передовых исследований. Также нередко присуждается за заслуги на общественном поприще (зачастую — в политике и правосудии)
  12. Джеймс Прескотт Джоуль — онлайн-энциклопедия «Кругосвет»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ջոուլ» հոդվածին։